
ՀՅԴ պատմության թանգարանը հրավիրում է մասնակցելու «Անկախության ճանապարհով» խորագիրը կրող լուսանկարների բացօթյա ցուցադրություն, որն ուղեկցվելու է երաժշտությամբ, ձայնագրություններով և երաժշտական խմբերի մասնակցությամբ («Դետք» երիտասարդական խումբը, ժ. 20.00-ին եւ «Վան» ազգագրական համույթը, ժ. 22.00-ին)։ Մայիսի 21-ի միջոցառումն անցկացվում է «Թանգարանների գիշեր» միջազգային ծրագրի շրջանակում՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրով։ ՀՅԴ պատմության թանգարանի մուտքը մշտապես ազատ է…















