Լուրեր

Բողոքի ցույց Վիեննայում

Ապրիլի 5-ն Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Վիեննայում Հայ Դատի գրասենյակը բողոքի ցույց է կազմակերպել այդ շենքի դիմաց:

ՀՅԴ-ն բողոքի ցույց է կազմակերպելու Լոս Անջելեսում` Ադրբեջանի հյուպատոսարանի առջև

Ապրիլի 8-ին` ժամը 13:00-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում` Ադրբեջանի հյուպատոսության առջև, ՀՅԴ երիտասարդական կամակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ցույց: «Արցախն ամուր է» կոչերով մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կհնչեցնեն Արցախի սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների դեմ:

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը՝ շփման գծում իրավիճակի մասին

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։ «Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում է սկսել շփման գծում: Զոհվել է մի քանի անձ, այդ թվում՝ հայ երեխա»,-ասված է հաղորդագրության մեջ: Գրասենյակը հիշեցնում է, որ փոխնախագահ Ջո Բայդենն անձամբ հանդիպել է…

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հյուրընկալեցին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց Դաշնակցության պատմությունը, գաղափարախոսությունը, կուսակցության սկզբունքները, կառուցվածքը, ՀՀ անկախացումից ի վեր Դաշնակցության գործունեության տարբեր փուլերը:…

ՀՅԴ անդաները Հունաստանում ևս տապալել են ադրբեջանական քարոզչությունը

Փետրվարի 22-ին Հունաստանի Հ.Յ.Դ. Երիտասարդական Միության անդամները, Հայաստանի և Լեռնային ղարաբաղի հանրապետությունների դրոշներով և հունարեն պաստառներով, բողոքի ցույց են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց. Երիտասարդական միությունը հայտնել է, որ նման ցույցի նպատակն է եղել ցույց տալ Ադրբեջանի կողմի շարադրված ստերն ու Լեռնային Ղարաբաղի արդար դատին զորակցելը: «Հունաստանում Ադրբեջանի դեսպանատունը լավ գիտակցում է, որ իր կողմից ձեռնարկված…

ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության մասին փաստաթուղթը կստորագրվի այսօր

Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կստորագրվի քաղաքական հուշագիր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ հուշագիրը կստորագրվի առաջիկա ժամերի ընթացքում, և երբ բովանդակությունը հրապարակվի, կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: «Հենց հստակեցվի, ամեն ինչ էլ կխոսենք, մանրամասն ամեն ինչ կասվի, հո թաքուն չի՞ լինելու»,- ասաց նա: Հարցին, թե մարզպետերի հետ…

Մենք մեր երկրում թշնամիներ ու օտարներ չունենք

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՏԿԱԻՆ նախարարությունը երկու նախարարությունների բաժանելը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության առաջին դրսևորումն է, իսկ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Նա նախ հիշեցրեց, որ երբ տարածքային կառավարման եւ ԱԻ նախարարությունները միավորվեցին, ՀՅԴ-ն կողմ չէր, այնպես որ` հիմա որեւէ մեկը ՀՅԴ-ին չի կարող մեղադրել անսկզբունքայնության մեջ: Ռուստամյանը, ի պատասխան…

Խորհրդակցություն` ՀՅԴ-ում

Այսօր՝ հունվարի 30-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ…

Արցախը ձեր գործը չէ

բողոքի ցույց՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց Այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուղանողական միությունները բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ ԵԽԽՎ-ի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» հակահայ զեկույցների: Հայրենասիրական պաստառներ պարզած ցուցարարները պահանջագիր փոխանցեցին դեսպանատան աշխատակազմի…

ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՅԴ Արցախի նորընտիր Կենտրոնական Կոմիտեի անդամներին

Դեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅ Դաշնակցության Արցախի նորընտիր Կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Հանդիպման առանցքում Արցախի ներկա կացության, արտաքին մարտահրավերներին, առաջիկա անելիքներին վերաբերող հարցերն էին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նորընտիր ԿԿ-ի անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հույս հայտնել, որ առաջիկայում եւս կկարողանան շարունակել Արցախի…