Լուրեր

Պռոշյանի գյուղապետարանի ողջ աշխատակազմը հրաժարական է տվել

Պռոշյան համայնքի գյուղապետարանի ողջ աշխատակազմն այսօր հրաժարականի դիմումներ է ներկայացրել գյուղապետարանին։ Աշխատակիցներն իրենց որոշումը պայմանավորել են գյուղապետարանում առաջացած անվստահության մթնոլորտով, ինչպես նաեւ հայտարարել, որ իրենց հրաժարականը բողոքի նշան է, քանի որ ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը չի բացահայտվել։ Աշխատակիցները գյուղապետարանում հրավիրած մամուլի ասուլիսում նաեւ տեղեկացրել են, որ նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանն աշխատակազմի հետ չի շփվում,…

Մոմավառություն’ ի հիշատակ մեր հերոսների

Ի հիշատակ 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների, հուլիսի 26-ի երեկոյան Երեւանում տեղի է ունեցել մոմավառություն: Դաշնակցական երիտասարդները նախ քաղաքի կենտրոնական փողոցներից երթ են կազմակերպել դեպի Օպերայի հարեւանությամբ գտնվող Կարապի լիճ, այնուհետեւ շարժվել դեպի Կոմիտասի հուշարձան: Այնտեղ կազմակերպվել է Լիսաբոնում նահատակված երիտասարդներին նվիրված ֆիլմի ցուցադրություն, ապա տեղի է ունեցել մոմավառության արարողություն: Տեղեկացնենք,…

Ամերիկայի Կոնգրեսի Արտաքին հատկացումների հանձնաժողովը պահպանել է ԼՂ-ին տրամադրվող օգնության չափը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ընդհանուր հանձնաժողովը 2014 ֆինասական տարվա համար հորդորել է շարունակել օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից, Հայաստանին հատկացվելիք օգնության կոնկրետ չափը ԱՄՆ արտաքին հատկացումների նախագծում նշված չէ: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է որոշումը՝ հայտարարելով, որ իրենք բավարարված են, որ…

ՀՅԴ երիտասարդները քաղաքապետարանի մոտ

«Տարո’ն, ստախոս, Տարո’ն, խաբեբա» վանկարկումներով այսօր Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունների նախաձեռնած` տրանպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ: Նրանք ընթերցեցին տրանսպորտը խոցելի խմբերին մատչելի դարձնելու վերաբերյալ մի քանի կետերից բաղկացած պահանջագիրը եւ փոխանցեցին այն քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանին: Ցուցարարներին աջակցելու էր եկել ՀՅԴ Գերագույն…

Ռուսաստանի դեսպանին երիտասարդները մաշված խալաթ են փոխանցել

Դժգոհություն արտահայտող մաշված խալաթով եւ բողոք-նամակով այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամները: Դժգոհելով Հայաստանի քաղաքացու նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների ոչ մարդկային վերաբերմունքից` երիտասարդները ցավակցություն են հայտնել Մերձմոսկվյան շրջանում տեղի ունեցած ավտովթարի զոհերի հարազատներին, միաժամանակ, խստորեն դատապարտում իրավապահ մարմինների պահվածքը: Նրանց խոսքով, անարգանքի է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին…

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին

«Բազմակուսակցական ժողովրդավարութեան Նիդերլանդների ինստիտուտի» հրաւէրով թուականիս Յունիսի 29-30-ին, Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի ունեցաւ երիտասարդ քաղաքական գործիչների ֆորում, որի ընդհանուր բնաբանն էր` Հարաւային Կովկասի Եւրոպական հեռանկարները։ Ֆորումին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանական և ընդդիմադիր կուսակցութիւնների երիտասարդական միութիւնները։ Ամէն մի երկրից 15 հոգի։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էին Անի Յարութիւնեանը և Արմէն Մխչեանը (Հայաստան)։ Ֆորումի նպատակն…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպութեան 26-րդ Համաշխարհային համագումարին

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս յունիսի 6-9-ին, Մեծն Բրիտանիային Մանչեստեր քաղաքում տեղի ունեցաւ Միջազգային Ֆալկոն Շարժում-Դաստիարակչական Ընկերվարական Միջազգայնական կազմակերպութեան 26-րդ Համաշխարհային համագումարը։ Միջազգային Ֆալկոն Շարժմանն անդամակցում են աւելի քան 60 կազմակերպութիւններ Հարաւային Ամերիկայի, Եւրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ցամաքամասերից։ Կազմակերպութիւնը միջազգային կրթադաստիարակչական շարժում է, որն աշխատում է հզօարցնել երեխաներին և երիտասարդներին, որպէսզի աւելի…

Աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը

Հ.Յ.Դ. Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միութեան նախաձեռնութեամբ և Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի համադրմամբ ու օժանդակութեամբ թուականիս Մայիսի 17-19-ին Նիդերլանդների Ալեկմաար քաղաքում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողով, որին մասնակցեցին 42 երիտասարդներ` Եւրոպայի 8 երկրներից` Շուեդիա, Անգլիա, Գերմանիա, Աւստրիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Յունաստան և Նիդերլանդներ։ Խորհրդաժողովին մասնակցում էին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ընկեր Մկրտիչ Մկրտչեանը, Հ.Յ.Դ. Բիւրոյի…

Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային խորհրդաժողով` Նիդերլանդների Ալկմաար քաղաքում

Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային խորհրդաժողովը այսօր` Մայիսի 17-ին, իր աշխատանքներն սկսեց Նիդերլանդների Ալկմաար քաղաքում։ Խորհրդաժողովին մասնակցում են 42 երիտասարդներ Եւրոպայի 8 երկրներից` Բուլղարիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Աւստրիա, Յունաստան, Շուեդիա և Նիդերլանդներ։ Խորհրդաժողովին մասնակցում են Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ընկեր Մկրտիչ Մկրտչեանը, Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը և Հ.Յ.Դ. Եւրոպայի պատասխանատու ընկերներ։ Խորհրդաժողովի…

Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ.-ի համաշխարհային խորհրդի ժողովին եւ աշխատաւորների երիտասարդական փառատօնին

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ 2013 թ. մայիսի 8-9-ին Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցաւ Ընկերվարական /սոցիալիստական/ Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային Խորհրդի ժողովը։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Խորհրդի ժողովին մասնակցում էր մէկ ներկայացուցչով` Սարինէ Աբրահամեան` Նիդերլանդներից։ Խորհրդի ժողովին մասնակցում էին 57 երկրների ընկերվարական կուսակցութիւնների երիտասարդական միութիւններ և երիտասարդական դաշտում աշխատող հասարակական կազմակերպութիւններ։ Խորհրդի ժողովը ունկնդրեց Միութեան…