Ամսական արխիւներ. August 2013

Թուրքիան մեկ անելիք ունի ԼՂՀ հարցում` դա չխառնվելն է

Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Գաբալայում արված այն հայտարարությունը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում և որ ինքը ցանկանում է, որպեսզի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը պատասխանել է. «Պետք է նախագահ Գյուլի` Ղարաբաղ այցելելու և թյուրքալեզու պետությունների գագաթաժողովն…

Շուշիում եւ Ասկերանում կազմակերպված ճամբարներում հայրենասիրության դասեր են կազմակերպվում

ՀՅԴ ԱՄՆ արեւմտյան ափի երիտասարդական միության ջանքերով ամառային ճամբարներ Արցախում գործում են 2009 թվականից։ Այս տարի էլ նման ճամբարներ են անցկացվել Ասկեանում եւ Շուշիում։ Մանրամասները՝ տեսանյութում

Խօսք կսկիծի, զայրոյթի ու յարգանքի

Օգոստոս 23-ին կը լրանայ դաւադիր գնդակին զոհ դարձած Արցախեան ազատամարտի հերոս ընկ. Հրաչ Մուրատեանի յիսնամեակը։ Ուղիղ մէկ տարի առաջ մենք պայմանաւորուած էինք որ միասին պիտի նշենք այդ տարեդարձը, սակայն թրքածին ոճրագործը թոյլ չտուաւ որ Կարօտի ու Պետոյի զինակից մեր ընկերը շարունակէր հայրենիքի ծառայութեան իր գործը եւ ես այցի եկայ Պետօ Ղեւոնդեանի կողքին տեղաւորուած շիրիմին։ Սիրելի…

Թերամիտը եւ ՀՅԴ կազմակերպութիւնը – Ե. Դաշնակցական Ժողովները

Թերեւս պէտք է հասկնալի համարել թերամտութեան հետեւանքով դաշնակցական ժողովներու կարեւորութեան անտեսումը, որովհետեւ մեր ազգային առօրեային մէջ հազուադէպօրէն արծարծումի նիւթ կը դառնայ դաշնակցական ժողովը: Հազուագիւտ պարբերականութեամբ՝ երկու տարին անգամ մը, դաշնակցական կազմակերպական շրջանի մը մէջ տեղեակ կ՛ըլլանք այդ շրջանի դաշնակցական Շրջանային ժողովի գումարման ու աշխատանքներուն մասին: Չորս տարին անգամ մը համայն հայութիւնը կ՛իմանայ ՀՅԴ Ընդհանուր ժողովին…

Արամ Արամյան (1870 -1899թթ), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու: ՀՅԴ կուսակցության անդամ: Ծնվել է 1870-ին Կարինում Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար: 1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում: Կարինում 1891-ին գաղափարական տարաձայնությունների պատճառով ահաբեկել է Խաչատուր Կերեքցյանիև: 1895-ին գործել է Տարոնում,…

«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ուսման վարձերի թանկացման հարցով լսումներ են պահանջում

Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր՝ օգոստոսի 20-ին նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատգամավորներն առաջարկել են ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ…

Եթե Դաշնակցության թեկնածուն առաջադրվեր, Մաքսիմ Հակոբյանը պիտի մի 3-4 միլիոն դոլար էլ ավել փող ծախսեր

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թեկնածու չի առաջադրել թիվ 38 ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց քննարկելու են ոչ իշխանական թեկնածուին սատարել-չսատարելու հարցը եւ հանդես են գալու հայտարարությամբ: ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չեն քննարկել, բայց կքննարկեն եւ հայտարարությամբ հանդես կգան: Նրանք հակված են կոչ անել ընտրազանգվածին չմասնակցել…

Ցեղասպանության 100-ամյակը շրջադարձ է լինելու Մեծ եղեռնի հետևանքների վերացման առումով

«Ցեղասպանության հարյուրամյակը շրջադարձ է լինելու մեր հատուցման թղթածրարի և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման առումով՝ հատուցման իրավական թղթածրարի պատրաստության միջազգային օրենքներին համահունչ և միջազգային օրինաչափություններին ընդառաջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը: Նրա կարծիքով՝ Ցեղասպանության հարյուրամյակի ուղղությամբ Սփյուռքը և Հայաստանն առանձին չէ, որ պետք է հատուկ ռազմավարություն մշակեն կամ միջոցառումներ կազմակերպեն:…

Ակնարկ. Արժէքները Եւ Այլընտրանքայինները

Այլընտրանքային լրատուադաշտը, կամ աւելի մատչելի ընկալման համար ընկերային ցանցերը, հասանելիութեան նորանոր տարածքներ կը նուաճեն, մագլցողականութեան աննախադէպ եւ նոյնիսկ անհաշուարկելի օգտատէրերու դաշտ մուտք գործելով կայծակնային արագութեամբ եւ ինքնատարածման գերարագ մեքենականութիւններով: Կացութիւնը հասած է հոն, որ լրատու գործակալութիւնը, մամուլի այս կամ այն տարբերակը իր նիւթերու տարածման համար ոչ թէ կը մրցի այլընտրանքային լրատուադաշտին հետ, այլ կ՛օգտագործէ զայն`…

Արաբական Ողբերգութիւն

Գարո՞ւն: Ի՜նչ վարդագոյն երազներ հիւսուեցան: Արաբական երկիրներէն ամէնէն հզօրը պիտի դառնար ժողովրդավար հանրապետութիւն, ուր պիտի յարգուէին մարդկային իրաւունքները, խղճի ու խօսքի ազատութիւնները, ուր աղքատութեան դէմ համընդհանուր պայքարի միջավայր պիտի ստեղծուէր եւ ուր արդարութիւն պիտի տիրէր: Իրաքը դժուարութեամբ կը փորձէ ոտքի կանգնիլ. քայլ մը առաջ կը նետէ՝ երկու քայլ ետ նետուելու վտանգ դիմագրաւելով, ամէ՛ն օր: Միջհամայնքային…