Դաշնակցություն խմբակցությունը ԱԺ-ում բարձրացրեց տրանսպորտի թանկացման հարցը

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:

Fotor092119342Օրակարգում ընդգրված առաջին ու թերևս ամենակարևոր հարցը Ընտրական օրենսգրքի նախագծին էր, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Հեղինակը, հիմնավորելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ Արցախում գործող օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականին, և այս ընթացքում դրանով 4 համապետական և ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Չնայած, ընդհանուր առմամբ օրենսգիրքը համապատասխանում է միջազգային գործող չափանիշներին, այնուամենայնիվ, այն զերծ չէ թերություններից: Եվ, հաշվի առնելով Արցախում գործող քաղաքական ուժերի և ընտրություններին ժամանած միջազգային դիտորդների կարծիքները, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել օրենսգրքի մեջ: Այդ փոփոխությունները հիմնականում վերաբերում են ժամկետների վերանայման և կրճատման, ՏԻՄ ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների հաշվառման, ընտրագրավի, նախընտրական հիմնադրամի, նախընտրական քարոզչության և բողոքարկման հարցերին: Ինչ վերաբերում է օրենսգրքի քաղաքական մասին, մասնավորապես ամենակարևոր` Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ու մեծամասնական հարաբերակցության հարցին, ապա հեղինակն այն թողնում է քաղաքական ուժերի որոշմանը և փոփոխություն չի առաջարկում:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը ժամանակի չափանիշներին բավարարող ընտրական օրենսգրքի ընդունումը տեղին ու անհրաժեշտ որակեց, սակայն նա նշեց, որ փոփոխությունները չպետք է լինեն զուտ տեխնիկական բնույթի, և խնդիրը պետք է ամբողջության մեջ դիտարկել:

Պատգամավորն ընդգծեց, որ Դաշնակցության դիրքորոշումն այս հարցում միանշանակ է`անհրաժեշտ է անցել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Ու եթե այս սկզբունքային հարցը դուրս է մնացել նախագծից, ապա նման տեսքով օրինագիծն ընդունելի չէ խմբակցության համար:

Խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին:

Օրակարգի մյուս նախագծերը` «Առևտրի և ծառայության մասին», «Պետական տուրքի մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքների նախագծերը հավանության արժանացան օրենսդիրների կողմից:

Հարցուպատասխանի ժամանակ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Կամո Բարսեղյանը հարց բարձրացրեց տրանսպորտի վառելքի բարձր և անհամարժեք գնի մասին, ընդ որում՝ պատգամավորը շեշտեց, որ բազմիցս բարձացրել է այս հարցը, որը քննարկվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովում: Հանձնաժողովը որոշել է, որ հիմնավորված չէ նման բարձր գները, և վերանայման կարիք ունի, սակայն այդպես էլ էական փոփոխություններ տեղի չի ունեցել:

Դաշնակցական պատգամավորի մյուս հարցը առաջիկայում սպասվող՝ քաղաքային երթուղային տրանսպորտի գնի թանկացումն է:

Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ երթուղային տրանսպորտից հիմնականում օգտվում են միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները, և այդ թանկացումներն անպայման կանդրադառնան նրանց ընտանեկան՝ առանց այն էլ սուղ բյուժեի վրա:

Հարցերին ի պատասխան՝ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է օրենսդրական կարգով լուծում տալ վառելիքի էժանացման հարցին՝ հաշվի առնելով նաև պատգամավորի և միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները: Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացման հարցին, ապա՝ հաշվի առնելով, որ այդ հարցը կառավարության իրավասության տակ չի գտնվում, այլ Ստեփանակերտի քաղաքապետարանի, ուստի խուսափողական պատասխան տվեց:

Օրենսդրականների կողմից հնչեցված մյուս երկու հարցերը վերաբերում էին Ազգային վիճակախաղի նպատակահարմարությանը և Կաչաղակաբերդի շրջակայքում ծառահատման ու բնապահպանական խնդիրներին:

Նիստի վերջում արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի կողմից հայտարարություն ներկայացվեց, որի մեջ՝ ողջունելով Բասկերի երկրի ընդունած՝ ԼՂՀ ինքորոշման իրավունքը ճանաչող բանաձևը և միջազգային հանրության աջակցության ևս մեկ դրսևորումը Արցախի անկախության գործընթացին, միաժամանակ հույս հայտնվեց, որ առաջիկայում երկու երկրների խորհրդարանականների միջև ավելի գործնական կապեր կհաստատվեն:

aparaj.am

Տպել Տպել