Գիտաժողով`Ամստերդամի Ազատ համալսարանում

FotorCreatedՆոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» անվանումով:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը: Դասախոսելու համար հրավիրվել էին համլսարանների դասախոսներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը և ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:FotorCreated

Նախօրեին Ադրբեջանի դեսպանությունը մեծ հակաքարոզչություն էր ծավալել գիտաժողովի դեմ և կառավարությանն ու խորհրդարանին սպառնալից բողոքներ էր ուղարկել Նիդերլանդների պատգամավորի մասնակցությունը խոչընդոտելու համար: Այս քայլը հակառակ արդյունքն ունեցավ Ադրբեջանի համար և գիտաժողովը մեծ ճանաչում ստացավ այս աննախադեպ գործողության պատճառով: Խորհրդարանը և կառավարությունը խստորեն դատապարտեցին Ադրբեջանի դեսպանի գործողությունները՝ այն որակելով, որպես խոսքի ազատության բռնությունների արտահանման փորձ:

Հարյուրին մոտ մարդ տեղավորող դահլիճը լեփ-լեցուն էր և հետաքրքրվողները եկել էին երկրի բոլոր ծայրերից:

Ելույթների շարքը բացեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի անդամ Գևորգ Կարապետյանը:Նա խոսեց Ադրբեջանի վերջին շրջանի սանձարձակ գործողությունների մասին և հանրության բոլոր օղակների պարտականության մասին՝ իրավիճակի վրա ազդելու անհրաժեշտության վերաբերյալ:holand Հաջորդ ելույթ ունեցողը համալսարանի ժողովրդագրության բաժնի դասախոս՝ տիկին Կոմպանյենն էր, որը Արցախի հակամարտության գիտական վերլուծությունը կատարեց և խոսեց Կովկասի հարավում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Հարի Վան Բոմելը երրորդ դասախոսն էր, որն առաջին հերթին պատմեց իր տպավորությունների մասին՝ ամռանը Արցախ կատարած այցելության վերաբերյալ: Ականատեսի աչալուրջ աչքով նա կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել էր Արցախը և ուրույն պատկեր ներկայացրեց: Խնդիրը չափազանց բարդ համարելով նա համոզմունք հայտնեց, որ բավարար ջանքերի և կամքի շնորհիվ հնարավոր է գտնել դեպի կայուն խաղաղություն տանող ճանապարհը:

Արմեն Սարգսյանը ներկայացրեց ամենավերջին իրավիճակը Արցախում. նրա կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը Արցախի հակամարտության լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է:FotorCreated

Բոլոր ելույթ ունեցողներին հարցեր տրվեցին դահլիճից: Երեկոն եզրափակեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, հատկապես Հարի Վան Բոմելին՝ Արցախ կատարած այցելության համար, նա նշեց, որ բոլոր օղակներում և մակարդակներով պետք է լուծումներ գտնելու փորձեր արվեն: Նա ափսոսանք հայտնեց, որ Ադրբեջանական սփյուռքի որևէ ներկայացուցիչ այսօր չմասնակցեց այս գիտաժողովին՝ բաց թողնելով լավագույն առիթը երկխոսություն սկսելու:

Ընդհանուր առմամբ, գիտաժողովը դիտվեց չափազանց հաջողված, քանի որ հատկապես երիտասարդ սերնդի հետաքրքրությունը և մասնակցությունը գերազանց էր:

Հայ Դատի հանմձնախումբը շարունակելու է այս ջանքերը և ներդնելու է ամեն ինչ Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

aparaj.am

http://aparaj.am/new/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%B4%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80%D5%A4%D5%A1/

Լուսանկարները՝ Մարիշա Շիքի:

Տպել Տպել