Դավիթ Լոքյանն ամփոփում է տարին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար 2016թ-ի ամենակարևոր ձեռքբերումը տարածքային զարգացման վերաբերյալ 2016-2020թթ-ների ռազմավարությունն էր: Այս մասին այսօր՝ տերեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ ռազմավարության մեջ է մշակված այն ծրագիրը, թե ինչպես զարգացնել ՀՀ համայնքները և վերացնել կամ գոնե մեղմել մարզերում առկա խորը անհամաչափությունը:

Նշենք, որ ներկայումս 118 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել են 15 համայնքներ: Արդյունքում իրակացվել են համայնքների խոշորացման 18 ծրագրեր, ինչի արդյունքում 140 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել են 18 համայնք: Լոքյանի խոսքով՝ խոորացված համայքներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում խոշորացված համքայներից Թումանյանը կստանա 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա, մեկ ժամանակակից աղբատար, երեք միկրոավտոբուս:

fotorcreated

Համայնքի 6 բնակավայրերում կկառուցվեն 6 ավտոբուսային կանգառ-շուկա: Թումանյան համայնքի բոլոր գյուղերում այսուհետ կիրականացվի մշտական աղբահանություն: Խոսելով ձեռքբերումների մասին՝ նախարարը կարևորեց 1-ին սանիտարական աղբայարի կառուցման ծրագիրը: 11մլն Եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի արդյունքում Հրազդան համայնքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայրմ արդյունքում կիրականացվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքների և հարակից համայնքերի աղբահանությունը: Նմանատիպ աղբավայրի կառուցում է նախատեսվում նաև Վանաձորում, որը կներառի Լոռու մարզի , ինչպես նաև Դիլիջան քաղաքի աղբահանությունը:

2017-ին կառավարությունը հնարավոր է անասնաբուժության ոլորտում անցում կատարի բացարձակ մասնավոր ծառայությանը` ի պատասխան Yerkir.am-ի հարցին, ասաց Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ դրա արդյունքում մի կազմակերպություն պատասխանատվություն է վերցնելու երկրում անասնաբուժական ծառայության մատուցման, այդ թվում` դեղորայքի ներկրման, սրսկումներ և այլնի համար: Իսկ այն խոշորացված համայնքները, որոնք անհրաժեշտ կհամարեն, կարող են անասնաբույժներ ընդունել և վճարել համայնքի անունից:

Նախարարը խոսեց նաև համայնքներում սառնարանային տնտեսությունների ներդրման մասին: Նա հայտնեց, որ Տավուշի մարզում նախատեսվում է 4 ժամանակակից սառնարանային տնտեսությունների կառուցում: «Արդեն ընտրվել են 4-5 համայնքներ, մեկն էլ Ոսկեպարն է»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը. համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի արդյունքում նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում փոքրածավալ համայնքային զարգացման ծրագրերի իրագործում, այդ թվում` 45 համայնքներում կարիքների գնահատում և համայնքային զարգացման պլանների ստեղծում մասնակցային ինտեգրված մեթոդոլոգիայով, 90 փոքրածավալ ջերմոցային տնտեսությունների հիմնադրում, 120 հա նոր այգիների հիմնադրում կամ առկա այգիների բարելավում, 30 փոքրածավալ արտադրամասերի ստեղծում, համայնքային փնջերի համար 4 գյուղմեխանիզացիայի պարկերի հիմնում, համայնքային փնջերի համար 3 գյուղմթերքների հավաքման կետերի (սառնարանային տնտեսությունների հիմնում, 6 վերապատրաստման դասընթացներ և 7 ուսուցողական այցեր ՌԴ, 10 համայնքային ենթակառուցվածքների վերանորոգում) էներգաարդյունավետության բարձրացում, 50 հա տարածքում ջուր խնայող տեխնոլոգիաների ներդրում, 6 համայնքներում մաքուր և անվտանգ խմելու ջրի հասանելիության ապահովում, լավագույն փորձի փոխանակում մարզի այլ բնակավայրերի հետ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար 2016-ի ամենակարևոր ձեռքբերումը տարածքային զարգացման վերաբերյալ 2016-2020թթ. ռազմավարությունն էր, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ ռազմավարության մեջ է այն ծրագիրը, թե ինչպես զարգացնել ՀՀ համայնքները և վերացնել կամ գոնե մեղմել մարզերում առկա խոր անհամաչափությունը:

«Ռազմավարության թիրախն աշխատատեղերի ստեղծումն է. մինչև 2020 թվականը նախատեսվում է 50-60 հազար աշխատատեղ բացել»,- ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ իրականացվել է համայնքների խոշորացման 18 ծրագիր, արդյունքում` 140 համայնքի միավորմամբ ձևավորվել է 18 համայնք: Լոքյանի խոսքով՝ խոորացված համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում խոշորացված համայնքներից Թումանյանը կստանա 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա, մեկ ժամանակակից աղբատար, երեք միկրոավտոբուս: Համայնքի 6 բնակավայրերում կկառուցվեն 6 ավտոբուսային կանգառ-շուկաներ: Թումանյան համայնքի բոլոր գյուղերում այսուհետ կիրականացվի մշտական աղբահանություն:

Խոսելով ձեռքբերումների մասին՝ Լոքյանը կարևորեց առաջին սանիտարական աղբաբայրի կառուցման ծրագիրը: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների` 11 մլն եվրո արժողությամբ կառավարման ծրագրի արդյունքում Հրազդան համայնքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, կիրականացվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքների և հարակից համայնքների աղբահանությունը: Նմանատիպ աղբավայրի կառուցում է նախատեսվում նաև Վանաձորում, որը կներառի Լոռու մարզի, ինչպես նաև Դիլիջան քաղաքի աղբահանությունը:

Տպել Տպել