«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են քվեարկության դնել Թուրքիայում եկեղեցիների վերադարձի օրինագիծը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի ազգային քարոզարշավ է սկսել: Այն կոչ է անում հայերին հոկտեմբերի 7-ին միավորվել եւ զանգահարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Քեվին Մըքքարթիին, որպեսզի նա լսումների եւ քվեարկության համար օրակարգ բերի ՆՊ 4347 օրինագիծը` ապահովելու Թուրքիայի կողմից գողացված հայկական եւ քրիստոնեական այլ եկեղեցիների վերադարձը տերերին: Oրինագիծը պաշտպանում է Թուրքիայում…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է Ռոբերտ Դոլդի թեկնածությունը

ԱՄՆ Իլինոյսի նահանգի կոնգրեսի առաջիկա ընտրություններում Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է ամերիկահայերին հուզող խնդիրների երկարամյա ջատագով Ռոբերտ Դոլդի թեկնածությունը: «Պարոն Դոլդը երկար տարիներ եղել է ամերիկահայերի համար կարևորություն ունեցող խնդիրների հզոր պաշտպանը և ապացուցել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության բարեխիղճ խաչակիր և արդարության ջատագով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Իլինոյս նահանգի Հայ դատի…

Ղարաբաղի միջազգային ճանաչումը առաջնահերթություն է Հայ դատի համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործն այլևս առաջնահերթություն է իրենց կառույցի համար: «Սա Ձեր կազմակերպության նոր օրակա՞րգն է, որքանո՞վ եք Դուք կարևորում սա: Միացյալ Նահանգները կարո՞ղ է մի օր ճանաչել Ղարաբաղի անկախությունը», – այս հարցին Քեն Խաչիկյանը պատասխանեց․…

ԱՄՆ Սենատը Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների հարցը կքննարկի երկու օրից

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանում եւ Ադրբեջանում նոր դեսպանների հարցը կքննարկի սեպտեմբերի 17-ի լսումների ընթացքում: Նշենք, նախագահ Բարաք Օբաման Ռիչարդ Միլզի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի, Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը՝ Ադրբեջանի դեսպանի համար: Սեկուտայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ Կոնգրեսում հնարավորություն է տալիս վերահսկել Ադրբեջանի կառավարության հետ հարաբերությունները, որն ուժեղացնում է լարվածությունը եւ ճնշումն իր երկրի քաղաքացիների նկատմամբ,…

Սենատում կքննվի Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների թեկնածուների հարցը

Հայ Դատը կոչ է ուղղել ԱՄՆ Սենատի ուշադրության կենտրոնում եկող շաբաթ կլինեն Միացյալ Նահանգների հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: ԱՄՆ օրենսդիր մարմնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կքննի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածություններն` առաջադրված Նախագահ Բարաք Օբամայի կողմից: Հայ դատը կոչով դիմել է ամերիկացի սենատորներին՝ ուշադիր և մանրամասն քննել Ադրբեջանում ԱՄՆ…

Մարկ Քըրքը փորձել է հստակեցնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ Իլինոյս նահանգից ընտրված սենատոր Մարկ Քըրքը հարցում է արել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ջոն Բասին` ակնկալելով ստանալ նրա հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Քըրքը հիշեցրել է, որ 2014 թվականի հուլիսի 15-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ Բասն ասել էր, որ «ԱՄՆ կառավարությունը որպես պատմական…

ՆԱՏՕ-ն պետք է դատապարտի Ադրբեջանին եւ զսպի Թուրքիային

«Հյուսիսատլանտյան դաշինքը» պետք է դատապարտի Ադրբեջանին եւ զսպի նրա դաշնակից Թուրքիային: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն է այսպիսի հայտարարություն տարածել՝ հիշեցնելով, որ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց ժամեր առաջ Էրդողանն ու Ալիեւը հրապարակավ հայտարարել են Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու, Արցախը ոչնչացնելու եւ Հայաստանին մեկուսացնելու իրենց նոր դավադրության մասին: Նրանց ուղերձը՝ որքան սթափեցնող, այնքան էլ հստակ է. «Մենք…

Հայ-թուրքական արձանագրությունները` թուրքական ծրագիր

Հայ-թուրքական արձանագրությունները թուրքական պլան էին, որին աջակցում էր ԱՄՆ-ն: Նպատակն էր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արգելափակումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա՝ Վաշինգտոնում լավ գիտեն, որ Թուրքիան համաշխարհային հանրությանը խաբեց, իսկ Հայաստանն արեց հայ-թուրքական հարաբերությունների լավացման համար բոլոր քայլերը: «ԱՄՆ-ն ոչ մի ճնշում Թուրքիայի…

Ալիեւի գործողությունները կարող են պատերազմ հրահրել

Եթե աշխարհը չկանգնեցնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նրա գործողութունները կարող են պատերազմ հրահրել. փոքր հարձակումները կարող են հանգեցնել մեծ հակամարտության: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում լարվածության սրացման եւ ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունների փորձերին: Օրինակ, ԵԱՀԿ-ն առաջարկել է դիպուկահարներին…

Արցախի անկախությանը աջակցող բանաձևը քվեարկության կդրվի Կալիֆոռնիայի սենատում

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախությանը աջակցող բանաձևը: Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Ապա բանաձևը տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, որն այսօր կդրվի քվեարկման: Բանաձևն աջակցում է Լեռնային…