
Յարգելի տիկին խօսնակ, թիւ 252 բանաձեւի քուէարկութիւնը ներառէք Ներկայացուցիչների Տան օրակարգի մէջ: 111-րդ կոնգրեսի նստաշրջանը յետաձգուել է մինչեւ օրացուցային տարուայ փոփոխութիւնը 2011 թուականին. Յարգարժան Նանսի Փելոսին եզակի հնարաւորութիւն կունենայ, որպէս Ներկայացուցիչների Տան խօսնակ իր պաշտօնավարութեան ժամանակաշրջանը աւարտել բարոյական մի ուժեղ ներկայացումով: Նրա ուժերի սահմաններում է գտնւում դասաւորել Ներկայացուցիչների Տան օրակարգը եւ քուէարկութեան դնել այն բանաձեւը,…















