Լուրեր

Դավիթ Լոքյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Հեինց Օլբերսի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում: Դավիթ Լոքյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացումը` Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ…

Կրթական ծրագրերին նոր բովանդակություն եւ որակ հաղորդելու ժամանակն է

ԿԳ նախարարն այսօր աշխատանքային այցով եղել է Աշտարակում, մասնակցել Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությանը: Նախարարն անդրադարձել է կրթական ոլորտում սպասվող փոփոխություններին` հիմնականում շեշտադրելով հանրակրթության բովանդակային խնդիրները: Կրթության նախարարն ու Արագածոտնի մարզպետը տնօրեններին կոչ են արել վերջին դասի միջոցառումների ժամանակ զերծ մնալ անհարկի շքեղություններից եւ առաջնորդվել օրվա խորհրդի տրամաբանությամբ: Նախարարը համոզված է, որ կրթության համակարգում…

Արտագաղթի խնդիրն անդրադարձել է աշակերտների թվի վրա

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարզի խնդիրներին: Որպես հիմնական խնդիր` նա մատնանշեց արտագաղթը, որն անդրադարձել է աշակերտների թվի վրա: Մարզպետը տնօրեններին հրավիրել ու հանձնարարականներ է տվել: Թե ինչո՞վ է բացատրվում մոտ 100-ով աշակերտների թվի կրճատումը, մարզպետը պատասխանեց` խնդիրը կրթության հետ բացարձակ կապ չունի, ավելի շատ սոցիալական է. ընտանիքներ են արտագաղթել, հիմնականում` արտերկիր:…

Առճակատվելու ենք ցանկացած անձի կամ պաշտոնյայի հետ, միայն թե ապահովենք հավասար վերաբերմունք ու պայմաններ

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր սեմինար շվեյցարական «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» GSP արտոնյալ ռեժիմի և հայ-շվեյցարական առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարի նպատակն էր ներկայացնել Շվեյցարիայի կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգը` GSP արտոնյալ ռեժիմը, որպեսզի հայ գործարարները, որոնք արտահանում են կազմակերպում դեպի Շվեյցարիա, տեղեկանան գործող ընթացակարգի, տրամադրվող արտոնությունների մասին: Բացի Շվեյցարիայից, Հայաստանին GSP արտոնյալ ռեժիմ…

«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գտնվում են Բելգիայի Թագավորությունում, որտեղ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Պաշտոնական փաստաթուղթը, որով Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին, ստորագրել են Հետազոտության, գիտության և նորարարության…

Եթե չեք ուզում օգնել, մի´ օգնեք, ես իմ գործն անելու եմ

Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր կլինի հավասար պայմաններ ստեղծել, օրինակ` բոլորը կարո՞ղ են շաքարավազ ներկրել, հիշեցրեց Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը` ասելով, որ այն ընթացքի մեջ է, հուշաթերթ պետք է պատրաստվի` մանրամասն նկարագրությամբ, և ցանկացած միջամտություն, որն այդ փաստաթղթից դուրս է լինելու, համարվելու է անօրինական միջամտություն: Ինչ վերաբերում…

Ուսումնասիրության փուլում է

Արծվիկ Մինասյանը՝ թուրքական ապրանքների ներկրման մասին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին,թե Թուրքիայից ներկրված պոմիդորը որպես տեղական է վաճառում, ինչը վնասում է տեղական արտադրողներին: «Մենք այդ ինֆորմացիաները հիմա հավաքագրում ենք, արդեն նաև պետակա նեկամուտների կոմիտեից ստացել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ներկայումս ուսումնասիրության փուլում է, առաջիկայում կներկայացնենք այն հիմնական ապրանքախմբերը, նաև…

Կլինեն բոլոր այն հայտնի անունները, որոնց մասին մտածում եք, բայց ես պետք է փաստարկված հիմքեր ունենամ

Արծվիկ Մինասյանը՝ մենաշնորհների մասին Ես մոնոպոլիաների դեմ պայքարի թիվ մեկ ջատագովներից եմ ու զարմանում եմ, որ ավելի բաց ու թափանցիկ իմ աշխատաոճը դարձավ քննադատության առարկա. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներին ուղղված համագործակցության իր կոչին: «Ես բազմիցս եմ դիմել լրագրողներին, ուզո՞ւմ եք համատեղ աշխատենք, աշխատենք, ուզում եք աջակցե՞ք,…

Շնորհավորական ուղերձ` Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության ասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ուղերձում ասվում է. «Սիրելի ուսանողներ և երիտասարդներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Երևանի պետական համալսարանի՝ մայր բուհի ստեղծման օրը՝ 1919…

«Հրազդան-ցեմենտ»-ը կազատվի տույժերից

որոշումն ընդունվեց Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին` կառավարության ներկայացրած հարցը: Երեկ որոշումը հիմնական զեկույցով ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` ասելով, որ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջ է գնացել գործարանի միակ բաժնետեր ՎՏԲ բանկի առաջարկին, այն է՝ գործարանը վերագործակցելու, զինելու և հետագա գործունեությունը…