Ամսական արխիւներ. February 2013

Զապէլ Եսայեան (Յովհաննէսեան, 1878-1943). Արեւմտահայ վէպի մեծատաղանդ վարպետն ու հայ գրականութեան խիզախ եւ ազատախոհ կինը

Փետրուար 4ին մեր ժողովուրդը կը նշէ ծննդեան տարեդարձը հայ գրականութեան մեծատաղանդ ու բացառիկ դէմքերէն Զապէլ Եսայեանի։ Զապէլ Եսայեան իր մնայուն տեղը ունի Հայոց Մեծերու համաստեղութեան մէջ ոչ միայն իբրեւ տաղանդաւոր կին գրող ու հոգեվերլուծական վիպագրութեան մեծատաղանդ վարպետ, այլեւ՝ իբրեւ խիզախ եւ ազատամիտ յառաջապահը հայ կնոջ իրաւունքներուն պաշտպանութեան, յատկապէս սեռային իրաւահաւասարութեան, մտաւորական անկաշկանդ զարգացման եւ ազգային-ընկերային…

Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը քաղաքական շարժառիթ է ունեցել

Ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ ընթացքը բխում է թե՛ պետության և թե՛ հասարակության շահերից. սա համազգային առաջադրանք է: Անկախ ընտրությունների արդյունքից, թեկնածուների մոտեցումներից, տարբեր հայացքներից և դիրքորոշումներից՝ ընտրությունները մեր երկրում պետք է անցնեն արդար, հանգիստ, խաղաղև քաղաքակիրթ պայմաններում,և սա բխում է թե՛ պետության,թե՛ հասարակության շահերից։ «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:…

Արաբական մամուլի տեսութիւն Սուրիոյ քաղաքական եւ զինուորական վերջին իրադարձութիւններուն մասին

Սուրիոյ Քիւրտերը Լիբանանեան «Սաֆիր» օրաթերթի (30-01-2013) յօդուածագիր Մուհամմատ Նուրըտտին կը յայտնէ, որ Միջին Արեւելքի մէջ քրտական հարցը կ՛ապրի արագ զարգացումներ, «մէկ կողմէ՝ Թրքական պետութեան եւ PKKի ղեկավար Ապտուլլա Օճալանի միջեւ «Էմրալի գործողութեան» բանակցութիւնները սկսած են, իսկ միւս կողմէ՝ Իրաքի մէջ ընդարձակուած են տարաձայնութիւններ, ըստ որոնց Անգարայի եւ Իրպիլի միջեւ քարիւղի շուրջ գաղտնի համաձայնութիւն մը գոյացած…

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի դեմ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է` սերմանել վախի եւ անապահովության մթնոլորտ: Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու…

Դա կարող էր ձեռնտու լինել միայն հայ ժողովրդի թշնամիներին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը խայտառակություն է որակել: Վահան Հովհաննիսյանը շեշտել է, որ անհապաղ պետք է բացահայտել այդ հանցագործությունը: ՀՅԴ Բյուրոյի անդամը նշել է, որ այդ հանցագործությունը կարող էր ձեռնտու լինել միայն ու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի թշնամիներին, որովհետև դա երկրի վարկանիշի վրա ազդեղ երևույթ է:

Որպէս ազգ տեւելու մասին

Օրը օրին ապրելու եւ զգացական հայրենասիրութեան խա-ղով տարուած, որպէս ազգ տեւելու հարցը կարծէք դադրած է հեռանկարային մտահոգութիւն ըլլալէ: Նահանջ կայ, խուճապ: Կը խարխափենք, լեզուական խառնիճաղանճէն մինչեւ Հայկական Հարցը, որ կը խեղդուի ցեղասպանութեան ճանաչման անվնաս խաղին մէջ, «խոստումներ»ու կշռոյթով անձանձրոյթ «թարանթելլա» պարելով: Յոգնեցուցիչ ըլլալով անգամ, պէտք է յիշել, յիշեցնել եւ կրկնել, որ սփիւռք(ներ)ը ազգի աւելի քան…

Բողոքի շարժման տեղատուութիւնը

Եթէ 2011-ը յատկանշուեցաւ որպէս համաշխարհային բողոքի տարի եւ յոյսեր արթնցուց քաղաքական տարբեր հոլովոյթներու մէջ 2008ին սկիզբ առած եւ առ այսօր շարունակուող ընկերա-տնտեսական համատարած եւ պատմականօրէն իւրայատուկ ճգնաժամէն դուրս գալու յառաջդիմական այլընտրանքներու ինքնահաստատման, 2012-ը կարծես թէ եղաւ յուսախաբութեան տարի:Ազատ շուկայական գաղափարախօսութիւնը, որով ի սկզբանէ դրոշմուեցաւ եւրոպական համարկումի Մաասթրիխեան գործընթացը, արդէն բացայայտած է Տոքթոր Ճեքիլ եւ Մըսթըր…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կեդրոնական կոմիտէի խօսքը՝ ՀՅԴ 122 ամեակի տօնակատարութեան

Ի Վերջոյ Ես Եմ, Դուն Ես, Մենք Բոլո՛րս Ենք Դաշնակցութիւնը Երբ ազատատենչութեան ոգին, ազատ ապրելու անկորնչելի իրաւունքը, չստրկանալու անսակարկելի պահանջը եւ իր պապենական հողը անընդհատ մշակելու իղձը կազմակերպութեան մը էութիւնը սահմանող գաղափարներն են, ապա ե՛ս եմ, դո՛ւն ես, բոլորս ե՛նք Դաշնակցութիւնը: Աւելի քան դար մը եւ երկու տասնամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը առաջնորդուեցաւ իր ժողովուրդի իրաւունքները…

Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան, սակայն ժամկետը ճշտված չէ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այս տարի կայցելի Հայաստան, սակայն այցի կոնկրետ ժամկետը ճշտված չէ, հայտնել է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը: Նա նշել է, որ նախագահի սպասվելիք այցի մասին տեղեկությունները ճշտել են Ֆրասնիայի նախագահական պալատից. «Ճշտված թվական չկա: Բայց Ֆրանսիայի նախագահը 2013թ պետք է այցելի Հայաստան»,- ասել է Հրաչյա Վարժապետյանը` շեշտելով, որ…

Թե ինչու է Արցախի Հանրային հեռուստատեսությունը խուսափում Դաշնակցություն բառից

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միությունն արդեն ավանդույթ է դարձրել «Պիտի գնանք` վաղ, թե ուշ» խորագրով ինտելեկտուալ խաղի անցկացումը: Այն մինչ օրս կազմակերպվել է Արցախի բուհերի թիմերի, երիտասարդական կազմակերպությունների միջև հիմնականում ազգային տոն օրերին: Այս խաղը յուրօրինակ ձև է` երիտասարդության մեջ արթուն պահել ամբողջական Հայաստանի գաղափարը: Հունվարի 31-ին ԼՂՀ N զորամասում ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է…