Ամսական արխիւներ. February 2013

ՀՅԴ Ամերիկայի ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղի հայերին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ԱՄՆ համայնքային ընտրություններին

Միացյալ Նահանգներում գարնանը կայանալիք համայնքային ընտրություններին ընդառաջ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակն սկսել է ամերիկայահայ ընտրազանգվածի մոբիլիզացման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, հանձնախումբը լիովին ներգրավվել է ընտրություններին ամերիկահայ ընտրողների մասնակցությունը և այդ կերպ հայերի կողմից տրվող քվեներն ավելացնելու աշխատանքներին: Լոս Անջելեսում, Բուրբանկում, Գլենդելում, Փասադենայում և Հյուսիսային Կալիֆորնիայի այլ վարչական շրջաններում…

Դաշնակցությունն այստեղ է` ժողովրդի կողքին

ԵՐԵՎԱՆ — Այսօր, 22 փետրվար 2013-ին, «Ազատության» հրապարակում ժամը 17։00-ին մեկնարկած «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին նախ ելույթ ունեցավ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ապա ելույթներով հանդես եկան կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները։ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ հանրահավաքին միացել է նաեւ ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչը քիչ անց հանդես կգա հանրահավաքում: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթն Ազատության հրապարակում, «Ժառանգություն»…

ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները փորձում են կասեցնել ադրբեջանական քարոզչական գործողությունները Փարիզում

ՀՅԴ երիտասարդական թեւի անդամներն այս պահին Փարիզում բուկլետներ են բաժանում համերգային դահլիճում, որտեղ տեղի է ունեում Ֆրանսիայի ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպած «Խոջալուի ողբերգությանը» նվիրված համերգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: Նրա խոսքով, ադրբեջանցիները դասական երաժշտության համերգ էին կազմակերպել, որում հանդես էին գալիս ադրբեջանցի արվեստի գործիչներ, ինչպես նաեւ մեկ…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Բաքվի հեղինակած խնդրագրերի հարցով դիմել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդին

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կից Ազգային անվտանգության խորհրդին՝ խնդրելով նախքան Բաքվի հեղինակած հակահայկական և հակաարցախյան խնդրագրերին պատասխանելը, նախևառաջ ուսումնասիրել և հրապարակայնորեն վստահեցնել, որ Սպիտակ տան We the People խնդրագրային համակարգն օտարերկրյա կիբերխարդախության փորձերից պաշտպանված է։ Այս մասին տեղեկացնում է ANCA-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ խոսքն օրեր առաջ…

«Հորիզոն»ի խմբագրական.Անգարա-Պաքու հակահայ քարոզչութեան առանցք

«Ով որ կարծում է, թէ ինքնապաշտպանութեան ապահովումը կարելի է ձեռք բերել միշտ մնալով պաշտպանողական սահմաններում, նա չարաչար սխալւում է» Նիկոլ Դուման Վեց տարի առաջ, Մարտ 9-ին, Պաքուի մէջ կայացաւ թրքական եւ ատրպէյճանական պետութիւններու հովանաւորութիւնը վայելող աննախընթաց համաժողով մը, որուն մասնակցեցան արտասահմանի 50 երկիրներէ ժամանած թուրք եւ ազերի աւելի քան հինգ հարիւր պատգամաւորներ։ Պատմական այս համաժողովի…

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Քիչ առաջ ՀՅԴ Գերագույն Մարմնից տեղեկացանք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպումը տևել է մեկուկես ժամ։

Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

Փետրվարի 21-ին ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Լեռնիկ Հովհաննիսյանի, ԼՂՀ Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի եւ SILBA «Աջակցություն ազատության եւ ժողովրդավարության նախաձեռնության համար» կազմակերպության նախագահ, Դանիայի Թագավորության խորհրդարանի իրավախորհրդատու Ջենս-Քրիստիան Լյութխենի հետ: 1994 թ. ստեղծված կազմակերպությունը դիտորդական առաքելությւոն է իրականացնում Ուրկաիայում, Բելոռուսում, եվրոպական այլ երկրներում,…

Ադրբեջանի ցնցող բացահայտումը. փողով չի կարելի բոլորին գնել

Փողի միջոցով կարելի է որոշ խնդիրներ լուծել, սակայն՝ ոչ բոլորը: Երբեմն էլ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում: Ի դեպ, «խավիարի դիվանագիտություն» եզրույթը հատուկ…

ՀՅԴ-ի շնորհավորական ուղերձը Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի Հայրենակիցներ, Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը…

ՀՅԴ-ն ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի’ քաղաքացիներ Հետևելով ՀՀ նախագահի ընտրության օրվա ընթացքին, տեղամասերում քվեարկության ամփոփմանը, վերլուծելով ստացված տեղեկատվությունը և ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքները` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում է իր գնահատականները: Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի և իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության,…