Ամսական արխիւներ. April 2013

Հրաչ Մուրադյանի սպանությունը կենցաղային դաշտ տեղափոխել՝ նշանակում է շեղել քննությունը

«Մեր պահանջը հետեւողական է լինելու , որ գործի բացահայտման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացվեն: Եթե այդքան արագ արդեն ձերբակալվածներ կան, հույս է ներշնչում, որ այս գործը լիարժեք բացահայտում կունենա»,- Aravot.am-ին ասաց Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Պռոշյան համայնքի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների ձերբակալությանը: Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք՝…

Պռոշյանի գյուղապետի սպանությունը ունի քաղաքական ենթատեքստ

Պռոշյանի դաշնակցական գյուղապետի դեմ մահափորձ իրականացնելու փաստով հարուցված քրեական գործը ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանին հիմք է տալիս մտածելու, որ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: «Անկախ կատարողներից կա անհանդուրժողության մթնոլորտ, որը համարում ենք այս դեպքի դրդապատճառ: Անկախ նրանից, թե ովքեր են կատարողները, քաղաքական ենթատեքստ ունի տեղի ունեցածը: Ի դեպ, դեպքի առիթով հարուցված քրեական գործի 2 հոդվածներից մեկում ասվում…

Ազատության հրապարակում կայանալու է մոմավառություն` ի հիշատակ դավադրաբար սպանված ազատամարտիկի

Սպանության հարցով կան ձերբակալվածներ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության համաձայն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվել են երեք անձիք: Կասկածյալները կալանավորվել են այսօր լուսադեմին` ժամը 02:00-ի սահմաններում: Համաձայն ոստիկանության Հաղորդագրության ` «նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ եւ դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում հանցագործությունը…

Խաշնարածները զենքի ի՞նչ մշակույթ պետք է ունենան

«Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան: Հանրապետականներն ի՞նչ կապ ունեն, որ սպանության մեջ ներգրավված լինեն: Անհեթեթություն է ընդհանրապես այդ միտքը շրջանառության մեջ դնելը», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին, հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, թե իր կուսակիցները «զենքի հետ առնչություն ունենում են…

ՀՅԴ-ն վճռական է «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցում

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Արտոնագրային վճարների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում պատգամավորներն այսօր որոշել են` փորձել համաձայնության գալ այս հարցի շուրջ եւ եթե հնարավոր է` հանդես գալ մեկ ընդհանուր նախագծով: ՀՅԴ-ի առաջարկությունները, որ էապես թեթեւացում է նախատեսում ստոմատոլոգների համար` կառավարությունը մերժել է: Դաշնակցական պատգամավորները, սակայն, զիջումների…

Ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս

Պռոշյան գյուղի դաշնակցական գյուղապետի սպանության մեջ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) քաղաքական ենթատեքստ է տեսնում: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս: 50-ամյա դաշնակցական Հրաչ Մուրադյանը սպանվել էր երեքշաբթի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից…

Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեկեցության երաշխավորը

Յուրի Նավոյանը ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական Ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1993-1998 թթ. Դաշնակցության Բյուրոյի ապարատում զբաղվել է ԱՊՀ երկրների և այդ երկրների հայ համայնքների խնդիրներով: 1998-2002 թթ. եղել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Սփյուռքի բաժնի պետը: 2003 թվականից ղեկավարում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Հանդիսանում է ՌԴ Դաշնային ժողովի և…

ԱՄՆ դաշնային դատավորն անարդարացիորեն մերժել է Թուրքիայում հայկական կալվածքների վերաբերյալ հայցը

ԱՄՆ դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն մերժել է ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով: Դատավորը վճիռը կայացնելիս մի շարք լուրջ փաստացի սխալներ է թույլ տվել, նաև` օրենքի խախտումներ, ուստի մեծ է հավանականությունը, որ Դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի դատավոր Ջիի անհիմն ու սխալ դատավճիռը: Այս մասին…

Մարզպետի «մտային շրջանակից» դուրս

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, եթե, իհարկե, ի վիճակի է հայերեն տեքստ կարդալ և հասկանալ, պարտավոր է մեկ անգամ ևս ընթերցել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առնչությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը և ներողություն խնդրել hraparak.am կայքում իրեն թույլ տված որոշ արտահայտությունների համար: Պարոն Շահգալդյանն իր մտային կարողությունների շրջանակներում փորձել է որոշակի լույս սփռել տեղի ունեցածի վրա,…

Ժամանակն է խրախուսել ամերիկացիների ներդրումները Հայաստանում

Ժամանակն է խրախուսել ամերիկացիների ներդրումները Հայաստանում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին` հուշելով նրան, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ նոր պայմանագիր կնքել և խրախուսել ԱՄՆ քաղաքացիների ներդրումները Հայաստանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա կարծիքով՝ ժամանակն…