Ամսական արխիւներ. June 2013

ՀՅԴ պատուիրակությունը մասնակցեց Սոցինտերնի տարածաշրջանային հանձնախմբի ժողովին

Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախմբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Թբիլիսիում, 3-4 հունիսին, Վրաստանի Սոցիալ դեմոկրատներ զարգացման համար կուսակցության հյուրընկալությամբ։ Ժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի, Հունգարիայի, Յունաստանի եւ Թուրքիայի անդամ կուսակցութիւններից, ինչպես նաեւ՝ որպես հյուր՝ Ադրբեջանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Ներկա էր նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։…

Դաշնակցությունը առաջարկում է «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծել

ՀՅ Դաշնակցությունը Ազգային Ժողովի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանին հղած նամակում առաջարկում է ձեւավորել «Նաիրիտ» գործարանն ու դրա խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Չնայած ներկայացված առաջարկին` Դաշնակցությունը մեծ ակնկալիքներ չունի խորհրդարանական մեծամասնությունից: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց առաջարկի ընդունման հավանականությունը քիչ է, բայց եթե խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը խոհեմություն ունենա,…

Կառավարությունը պետք է սկսեր մարզպետին պաշտոնանկ անելու գործընթաց

Գորիսի միջադեպը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, անպատժելիության, անպատասխանատու վերաբերմունքի, անհանդուրժողականության հետեւանք է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետի պահվածքը Արծվիկ Մինասյանը դժվարացավ գնահատել, նշեց, որ իր համար առավել տարօրինակ է նրա կողմից մարզպետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը մինչեւ նախաքննության ավարտը: «Սա ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաեւ ցույց է տալիս, որ մարդն իրեն…

Հռոմի պապը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Կիլիկիայի Կաթողիկ հայերի հոգեւոր առաջնորդ Ներսես Բեդրոս XIX եւ նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում հյուրերը հայտնել են, որ նրանք Հայոց Ցեղասպանության ժառանգներն են: Հռոմի պապը դրան ի պատասխան ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հենց հայերինն էր»: Դեռեւս 7 տարի առաջ, երբ պապը, այն ժամանակ` Խորխե Մարիո…

Համշէնահայութեան Նուիրուած Ձեռնարկին Առիթով Հայկազ Ալվրցեան Լիբանանի Մէջ

ՀՅԴ «Սարդարապատ» կոմիտէութեան քարոզչական յանձնախումբին կազմակերպութեամբ` համշէնահայութեան նուիրուած «Հայեր… Անոնք ալ հայ են» խորագիրով ձեռնարկին իբրեւ օրուան պատգամախօս, Հայաստանէն հրաւիրուեցաւ «Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայոց ուսումնասիրութեան կեդրոն»-ի տնօրէն Հայկազ Ալվրցեան: Անոր Լիբանան կեցութիւնը` 1-8 մայիս, առիթ ստեղծեց, որ կեդրոնական ձեռնարկին առընթեր կազմակերպուին շարք մը հանդիպումներ եւ զրոյցի երեկոներ, զորս կը թուենք ստորեւ: Հինգշաբթի, 2 մայիս 2013-ին` հարցազրոյց…

Նշմար. Անիմաստ Երկխօսութիւն

Թուրքիոյ փոխվարչապետ եւ կառավարութեան բանբեր Պիւլենթ Առընչ երէկ Անգարայի մէջ իր երկրին նախագահին հետ հանդիպումէն ետք պատրաստակամութիւն յայտնեց այսօր Թաքսիմի «արդար եւ օրինական» սկզբնական ցոյցի կազմակերպիչներուն հետ հանդիպում ունենալու եւ անասուններու պաշտպաններու մտահոգութեանց ականջ տալու: Այսպիսով, կառավարութիւնը կը փորձէ տագնապը իր սկզբնական կէտին` բնապահպանական մտահոգութեամբ խաղաղ ցոյցի պայմաններուն վերադարձնելու. զղջումի արտայայտութի՞ւն մը, ո՞վ գիտէ, յամենայն…

ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել Նաիրիտի հարցով օրենսդրական նախաձեռնությամբ

Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Արամ Համփարյանը ներկայացրել է ամերիկահայ համայնքը Սփյուռքի համաշխարհային ֆորումում

ԱՄՆ պետդեպարտամենտում կազմակերպված Սփյուռքի համաշխարհային ֆորումում ամերիկահայ համայնքի կազմակերպման եղանակներին և ավելի քան մեկդարյա գործունեությանը նվիրված ելույթով հանդես է եկել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակչելով Ասպարեզ պարբերականը, բանախոսություն է կարդացել նաև «Օքսֆամ Ամերիկա»-ի ավագ խորհրդական Սոֆիա Լաֆոնանտը: Բանախոսները ներկայացրել են սփյուռքում իրենց համայքների զարգացման ուղիները, ձեռքբերումները,…

Արմեն Ռուստամյանը հանցագործ աշխարհի հայտնի մեթոդի կիրառման վտանգ է տեսնում

Yerkir.am-ը Գորիսում կատարված դեպքերի կապակցությամբ հարցեր է ուղղել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: – Պարո’ն Ռուստամյան, Գորիսում հնչած կրակոցները երկրում ստեղծված անպատժելիության արդյունքն են: Ձեր գնահատականը այդ միջադեպին: – Բնականաբար, դեռ քննությունն ընթացքի մեջ է, բայց ակնհայտ է, որ Հայաստանում առկա այս ինքնավերարտադրման համակարգում կան մարզեր, որոնք ամենաաչքի ընկած մարզերն են…

Թուրքիոյ Մէջ Բողոքի Ալիքը Զսպելու Ջանքերը Կը Ձախողին

ՊՈԼԻՍ, «Պի.Պի.Սի.», «Մարմարա».- Երկուշաբթի, Յունիս 3ին, յաջորդական չորրորդ օրն ըլլալով բախումներ տեղի ունեցան թուրք ցուցարարներու եւ ոստիկանութեան միջեւ, Թուրքիոյ զանազան քաղաքներու, սակայն մասնաւորաբար՝ Պոլսոյ տարբեր շրջաններու մէջ: Հազարաւոր ցուցարարներ Երկուշաբթի օր վերադարձան Պոլսոյ փողոցները՝ շարունակելով Ուրբաթ օրուընէ ի վեր տեղի ունեցող բողոքի ցոյցերը, որոնց ընթացքին առնուազն 2 զոհ ու հարիւրաւոր վիրաւորներ արձանագրուեցան եւ 1700 հոգի…