Ամսական արխիւներ. October 2013

Սիմոն Զավարյան – 100. Գիտական նստաշրջան գիտությունների ակադեմիայում

Այս նյութամոլ, այս կեղծավոր դարի մեջ, Արհամարհեց նա ամեն բարձ ու պատիվ, Միշտ վառ պահեց այն երկնային ջահն անշեջ, Եղավ բոլոր որբ սրտերի քաջ հովիվ: Ավ. Իսահակյան Հոկտեմբերի 23-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտական նստաշրջան նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիր անդամ Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցին: Գիտաժողովին ներկա էին ակադեմիական, գիտակրթական-մտավորական, կուսակցական շրջանակների,…

Համագումարի մը թելադրանքները

Հոկտեմբեր 14-15, 2013-ին, Պրիւքսէլի մէջ տեղի ունեցած Եւրոպահայերու համագումարը կրնա՞յ թելադրել նոր ուղիներ Սփիւռքի կազմակերպուածութեան եւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու համակարգման ուղղութեամբ: Հարցումը կը բխի ոչ այնքան համագումարի կոնկրետ արդիւնքներէն, այլ այն հանգամանքէն որ արդէն երրորդ առիթով տեղի ունեցած այս նախաձեռնութիւնը թերեւս հիմնարկային կայացման փուլ մտած է: Ինչպէս գրեթէ ամէն հասարակական գործընթաց, Եւրոպահայերու համագումարի հիմնարկանացման հոլովոյթը շատ…

Ազգային էության մասին (մաս IV)

Իշխանության ճգնաժամ Nation-state հայեցակարգը, որի հիման վրա ծագել եւ կառուցվել է ժամանակակից պետությունների մեծ մասը, այն իմաստը չի պարունակում, որ հասկանում ենք «ազգային պետություն» ասելիս: Ավելի շուտ հակառակը` nation-state հայեցակարգը ենթադրում է, որ պետության նկատմամբ լոյալությունը պետք է ավելի բարձր լինի, քան այլ տիպի` էթնիկ, կրոնական, դասակարգային, կլանային, ընտանեկան եւ այլ հանրույթների նկատմամբ: Ստացվում է`…

Ցեղասպանութեան յուշարձանին կոթողումը՝ գօտեպնդման նոր առիթ է

Հոկտեմբեր 20-ին, Լաւալի մէջ Հայկական Ցեղասպանութեան նուիրուած յուշարձանի կոթողումը, պատմական անկիւնադարձային թուական մը դարձաւ գանատահայութեան տոմարներուն մէջ: Հայ Դատի գործին նուիրեալ հայորդիներու ծրագրուած ու հետեւողական աշխատանքին եւ գանատահայութեան համախումբ մասնակցութեան շնորհիւ յաջողութեամբ իր աւարտին հասաւ այս կարեւոր առաքելութիւնը: Յուշարձանը, առաջին հերթին, Գանատայի տարածքին թրքական ուրացման ու հակահայ քարոզչութեան թափը արգելակման ենթարկող նոր գործօն է: Այլ…

Ակնարկ. Ինչ-Որ Փաստաթուղթ(Եր)

Երեւութապէս իրարմէ անջատ երկու յայտարարութիւն համատեղ քննարկման անհրաժեշտութիւն կ՛ընդգծեն: Անոնք կը վերաբերին Հայաստան-Մաքսային Միութիւն եւ Հայաստան-Եւրոպական Միութիւն համագործակցութեան ձեւաչափերու ճշդման: «Հայաստանը չի կրնար անդամակցել Մաքսային միութեանը` ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ միւս օրը, ո՛չ այս տարի, ո՛չ ալ հաւանաբար յաջորդ տարի», ըստ ռուսական «ՌԻԱ Նովոսթի» գործակալութեան, յայտարարած է Պիելոռուսիոյ նախագահը: Նախագահ Ալեքսանտր Լուքաշենքոն Հայաստանի Մաքսային…

Երթ` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով

Հոկտեմբերի 29-ին` ժամը 16:00-ին, «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և ՀՅԴ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են կազմակերպելու դեպի նախագահական նստավայր ` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` կոչ անելով բոլոր նրանց, ում համար թանկ է սպանված գյուղապետը` միանալ երթին: Ստորեւէ ներկայացնում ենք Արմեն Ռուստամյանի…

Անհրաժեշտ է բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար, որպեսզի հետագայում որևէ ստահակի մտքով չանցնի հայի այդ տեսակի դեմ ոտնձգություն իրականացնել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հայի այդ տեսակով ենք մենք պետություն ենք ձեռք բերել, պետություն պահպանել և պետություն ենք կառուցում: Այս դավադրությունն ուղղված էր բոլորիս…

Խմբակցության ղեկավարի փոփոխությունը կվնասի «Ժառանգությանը»

Հրաժարականները տեղի են ունենում, երբ նեգատիվի կրիտիկական մասսա է ձեւավորվում այն կազմակերպություններում, որտեղ չկա հստակ ղեկավար, եւ յուրաքանչյուրն անում է այն, ինչ պետք չէ, այլ ինքն է ուզում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը: Վահան Հովհաննիսյանի խոսքով, Ռուբեն Հակոբյանը, անկախ իր ներկայիս…

Առաջարկը ՀՅԴ-ին չի բավարարել

Հովիկ Աբրահամյանն ուզում է անձամբ ընտրություն կատարել Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Քննարկումը վերաբերել է Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորմանը, ինչպես նաև դրանց գործունեության կարգը սահմանելուն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել է, որ ԱԺ նախագահի կողմից ներկայացված նախագծով առաջարկվել է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ձեւավորման համար յուրաքանչյուր խմբակցություն…

Հայկական Ցեղասպանութեան Լաւալի նորակառոյց յուշարձանին շուրջ գանատահայութիւնը վերանորոգեց պահանջատիրութեան իր ուխտը

Հոկտեմբեր 20-ին, Գանատայի Քեպէգ նահանգի երրորդ մեծագոյն քաղաքը հանդիսացող Լաւալի քաղաքակեդրոնին մէջ, բացումը կատարուեցաւ Հայկական Ցեղասպանութեան զոհերու յիշատակին նուիրուած յուշարձանին։ Խաչելութիւն-յարութիւն-վերածնունդ խորհրդանշող յուշարձանին հեղինակն է գանատահայ քանդակագործ Արտօ Չագմագեան։ Հանրային կեդրոնական վայրի մը մէջ գտնուող Հայկական Ցեղասպանութեան նուիրուած յուշարձան իբր, Լաւալի նորակառոյց յուշարձանը Գանատայի մէջ առաջին յուշակոթողն է։ Գանատացի պաշտօնական քաղաքական հիւրերու եւ բազմահարիւր հայրենակիցներու…