Ամսական արխիւներ. May 2014

Տիրող քաղաքական – ապահովական ծանր պայմաններուն հանդերձ Հալէպի մէջ կը շարունակուին Հայ դատի հետապնդման աշխատանքները

Սուրիոյ մէջ Հայ Դատի հետապնդման աշխատանքները 2014ին նոր հանգրուան թեւակոխեցին: Մեր աւանդական ոգեկոչական Կեդրոնական ձեռնարկներուն կողքին, շարք մը այլ կարեւոր նախաձեռնութիւններ իրականացան եւ կը շարունակուին իրագործուիլ: -Գլխաւոր նախաձեռնութիւնը 24 Ապրիլ 2014ին, Սուրիոյ Խորհրդարանէն ներս կատարուած քննարկումն էր, ուր դատապարտուեցաւ 1915ին Օսմանեան Կայսրութեան կողմէ իրագործուած Հայկական Ցեղասպանութիւնը: Խորհրդարանը դրուատանքով արտայայտուեցաւ Սուրիոյ հայ քաղաքացիներու բարեհամբաւ վաստակին եւ…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է Բակո Սահակյանին

Կարեւորվեց երկրի քաղաքական ուժերի պատասխանատվություն ստանձնելու հարցը Մայիսի 2-ին ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ նախագահի եւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության միջեւ: ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքերով նման հանդիպումները կարեւոր են այն առումով, որ երկրի նախագահը պատկերացում է կազմում տարբեր հարցերի վերաբերյալ կուսակցությունների տեսակետների եւ մտահոգությունների մասին: Հանդիպումների պարբերականությունը առիթ…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին

Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնների ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ-ում ներկայացուած մնացած կուսակցութիւնների երիտասարդական միութիւնների ներկայացուցիչների հետ մասնակցեցին Վրաստանի Քութայիսի քաղաքում թուականիս Ապրիլի 26-27-ին տեղի ունեցած Հարաւային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Ֆորումը կազմակերպել էր Վրաստանում Նիդերլանդական Թագաւորութեան դեսպանութիւնը և Բազմակուսակցական ժողովրդավարութեան նիդերլանդական ինստիտուտը։ Ֆոորումին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանական և ընդդիմադիր…

Կալիֆորնիայի խորհրդարանը կքննարկի ԼՂ անկախության ճանաչման բանաձևը

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը մայիսի 5-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման AJR 32 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կայքը, առաջին անգամն է, որ Կալիֆորնիա նահանգը պաշտոնական դիրքորոշում է արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերաբերյալ: Բանաձևը նաև կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը…

Այսօր ջավախահայությունն ազգային ինքնության պահպանման խնդիր ունի

Հարցազրույց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ -Ինչպես Արցախը, այնպես էլ Ջավախքը հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկրամաս է: Այն Հայաստանի Հանրապետությունից դուրս մեր պատմական հայրենիքի միակ տարածքն է, որտեղ դեռևս հայ ժողովուրդ է բնակվում: Բոլորին հայտնի է, որ Ջավախքն ու ջավախահայությունն ունեն բազմաթիվ խնդիրներ. որո՞նք են այսօր ջավախահայության կարևորագույն խնդիրները:…

Սպիտակ տունը խոստացել է տրամադրել հայ որբերի գորգը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը տեղեկացրել է կոնգրեսական Ադամ Շիֆին և սենատոր Էդ Մարքիին, որ Սպիտակ տունը կտրամադրի հայ որբերի գործած գորգը այս տարվա աշնանը նախատեսված միջոցառման ժամանակ հանրային ցուցադրության համար: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ Սպիտակ տան հայտարարությունը ողջունել են թե՛ Շիֆը և թե՛ Մարքին, որոնք կոնգրեսական մի խումբ գործընկերների հետ միասին գորգը…

«Հայ Դատը Այսօր» Հաղորդաշար. «Հայաստանի Եւ Թուրքիոյ Սահմանի Բացման Տնտեսական Հեռանկարները»

Լիբանանի Հայ դատի մարմինին նախաձեռնութեամբ, «Վանայ Ձայն» ձայնասփիւռի կայանէն սփռուող «Հայ դատը այսօր» հաղորդաշարին հիւրն էր Լիբանանի ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի անդամ տոքթ. Յովհաննէս Թասլաքեան ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս կարելի է ներկայացնել Հայաստան-Թուրքիա տնտեսական յարաբերութիւնները նախքան սահմաններու փակումը` այսինքն կեդրոնանանք առաջին Հանրապետութեան եւ խորհրդային վարչակարգի ժամանակաշրջաններուն վրայ: ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹԱՍԼԱՔԵԱՆ.- Առաջին Հանրապետութեան ժամանակահատուածին, մօտաւոր երկուքուկէս տարի, Թուրքիան նախ պատերազմական…

«Ազդակ»ի Խմբագրական. Մայիս Մէկի Ազգային Ընկալումը

Դառն է իրականութիւնը, սակայն ներկայ ժամանակներուն մէջ պէտք է ընդունիլ, որ մայիսմէկեան խորհուրդը հեռացած է իր ակունքներէն, լաւագոյն պարագային վերածուած խորհրդանիշի, այլ աշխարհագրական միջավայրերու մէջ կարօտախտական մղումներով անցելապաշտութեան դրսեւորումներու, ընդհանրացածօրէն` ոչ աշխատանքային օրերու կողքին սովորական պահի: Մայիս մէկը այս առումով իւրայատուկ կացութեան մէջ չէ: Խնդիրը նոր աշխարհակարգի ապագաղափարականացման հզօր ալիքին ազդեցութիւններուն տակ մնացող նման արժէքներու…