Ամսական արխիւներ. June 2014

Վահան Նաւասարդեան (1886–1956). Հայկական Յեղափոխութեան Եւ Դաշնակցութեան Անվեհեր Դրօշակիրը

24 Յունիս 1956ի վաղ առաւօտեան, անակնկալ անհանգստութեամբ հիւանդանոց փոխադրուեցաւ եւ, նոյն կէսօրին, մեր կեանքէն ապաժամ հեռացաւ Գաղափարի մեծ մարտիկն ու Դաշնակցական Հսկան։ Ընկեր Վահան Նաւասարդեան ոչ եւս է՝ գուժեց «Յուսաբեր»ը, ՀՅԴ Եգիպտոսի պաշտօնաթերթը, որ ձեռակերտն ու միանգամայն պատուանդանը հանդիսացաւ բոցաշունչ հրապարակագրին։ Աշխարհով մէկ, Միջին Արեւելքի հայօճախներէն մինչեւ Յունաստան, Ֆրանսա, Մ. Նահանգներ ու Հարաւային Ամերիկա, Դաշնակցութեան…

Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի Յունաստանի Միացեալ Մարմնոյ Յայտարարութիւն

Ապրիլ 24, 2015ը կը նշանաւորէ հայ ժողովուրդին դէմ թրքական պետութեան գործադրած Ցեղասպանութեան 100րդ տարելիցը: 100 տարի՝ այն թուականէն, երբ Օսմանեան թուրք պետութեան որոշումով, ծրագրումով ու գործադրութեամբ սկսաւ ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դէմ։ 100 տարիներ յետոյ՝ 1915-ին սկսած եւ հայ ժողովուրդը բնաջնջելու ձգտող Թուրքիոյ ցեղասպանական ծրագիրը հայութեան դէմ կը շարունակուի զանազան ձեւերով ու միջոցներով, երբ տակաւին անպատիժ…

Ակնարկ. Լուսարձակներ` Հայաստանի Հանրապետութիւն-Նախիջեւան Սահմանին Վրայ

Հայ-ազրպէյճանական շփման գիծերուն վրայ արձանագրուող զարգացումները բնականաբար չեն վրիպիր տարբեր կեդրոններու ուշադրութենէն: Ամէնէն սուր կերպով ուշադրութեան կեդրոն յայտնուած իրողութիւնը այն է, որ դիպաշարը հրադադարի հերթական խախտումներով յատկանշուած եւ սովորական երեւոյթի վերածուած ազրպէյճանական ոտնձգութիւններուն մասին չէ: Թէ՛ Նախիջեւանի ուղղութեամբ եւ թէ՛ Տաւուշի ուղղութեամբ արձանագրուած դէպքերը կը խօսին արդէն ոչ միայն արցախաազրպէյճանական, այլ նաեւ հայ-ազրպէյճանական (Հայաստանի Հանրապետութիւն-Ազրպէյճան…

Հանդիպում Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամների հետ

Անցյալ տարի հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ մարզախաղերը, որոնց մասնակցեցին 650-ից ավելի մարզիկներ աշխարհի 18 երկրներից: Միջոցառումն անցկացվեց ՀԱՕԿ նախագահ, Համահոմենթմենական 9-րդ մարզախաղերի պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հովանավորությամբ: Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամները նշեցին, որ ի դեմս Գագիկ Ծառուկյանի իրենց կողքին ունեն սրտացավ ու պատրաստակամ մի…

23 Յունիս 1919. Ազատ ու Անկախ Հայաստանի խորհրդարանական առաջին ընտրութիւնները

Ամէն անգամ, որ Հայաստանի մէջ ներքին լարուածութիւնը մագլցում կ’արձանագրէ եւ օրուան իշխանութեանց հանդէպ մեր ժողովուրդին վերապահութիւնն ու դժգոհութիւնը կը խորանան, մարդ ակամայ կը մտաբերէ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման օրերը եւ ժողովրդավարական կարգերու հաստատման ու արմատաւորման ուղղութեամբ հայ հասարակութեան արձանագրած յառաջխաղացքը։ Իբրեւ ներշնչման այդպիսի՛ ոգեւորիչ աղբիւրի՝ ՄԱՅԻՍ 28ի աւանդը անփոխարինելի հարստութիւն է հայ քաղաքական մտքին համար։ Հայաստանի…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Ժողովը Կ՛ընտրէ Կեդրոնական Կոմիտէի Նոր Կազմ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի կազմակերպութիւնը անցած երկու շաբաթներու ընթացքին գումարեց իր 49րդ Շրջանային Ժողովը, մասնակցութեամբ 95 պատգամաւոր եւ հրաւիրեալ ընկերներու: Համահայկական եւ համագաղութային օրակարգերու համապարփակ քննութեան ծիրէն ներս, Ժողովը եկաւ անգամ մը եւս շեշտելու հայ համայնքի բոլոր ուժերը համախմբելու եւ կազմակերպելու անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ թափ տալու մեր երիտասարդ եւ ուսանող ուժերու առաւելագոյն լարումին, ի…

«Դեմ եմ»-ը ծափահարություններով դիմավորեց ՀՅԴ պատգամավորին

Խորհրդարանի դիմաց ակցիա անցկացնող «Դեմ եմ»-ի ակտիվիստներին մոտեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նախաձեռնության անդամները նրան ծափահարեցին՝ հորդորելով. «Հանկարծ Ձեր դուխը չկոտրեք»: Նախաձեռնության անդամների հետ զրուցելիս պատգամավորը նկատեց ՝ չի բացառվում, որ նոր պրոցես սկսեն ՝ նույն Սահմանադրական դատարանով և այլ ակցիաներով: Ի պատասխան՝ նախաձեռնության անդամներն ասացին. «Տգետներին պետք է հասկացնել, որ տգետ են,…

ՀՅԴ-ն ոչ իշխանական մյուս ուժերի հետ առաջիկայում կքննարկի «կուտակայինի» առնչությամբ ՍԴ դիմելու հարցը

«Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների՝ խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը խորհրդարանի պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:…

Կուտակայինի մասին օրենքի փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

Կուտակայինի փոփոխություններն ընդունվեցին խիստ լարված մթնոլորտում եւ կանոնակարգի խախտումներով Իշխանության պատգամավորները դահլիճում փոքրամասնություն են կազմում, իսկ լուսատախտակին՝ մեծամասնություն, այս մասին հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ առաջին ընթերցմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն ընդունելուց անմիջապես հետո: Փոփոխությունները ընդունվել են 67 ձայնով, առանց «դեմ» եւ «ձեռնպահ» ձայների: Քվեարկել են միայն իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչները: «Երբ…

Նոր կենսաթոշակային համակարգի սկզբունքները

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություն ներկայացնում է նոր կենսաթոշակային համակարգի սկզբունքները: Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտություն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը: Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դրույթները, ինչպես նաև նկատի առնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ, և G20-ի…