Ամսական արխիւներ. July 2014

ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումն այն հարցը չէ, որի վրա պետք է կենտրոնանալ

ԳԱԼԱ-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ Ղարաբաղյան շարժումը, որ սկսվել է, եղել է ԽՍՀՄ-ի ժամանակ, և եթե մենք այն ժամանակ հաշվարկեինք մեր և Սովետական Միության ուժերը, ապա վախից ոչ ոք ոտքի չէր կանգնի, սակայն, ամեն դեպքում, մենք սկսեցինք, բոլորս կանգնեցինք, նպատակ դրեցինք, իրագործեցինք, հաղթեցինք… Այսինքն այսօր էլ ոչ մի երկրի ցանկություն…

Վարդան (Դուշման) Ստեփանյան (1966 – 1992). Ես զինվորն եմ իմ երկրի

Այսօր Դուշման Վարդանի զոհվելու օրն է, եւ ավելի քան 20 տարի հարազատները, ընկերներն ու նրա հերոսությամբ հպարտացող մարդիկ Եռաբլուր են շտապում: 1966 թվականի մարտի 9-ին, Երևանում, սովորական պայմաններում ծնվեց անսովոր մի մանչուկ, ծնվեց ու ժառանգեց սրբացած նախնու անունը՝ Վարդան։ Մեծացավ զարմանահրաշ գրքերի աշխարհում՝ գրադարանում, մայրը Երևանի Նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի արհմիութենական գրադարանի վարիչն էր։ Մայր…

Ներառվել են հայկական պատվիրակության բոլոր առաջարկությունները

Այսօր ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ տարեկան նստաշրջանը, որն անցկացվում էր Բաքվում: Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ընդունվեց վեհաժողովի ամփոփիչ` Բաքվի հռչակագիրը, որում ընդգրկվել են հայկական պատվիրակության բոլոր` նախկինում արված ու ընդունված առաջարկությունները: Նա տեղեկացրեց, որ հռչակագրում մի քանի կետեր կային մարդու իրավունքների վերաբերյալ եւ…

Ակնարկ. Իրողական Եւ Վիրթուալ Պետութիւններու Ստեղծման Առնչութիւնները

Տարածաշրջանի իրադարձային թէժ կէտը կը թուի, որ Սուրիայէն արագ անցում կատարած է դէպի Իրաք։ Իսլամականութեան անունին տակ բազմազգի մահիկակիրներու արշաւանքը հետզհետէ ձեւ կը ստանայ, յայտարարելու համար իսլամական խալիֆայութեան կազմութիւնը, անոր աշխարհագրական սահմաններու գծումը եւ նոյնիսկ խալիֆաներու նշանակման հրամանագրերը։ Մեծ խալիֆայէն մինչեւ մահիկակիր զինուորները ամէն առիթի կը խօսին կրօնական գաղափարախօսութեան եւ անոր ներշնչումին տակ արձանագրուող եւ…

Իրաքը՝ 1990-ականների Աֆղանստանի հետքերով

Մինչ Իրաքին սպառնում է պետականութեան կազմաքանդումը, երկրի տարածքային ամբողջականութեան մասնատումն ու քաղաքացիական՝ միջդաւանանքային եւ միջհամայնքային հակամարտութիւնը, երէկ մեկնարկած նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստն անաւարտ է մնացել պատգամաւորների միջեւ ծագած սուր վէճի եւ անհամաձայնութեան արդիւնքում: Այն յետաձգւել է մէկ շաբաթով, սակայն չի թւում թէ ժամանակաւոր «թայմ աութ»-ը կարող է ինչ-որ էական բեկում մտցնել ստեղծւած փակուղային-ճգնաժամային իրադրութեան մէջ:…

Այսօր հասարակության շահը ստորադասվում է մենաշնորհ ունեցող ընկերություններին

Այսօր ԱԺ-ում, երբ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց դիրքորոշումները էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ստեղծված վիճակը վերլուծեց քաղաքական տեսանկյունից: Այսօր, երբ երկրում առաջանում են սոցիալական հնչեղության սուր հարցեր, դրանք ցույց են տալիս համակարգի ողջ սնանկությունը, և ականատեսն ենք լինում փլուզվող տնտեսության: Ըստ Արմեն Ռուստամյանի,…

2 Յուլիս 1968. Հայաստանի այլախոհական «Յանուն Հայրենիքի» շարժումը խեղդելու խորհրդային մոլուցքը

46 տարի առաջ, 1968ի Յուլիս 2ի այս օրը, Երեւանի մէջ, Խ. Միութեան Պետական Անվտանգութեան Կոմիտէի ծառայողները ձերբակալեցին եւ երկարամեայ բանտարկութեան դատապարտեցին խումբ մը հայ երիտասարդներ, որոնք համարձակութիւնը ունեցած էին խորհրդային պաշտօնական արգելքը արհամարհելու եւ հրատարակած էին ընդյատակեայ թերթ մը՝ «Յանուն Հայրենիքի» անունով։ 1960ականներուն խորհրդային կողմն աշխարհի թափ առած այլախոհական շարժումին առաջին գլխաւոր դրսեւորումն էր «Յանուն…

Դա զուտ անձնական տեսակետ է

Բաքվում այսօր էլ շարունակվում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները: Վաղն արդեն կլինի ԽՎ եզրափակիչ հռչակագիրը, որով էլ կավարտվի ԵԱՀԿ ԽՎ 23-րդ տարեկան նստաշրջանը: Բաքվի հռչակագիրը կհանդիսանա հունիսի 28-ից հուլիսի 2-ը ընթացող` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում արձանագրված արդյունքների ամփոփիչ փաստաթուղթը, որի նախագիծը պատվիրակները կստանան վաղն առավոտյան: Հայաստանյան պատվիրակներից ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ…

Մեծ է վտանգը, երբ իշխանությունն է սխալվում

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: – Ինչո՞ւ կառավարությունը հունիսի 21-ին հապշտապ, երկու ընթերցմամբ նույն օրում անցկացրեց կենսաթոշակային համակարգի լրամշակված տարբերակը, ինչո՞ւ չգնաց ընդառաջ գոնե այն կետերի շուրջ, որոնց ուղղությամբ ենթադրում էիք` կլինեն զիջումներ, առավել ևս, որ կար ժամանակ` մինչև սեպտեմբերի 30-ը կարելի էր աշխատել: Ի՞նչ է պատաճառը` ըստ…

Շուէտի մէջ Հայ Դատի յանձնախումբի կազմութիւն

Յունիս 29, 2014-ին Սթոքհոլմի հայկական կեդրոնէն ներս, տեղի ունեցաւ Շուէտի մէջ Հայ Դատի յանձնախումբի կազմութեան պաշտօնական յայտարարութիւնը: Միջոցառումը իրենց ներկայութեամբ պատուած էին, ՀՀ դեսպան՝ պրն. Արտակ Աբիդոնեանը, հիւպատոս՝ պրն. Դաւիթ Մանուկեան, հայկական միութիւններու համադրող կեդրոնի նախագահ՝ պրն. Կառլէն Մանսուրեան, Հ.Յ.Դ Շուէտի կոմիտէի ներկայացուցիչ պրն. Մահտէսեան Արմենակ եւ միութիւններու ներկայացուցիչներ: Նախ խօսք առաւ պարոն Արմենակ Մահտէսեան,…