Ամսական արխիւներ. July 2014

Արցախի պետական համալսարանում բացվել է Մհեր Ջուլհաջյանի անունը կրող լսարան

Այսօր Արցախի պետական համալսարանում բացվեց արցախյան ազատամարտում զոհված սփյուռքահայ ազատամարտիկ, դաշնակցական Մհեր Ջուլհաջյանի անունը կրող լսարան: Լսարանը վերանորոգվել և կահավորվել էր Մեծ Բրիտանիայում բնակվող դաշնակցական Սևան Արթինի ջանքերով: Ով այս անգամ Արցախ էր բերել նաև Լոնդոնի Հոմենեթմենի պատանիներին, ովքեր ներկա էին նաև լսարանի բացմանը: Ինչպես նշեց Սևան Արթինը այս տարի մարտին ժամանելով Արցախ տեղեկացավ նախաձեռնության…

ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորում է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) երիտասարդական պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ: Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի…

Լիզպոնի Հինգ Հերոս Տղոց Յիշատակի Ոգեկոչում

Շաբաթ, 26 յուլիսին, երեկոյեան ժամը 8:00-ին, Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան մէջ լիբանանահայութիւնը անգամ մը եւս եկաւ խոնարհելու վեհութեան ու օրինակելիութեան առջեւ Սիմոնի, Սագոյի, Վաչէի, Արայի կամ Սեդրակի, որոնք իրենց հայավայել արարքով եւ նահատակութեամբ 31 տարի առաջ փաստեցին, որ միայն իրենց նման հերոսները կրնան զինուիլ այդքան մեծ հաւատքով ու յանդգնութեամբ` իրենց կեանքերը ազգին ու Դատին մատաղ…

Հաղորդագրութիւն

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ 26 յուլիս 2014-ին սկիզբ առաւ «Արարատեան» կարգի գործնական հանգրուանի դասընթացքը, որ սկաուտական կարգերու գերագոյնն է եւ որուն կը մասնակցին 7 կազմակերպական շրջաններէ 26 բարձրաստիճան խմբապետներ` Արեւելեան Միացեալ Նահանգներէն 2, Արեւմտեան Միացեալ Նահանգներէն 8, Լիբանանէն 9, Հարաւային Ամերիկայէն 1, Հայաստանէն 3, Սուրիայէն 1 եւ Ֆրանսայէն 2: Դասընթացքին պատասխանատուն է Կեդրոնական…

Արդարության ողջակեզները չեն մոռացվում

31 տարի առաջ՝ 1983 թվականի հուլիսի 27-ին,աշխարհի ուշադրությունը Հայ դատին սևեռելու նպատակով՝ Հայ Հեղափոխական Բանակի 20-22 տարեկան անձնազոհ հինգ լիբանանահայ երիտասարդներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոնի Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, նշանակետ ընտրեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված թուրքական դեսպանատունը: Որոշ ժամանակ այն գրավված պահելուց հետո նրանք դիմեցին անձնազոհության և պայթեցրեցին այն: Երիտասարդները նախօրոք տարածած…

Անսպառ Աղբիւր

Հայրենասիրութիւն, հերոսականութիւն, հայրենիքի ու ազգի համար գերագոյն նուիրաբերում. Լիզպոնի հինգ տղաներու խենթ սխրանքը ներշնչման անսպառ աղբիւր է այդ բոլորին: Ահա երեսունմէկ տարի ետք, երբ ազգային կեանքի յեղափոխական շրջադարձներու՝ Հայաստանի անկախութեան, Արցախի Ազատագրական պայքարի եւ Հայ Դատի հետապնդման ճանապարհին, նոր նուաճումներու ու մարտահրաւէրներու լոյսին տակ, կը փորձենք գնահատել Սարգիս Աբրահամեանի, Սեդրակ Աճէմեանի, Արա Գըրճըլեանի, Սիմոն Եահնէեանի…

27 Յուլիս 1983. Լիզպոնի Հինգին գերագոյն անձնազոհութեան անմար ոգին

Յուլիս 27ի օրը, հայ ժողովուրդի մերօրեայ պատմութեան մէջ փակուեցաւ գերագոյն անձնազոհութեան հերոսական էջ մը, որպէսզի անոր ներշնչումով մեր սերունդները վերանորոգեն Հայաստանի եւ հայութեան ամբողջական ազատագրութեան համար պայքարելու իրենց անդառնալի ուխտը։ 1983 թուականի յուլիսեան այդ օրը, Փորթուկալի մայրաքաղաք Լիզպոնը ժամադրավայրը դարձաւ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի իրականացման պայքարին զինուորագրուած յեղափոխաշունչ հինգ հայորդիներու, որոնք գերագոյն զոհաբերութեան իրենց…

«Ազդակ»ի Խմբագրական. Լիզպոնի Խորհուրդները` 100-Ամեակի Նախաշեմին

Լիզպոն երեւոյթին մասին հրապարակագրական այժմէականացում կատարող որեւէ փորձ քանի մը ուղղութիւններ անպայման նկատի կ՛ունենայ հայ ժամանակակից պատմութեան մէջ աննախադէպ այս արարքին ձգած հետեւանքները վերլուծելու պահուն: Ժամանակահատուածի առումով` լիզպոնեան խոյանքէն 31 տարի ետք եւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակէն տարի մը առաջ, ոսպնեակները կը հրաւիրուին կեդրոնանալու Լիզպոնի մէջ պայթած ուժանակներուն յառաջացուցած տարբեր բնոյթի արձագանգներուն վրայ: Ներազգային առումով Լիզպոնը,…

Ֆրանսիա – Հայաստան – Իրան՝ Մետաքսի նոր ճամբայ

Յառաջիկայ ամիսներուն եւ տարիներուն, Իրաքի հիւսիս-արեւմուտքին մէջ սիւննիներու կատարած ռազմական յարձակումին առընթեր, Իրան կրկին պիտի բացուի դէպի արեւմտեան աշխարհ, շնորհիւ Ա.Մ.Ն.-ի հետ իր ջերմացող յարաբերութիւններուն։ Ուաշինկթըն վերջապէս պիտի վերցնէ պատժամիջոցները, ինչպէս նաեւ իր դաշնակիցներէն պահանջած արգելքները։ Թերեւս ալ աւարտն է տնտեսապէս շատ տկարացած Իսլամական Հանրապետութիւնը կղզիացնելու ռազմավարութեան, ինչ որ արդէն սկսած էր ուրուագծուիլ 2013 Նոյեմբերին…

Հ.Օ.Մ. – ի հանդիպումը Մ.Ա.Կ. – ի մօտ Հ.Հ. դեսպան Զոհրապ Մնացականեանի հետ

Հ.Օ.Մ.-ի ներկայացուցիչները Դեսպան Մնացականեանին հետ հանդիպման ընթացքին: Ձախէն աջ՝ Հուրի Կէօտէլէքեան, Լինտա Թարզեան, Լալա Տէմիրճեան-Աթթարեան, Պարոն դեսպան՝ Զոհրապ Մնացականեան, Վալենթին Պէրպէրեան: Հ.Օ.Մ.-ի ներկայացուցիչները Դեսպան Մնացականեանին հետ հանդիպման ընթացքին: Ձախէն աջ՝ Հուրի Կէօտէլէքեան, Լինտա Թարզեան, Լալա Տէմիրճեան-Աթթարեան, Պարոն դեսպան՝ Զոհրապ Մնացականեան, Վալենթին Պէրպէրեան: Հինգշաբթի, Յուլիս 17-ին, Հայ Օգնութեան Միութեան ներկայացուցիչներ, Նիւ Եորքի մէջ, հանդիպում ունեցան Միացեալ…