Ամսական արխիւներ. August 2014

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր եւ դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից եւ նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Հաղորդագրութիւնը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խստիւ կը դատապարտէ Արսալի մէջ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ լիբանանեան բանակին դէմ կատարուած յարձակումը: Կեդրոնական կոմիտէն այսօր, որեւէ ժամանակէ աւելի կը հաստատէ իր զօրակցութիւնը բանակին: Լիբանանի համար նահատակուած եւ Լիբանանի գոյութիւնն ու արժանապատուութիւնը պահպանելու նպատակով իրենց արիւնը երկրին հողին շաղախած զինուորներուն համար, ՀՅԴ Կեդրոնական կոմիտէն կը ցաւակցի բանակի հրամանատարութեան եւ զինուորներուն ընտանիքներուն…

Ակնարկ. Պաքուին Յանձնարարած Առաջադրանքը` Ստեղծել Նախապատերազմական Իրավիճակ

Արցախ-Ազրպէյճան-Հայաստանի Հանրապետութեան շփման գիծերու կամ ընդհանրապէս սահմանային գօտիներու վրայ արձանագրուող հրադադարի խախտումները թեւակոխած են նոր փուլ: Կը թուի, որ խօսքը խախտումներու հերթական բնոյթի մասին չէ, որքան նախապատերազմական իրավիճակի ստեղծման փորձին` Ազրպէյճանի կողմէ: Որոշ առումով ներքին սպառման, շատ աւելի համոզիչ` տարածաշրջանին մէջ արձանագրուող իրադրութիւններու ընդհանուր մթնոլորտէն մեկնած, յամենայն դէպս, Պաքուն համարձակ քայլեր կ՛առնէ ստեղծելու համար նախապատերազմական…

Սահմանապահ Բաղանիսի գյուղապետն ամենաերիտասարդն է Հայաստանում

Տավուշի մարզի Բաղանիս համայնք սահման պահող մեր գյուղերից է։ Այն շենանում է՝ հակառակ սահմանային միջադեպերի, գրեթե ամեն օր լսվող կրակոցների: Սահմանամերձ Բաղանիսում 11 տարվա ընդմիջումից հետո կրկին լսվել է կոմբայնի ձայնը: Ստացված առաջին բերքից բաղանիսցիները չեն դժգոհում: Այստեղ հացահատիկ մշակելու համար տարածքներ կան, բայց գյուղացիները չեն համարձակվում հողը մշակել: Ամեն անգամ գյուղում լսվող կոմբայնի ձայնը…

Հրանտ Մարգարյան. «Սահմանային, այսպես ասած՝ խուլիգանությանը միշտ պետք է պատասխան տրվի»

“Ադրբեջանն իր տկարությունից ելնելով է լարվածություն ստեղծում, որպեսզի ազդի բանակցային գործընթացի վրա եւ իր համար բարենպաստ մթնոլորտ ստեղծի”,- այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։ Իսկ հայտարարությունը նա արել է Բյուրականում՝ հանդիպելով Հայ մարմնակրթակական ընդհանուր միության նախաձեռնությամբ աշխարհի 18 երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին։ “Հայրենիքին աջակցելու հարցում դերակատար պետք է լինի յուրաքանչյուր…

ՀՅԴ. Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտություն է

Վերջին շրջանում առավել ակտիվացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սահմանային տարածքներում: Մշտական կրակահերթերը, դիպուկահարների գործողությունները, դիվերսիոն բնույթի ոտնձգությունները խլում են զինծառայողների եւ խաղաղ բնակչության բազմաթիվ կյանքեր: Ադրբեջանը, շփացած նավթադոլարների հաշվին իրականացվող անհագ սպառազինումից, ինչպես նաեւ միջազգային հանրության ու մասնավորապես հակամարտության միջնորդ կողմերի ոչ համարժեք արձագանքից, մեր տարածաշրջանը…

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատում է հավասարության նշանով հայտարարությունները միջադեպերի մասին

Սահմանային միջադեպերի վերաբերյալ բոլոր հայտարարություներում հավասարության նշան է դրվում հարձակվողի եւ պաշտպանվողի միջեւ, շարունակվում է քննադատությունը առանց հասցետիրոջ նշելու։ Մինսկի խմբի այս գործելաոճը քննադատել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Վերջինիս գործադիր տնօրեն Արամ Համբարյանի օգոստոսի 1-ին տարածած հայտարարությունում ասվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումների դիվերսիան Ադրբեջանի կառավարության անմիտ զինված ագրեսիայի օրինակ է, որը դրսեւորվում է տարածաշրջանում…