Ամսական արխիւներ. January 2015

Հայ դատի հանձնախումբը ողջունել է Կոնգրեսի Հայկական խմբի հանրապետական համանախագահին

Ամերիլայի Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Իլինոիս նահանգի կոնգրեսական Ռոբերտ Դոլթին` ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբի հանրապետական համանախագահ դառնալու կապակցությամբ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ողջունել է Դոլթի կողմից այս պաշտոնի ստանձնումը: Նա հիշատակել է կոնգրեսմենի մեծ նվիրումն ու աշխատանքներն այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, ինչպես նաև աջակցությունը Լեռնային…

Բուրխասոտի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվարի ընթացիկ նիստում («Compromis» և «EU» կուսակցությունների «կողմ» և «PSPV-PSOE» և «PP» կուսակցությունների «ձեռնպահ» քվեարկությամբ) ընդունեց «Compromis» կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։ Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ցեղասպանության, որը համարվում…

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝ – արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, – հենվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա, – վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության…

Կոլորադոյի Սենատը քվեարկությունից հանել է ադրբեջանամետ բանաձևը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը մերժել է քվեարկության դնել ադրբեջանա-ամերիկան համագործակցության ամրապնդմանը նպաստող SJR15-006 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձևը քվեարկությունից հանելու ժամանակ Սենատում ներկա է եղել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևը: Քվեարկությունը տեղի կունենա միայն մայիսի 15-ին: «Մենք ուրախ ենք, որ Կոլորադոն էլ միացավ Հավայի, Հարավային Դակոտա,…

Որեւէ անհատի կամ կազմակերպության «քարոզչական հնարքը» չի կարող խարխլել ՀՅԴ կուռ շարքերը

Հայտարարություն Արցախում որոշ շրջանակների կողմից հերթական քարոզչությունն է ծավալվել ՀՅ Դաշնակցության դեմ: Տարածվել են լուրեր, իբր Նախախորհրադարանի կազմակերպած երթարշավը նախաձեռնել է ՀՅ Դաշնակցությունը: Վերոհիշյալ տրամադրությունները պարարտ հող հանդիսացան նաեւ ՀՅ Դաշնակցությունից վաղուց մերժված եւ նրանց շուրջը համախմբված իրենց անձնական շահերի մեջ պարուրված մարդկանց համար, որոնք ոչինչ չեն խնայում Դաշնակցությանը փնովելու եւ նրա կերպարը ծուռ հայելու…

Մենք ՓՄՁ-ներին աջակցում ենք կոնկրետ գործով

Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: Արդեն որերորդ օրն է՝ առևտրականները բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի առջեւ` պահանջելով կասեցնել օրենքը: Yerkir.am-ը մի քանի օրից ուժի մեջ մտնող օրենքի, առեւտրականների բողոքի ակցիաների, ինչպես նաեւ ՀՅԴ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ: Մեր թղթակցի հետ…

Ընկերվարական երտասարդների միջազգային միութեան խորհրդի ժողովը տեղի է ունենալու Հայաստանում

Տեղեկացնում ենք, որ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Խորհրդի ժողովը տեղի է ունենալու Հայաստանում 2015 թ. մայիսի 5-11-ին։ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների հետ միասին հիւրընկալելու է սոյն ժողովը։ Ժողովին մասնակցելու են Ը.Ե.Մ.Մ. անդամ և հրաւիրեալ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ` մօտ 300 հոգի, աշխարհի տարբեր երկրներից։ Խորհրդի ժողովը տեղի է ունենում երկու տարին մէկ…

Հայաստանը մեր հայրենիքն է, մեր երկիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան։ – Պարոն Փափազյան, Դուք մասնակցում էիք ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստին, որի վճիռը կհրապարակվի ամիսներ հետո: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպական դատարանից: – Մենք հույս ունենք, որ այս դատավարությունից դրական վճռով դուրս կգանք: Հնարավոր չէ պատկերացնել, որ Փերինչեքը կարող…

Մնում է […] համակարգված ծրագրով եւ համադրված ճիգերով կյանք տանք այդ քաղաքականությանը

ՀՅԴ Բյուրոյի ներկայյացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում Մեծարգո նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը եւ մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը,…

Հանուն երկրի անվտանգության պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ

Շաբաթ ուշ երեկոյան ավարտվեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների…