Ամսական արխիւներ. January 2015

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ցավակցում է

եւ վերահաստատում` դատաքննությունը պետք է կայանա ՀՀ-ում, ՀՀ օրենքներով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը:…

Թուրքիան իր այս քայլով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց հենց Ցեղասպանության տարելիցի վրա

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը` ուղղված Թուրքիայի Նախագահ Էրդողանի հրավերին, համարժեք էր: Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի Նախագահը ՀՀ Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի (նույն Չանաքքալեի ճակատամարտը-Tert.am)…

Քննությունը եւ դատավարությունը պետք է կատարվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ Հայաստանի տարածքում

Հայտարարություն Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրը և դրա նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացները համազգային մտահոգության տեղիք են տվել: Դեպքերին հաջորդած քննչական գործողությունները, պաշտոնատար անձանց հայտարարությունների բովանդակությունները շարժեցին մեր ժողովրդի զայրույթը և համապատասխան կառույցների նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծման պատճառ դարձան հասարակության շրջանում՝ խոցելով մեր ազգային արժանապատվությունը: Խիստ մտահոգիչ է որոշ ռուս պաշտոնյաների կրավորական կեցվածքը, հայկական…

Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի արարողություն

Հուվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեց հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը մատուցել է պատարագ հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը: Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց հայ…

Je Suis Armenien

Անցեալ շաբաթ Փարիզի մէջ տեղի ունեցած արիւնալի եւ խստօրէն դատապարտելի դէպքէն ետք («Շարլի Էպտօ» շաբաթաթերթին դէմ), չմնաց մարդ, որ չփորձեց ստեղծուած պղտոր ջուրին մէջ ձուկ որսալ: Դէպքին յաջորդած Կիրակի օր, Փարիզ փութացած էին տասնեակներով պետական ղեկավար դէմքեր՝ Անկելա Մերքել, Մահմուտ Ապպաս, Տէյվիտ Քամերուն, ինչպէս նաեւ Պենիամին Նեթանիահու եւ Ահմետ Տաւութօղլու (երկուքն ալ վարպետ… «ձկնորսներ»), ու…

Հաղորդագրություն

2015 թվականի հունվարի 16-ին, Հայաստանում, իր աշխատանքները սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական բոլոր շրջանների ներկայացուցիչները, ինչպես եւ հրավիրյալ ընկերներ: Կուսակցության բարձրագույն ժողովի օրակարգն ընդգրկում է Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ազգային ու պետական առումներով հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ: Կքննարկվեն նաեւ այլ հարցեր: Ժողովի արդյունքների…

Հարգանքի տուրք ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ

Այսօր կմեկնարկի Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովը, որը կտեւի մոտ մեկ շաբաթ: Մինչ այդ դաշնակցականները, այդ թվում` Սփյուռքից ժամանածները, այցելեցին Երևանի քաղաքային պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՅԴ նվիրյալներ Արամ Մանուկյանի, Հրայր Մարուխյանի և Վահան Հովհաննիսյանի շիրիմներին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով` Ընդհանուր ժողովից առաջ պանթեոն այցելելը կապված էր Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան հետ: «Վահանը…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայկական Կողմը Նախաձեռնող, Թրքական Կողմը Հակազդող

Կալիփոլիի 100-ամեակի նշումին վերաբերող պաշտօնական Անգարայի յայտարարութիւնը բոլորովին յանկարծակի չէ։ Թուրքիոյ բարձրաստիճան պաշտօնատարներ տարբեր առիթներով այս յոբելեանին ակնարկութիւններ կատարած էին եւ նշումի որոշ նախաբան փոխանցած։ Հիմա այլեւս պարզ է, որ Կալիփոլին` իբրեւ հակակշիռ գործողութիւն, պետական յատուկ տարողունակութեամբ կը կիրարկուի Ցեղասպանութեան 100-ամեակին դէմ։ Անշուշտ, առաջին հերթին, 100-ամեակի երեւանեան նշումները շուքի մէջ ձգելու նպատակ կը հետապնդէ Կալիփոլին,…

Ազգային-պետական արժանապատվությունից վեր բան չկա

Արմեն Ռուստամյանի խոսքը Գյումրիում տեղի ունեցած վերջին զարգացումներին Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք արդեն դատապարտել ենք Գյումրիում կատարված ոճրագործությունը եւ մեր վշտակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, մեր ժողովրդին: Կատարված հանցագործությունը ոչ միայն ազգային, այլեւ մարդկային պատկանելություն չունի: Այն, ինչ կատարվեց դրանից հետո Գյումրիում, մեր քաղաքացիների բնական…