Ամսական արխիւներ. February 2015

Թեթեւ Ձեռքով

Պոլսոյ Սուրբ Վարդանանց եկեղեցւոյ անուանակոչութեան եւ «Վարդանանց» երգչախումբի հիմնադրման 83րդ տարեդարձին նուիրուած ընդունելութեան ժամանակ, ելոյթ ունեցած է Պոլսոյ Հայոց պատրիարքի գլխաւոր փոխանորդ Արամ արք. Աթէշեան, որ իր խօսքին մէջ անդրադարձած է բազմաթիւ խնդիրներու՝ իսլամացած հայերէն մինչեւ խառն ամուսնութիւնները: Այս լրատուութիւնը քաղուած է «Ակօս»ի թրքերէն բաժինէն եւ անոր թարգմանութիւնը կատարուած է «Ակունք»ի անձնակազմէն՝ Մելինէ Անումեանի կողմէ:…

Հարաւային Տաքոթան Կը Դառնայ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող 43րդ Նահանգը

ՓԻԵՌ, Հարաւային Տաքոթա.- Հինգշաբթի, 26 Փետրուարին, Հարաւային Տաքոթայի Ներկայացուցիչներու տունը 51 թեր, 17 դէմ քուէով վաւերացուց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը՝ դառնալով Ամերիկայի 43րդ նահանգը, որ ճանչցաւ է մարդկութեան դէմ այս մեծ յանցագործութիւնը: 28 հովանաւորներով ճամբայ ելած բանաձեւը կոչ կ՛ուղղէ արդար լուծում տալու Հայոց Ցեղասպանութեան հարցին, կը դատապարտէ ուրացումը եւ կը խրախուսէ Հարաւային Տաքոթայի դպրոցներուն…

Ընդդիմություն ասելով՝ իրենք ո՞ւմ նկատի ունեն

ՀՅԴ-ի 2 տարբերակները՝ ընդդիմության եւ կառավարման ճգնաժամից դուրս գալու համար Ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, ընդդիմությունը հիվանդ է, ընդդիմությունը կաղում է նույնիսկ երեք ոտքից, ընդդիմություն չկա, ընդդիմությունը պետք է հեռանա. արդեն երկու օր է՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության քննարկումներն ԱԺ-ում վերածվել են ընդդիմության իմպիչմենտի քննարկման: «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ համաձա՞յն եք այդ քննադատություններին, որ…

«Բարիշելուն» պիտի հաջորդի քաղաքական բովանդակությունը

Քաղաքական վերջին իրադարձություններն ընդամենը կարկատան էին, ձևական հատվածը: Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նշեց, որ նախընտրելի է բովանդակային շրջադարձը, ոչ` ֆորմալ: Գալստյանը դեռ կանխատեսումներ չարեց` նոր իրավիճակում շահողներ-տուժողներ եղա՞ն, թե՞ ոչ: Նրա խոսքով` ՀՅԴ միջնորդությամբ հնարավոր եղավ անկայունությունից խուսափել, իսկ կշահի՞ հասարակությունը, կշահե՞ն իրական գործընթացները, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Նա…

Ի՞նչ ակնկալիք ունեք ԱԺ-ից, ինչո՞վ օգնենք Ձեզ

Արծվիկ Մինասյանը՝ ՀՌԱՀ նախագահին ԱԺ-ում, երբ ներկայացվում էր ՀՌԱՀ 2014 թ. տարեկան հաշվետվությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին: «Ձեր հանձնաժողովը պատասխանատու է, գովազդի մասին օրենքի համաձայն, հսկողություն սահմանել գովազդի նկատմամբ: Գովազդի մասին օրենքի համաձայն` մի շարք կետերով արգելված են խաղատան, շահումով լոտոների վերաբերյալ գովազդները: Սակայն զանգվածաբար տեսնում ենք,…

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն լայն հասարակությանը ներկայացնել մեկ դար առաջ տեղի ունեցած մարդկության դեմ կատարված առաջին հանցագործության մասին, այլեւ իրավական եւ քաղաքական ճանապարհով պահանջել ճանաչում եւ հատուցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտում է, որ ներկա դրությամբ հանձնախումբը…

Թող այդ տիկինը չաղավաղի իրականությունը

Արմեն Ռուստամյանը Նուլանդի մասին Թող այդ տիկինը գոնե չաղավաղի իրականությունը,- այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը։ Նուլանդը փետրվարի 17-ին Բաքվում հայտարարել էր, թե «Հայաստանի կողմից պահվող ադրբեջանցի գերիները պետք է վերադարձվեն»։ Փետրվարի 18-ին Նուլանդը ժամանել էր Հայաստան։ Ռուստամյանը նշել է, թե…

Մոտ 1000 ՀՅԴ-ականներ մեկնում են Արցախ

Հայ Յեղափոխական Դաշնակցության մոտ 1000 անդամներ մեկնելու են Արցախ: Այս տեղեկությունը հաստատեցին ՀՅԴ Գերագույն մարմնից: Մեզ փոխանցեցին, որ մոտ 1200 ՀՅԴ անդամներ փետրվարի 27-ին երկօրյա այցով մեկնում են Արցախ, սա զորակցության այց է: «Մեկնում են ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի պատասխանատու անձինք, ազատամարտիկներ, նախատեսված է հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկրի ղեկավար անձնակազմի հետ, կայցելենք…

Ինչի՞ համար է այս շտապողականությունը

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունել 48 ժամվա ընթացքում: 48-ժամյա ռեժիմում հարցը «շըփ-թըփ» քննարկելուն դեմ էին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Չանդրադառնամ նախագծի բովանդակությանը, որի վերաբերյալ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները, բայց այդ 48 ժամն ինչի՞ համար…

Կալիփոլիի` Չանագգալէի «Յաղթանակը» 1915-ին

Հայ ժողովուրդին դէմ գործադրուած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին, հազիւ թեւակոխած 2015 թուականը, Թուրքիոյ Հանրապետութեան բախտախնդիր նախագահը` Թայեփ Ռեճեպ Էրտողանը, կամ այլ կերպ ասած, նոր սելճուքեան երազային կայսրութեան անթագ «կայսրը», շնականօրէն, լրբօրէն կը կատարէր յայտարարութիւն մը` համայն աշխարհին հրաւէր կու տար 2015-ի ապրիլի 24-ին, Տարտանելի նեղուցին` Կալիփոլիի բարձունքներուն, թրքական «քաջարի» բանակին արձանագրած «յաղթանակի» 100-ամեակին նուիրուած տօնակատարութիւններուն…