Ամսական արխիւներ. March 2015

Նա սխալվեց միայն մեկ հարցում. չփնտրեց ներքին թշնամուն

Հրաչ Մուրադյանի կնոջ բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ, Երկու տարի առաջ դավադրաբար սպանվեց իմ ամուսինը՝ Հրաչ Մուրադյանը: Այս սուգը մեր ընտանիքինն է ու մենք այն ոչ մեկի վզին չենք ուզում փաթաթել: Ես, մեր զավակներն ու մեր մեծ, համերաշխ գերդաստանը փորձում ենք ապրել առանց Հրաչի, որովհետև նա մեզ ամբողջ կյանքում սովորեցրեց այդպես ապրել: Նա…

Պատասխան բաց նամակ Անդրիաս Ղուկասյանին

Հարգելի պարոն Ղուկասյան, Գնահատելով Ձեր անկեղծ ցանկությունը՝ ստանալ պարզաբանումներ ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններում ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի՝ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու օրինականության հարցի վերաբերյալ, հարկ եմ համարում պատասխանել Ձեզ՝ պահպանելով Ձեր նախընտրած հրապարակային գործելաոճը. 1. ՀՅԴ-ն մշտապես հանդես է եկել սահմանադրական կարգը պահպանելու և այն իրականություն դարձնելու հետևողականությամբ, հետևաբար գնահատելի…

Անորոշությունները վերացված չեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս հստակեցված չէ, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման որ մոդելն է ընդունելի համարում: Ա. Մինասյանը նշեց, որ այդ հարցում անորոշ վիճակ է: -Պարո՛ն Մինասյան, ԱԺ պատգամավորներին արդեն բաժանվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Արդեն ուսումնասիրել եք այն, արդյո՞ք սա այն էր, ինչ…

Արցախում ընտրությունները թեժ կլինեն

ԼՂՀ մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ երեկ Արցախում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում է 7 կուսակցություն եւ 11 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված 50 թեկնածու Իշխանական երեք կուսակցությունները՝ «Ազատ հայրենիքը», Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, համամասնական ցուցակներում ներկայացված են առաջինը՝ 48 եւ վերջինները՝ 34-ական թեկնածուով, ոչ իշխանականներից 3-ը՝ «Ազգային վերածնունդը», «Շարժում-88»-ը եւ կոմկուսը, իրենց համամասնական…

Ի տարբերություն հարեւանների՝ ղարաբաղցի հայերը այսօր շատ արդյունավետ հանրապետություն են ստեղծում

Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ ուշադրությունը բավականին մեծացել է եվրասիական ինտեգրման համատեքստում: Այս մասին, ըստ Russiancouncil.ru-ի, ասել է Ռուս-հայկական համագործակցության նախագահ Յուրի Նավոյանը: Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի գործունեության մասին, Նավոյանը ասել է, որ վերջինս կազմակերպության շատ…

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննությունը ՍԴ-ում հետաձգվում է

«Կուտակային կեսաթոշակների մասին» նոր օրենքի քննությունը Սահմանադրական դատարանում հետաձգվում է՝ հայվցոր կողմի միջնորդությամբ: ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատությանը» փոխանցեց, որ հարցը կքննվի ոչ թե վաղը, այլ հուլիսի 7-ին: Մինասյանի խոսքով՝ նիստը հետաձգելու լուրջ հիմնավորումներ ունեն: Պատգամավորը պնդում է, թե Կառավարությունն ու Ազգային ժողովը անպատասխան են թողել բազմաթիվ հարցեր կամ պատասխանել են ուշացումով: Մինասյանի մտահոգությունն…

Ապրիլի երկուսին լրանում է Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցը

Ապրիլի երկուսին լրանում է Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրդյանի սպանության երկրորդ տարելիցը: Նրա մահվան տարելիցի կապակցությամբ ապրիլի 1-ին ժամը 20:00-ին գյուղում մոմավառություն տեղի կունենա: Ապրիլի 2-ին ժամը 12:00-ին գյուղապետարանի մոտից Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամները, ընկերները եւ հարազատները կայցելեն «Զորաց պանթոն»՝ խնկարկելու Հրաչ Մուրադյանի հիշատակը: Մինչեւ օրս Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված չէ:

Մոսկվայի տնտեսական ֆորումում հայկական օրակարգը ձեռք է բերում կայուն հետաքրքրություն

2015 Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովյան մասնաշենքում 2015 թ. մարտի 26–ին տեղի ունեցավ «Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությունում» կլոր սեղանը: Միջոցառումը անցկացվեց Մոսկվայի տնտեսական ամենամյա ֆորումի շրջանակում, որի առանցքային թեման էր «Նոր կուրս: Ժամանակը չի սպասում»: Դահլիճում հավաքվել էին պետական կառույցների, գործարար աշխարհի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, քաղաքագետներ, լրագրողներ: Ուրախալի է, որ մասնակիցների թվում էր նաև…

Ո՞վ Է «Տաէշ»ի Ուսուցիչը (Մենք Գիտենք)

Համաշխարհային մակարդակի «բացայայտ գաղտնիք» է, որ Սուրիոյ դէմ մղուող պատերազմին մէջ Թուրքիան գործօն մասնակից է: Թուրքիա-Սուրիա աւելի քան 800 քիլոմեթր երկայնքով սահմանէն (Անգարայի գիտութեամբ, հաւանութեամբ ու ճիգերով) զէնք, զինամթերք, զինեալներ կ՛անցնին դէպի Սուրիա՝ Արեւմուտքին ու անոր շրջանային դաշնակիցներուն հաշուարկները իրականացնելու նպատակով: Քեսապը, իր կարգին, հերթական զոհը դարձաւ թրքական այս քաղաքականութեան, օր ցերեկով: Իրաքի մէջ կացութիւնը…