Ամսական արխիւներ. May 2015

Մենք քաղաքական մուրացկանությամբ չենք զբաղվում

Մայիսի 18-ին armtimes.com լրատվական կայքին տված հարցազրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով 2017 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, նշել է, որ Արցախի երեք քաղաքական ուժերը՝ ԱԺԿ-ն, ԱՀ-ն եւ ՀՅԴ-ն սատարելու են այն թեկնածուին, ով իրենց կողմից առաջադրված է լինելու: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ի պատասխան վերջինիս…

Հաղորդագրութիւն Թիւ 13

2015-ի ապրիլ եւ մայիս ամիսները վտանգի ահաւորութեան իմաստով մեծապէս ծանր եղան հալէպահայութեան համար: Այս պայմաններուն մէջ մեր ժողովուրդի զաւակներէն ոմանք ժամանակաւոր, ոմանք մնայուն կերպով տեղափոխուեցան Հալէպէն: Սակայն պատկառելի թիւ մը իր դիմագրաւած դժուարութիւններով հանդերձ շարունակեց եւ տակաւին կը շարունակէ մնալ Հալէպի մէջ` ջանք չխնայելով իր ընտանիքին եւ հալէպահայ համայնքին պահպանման նպաստելու գործին մէջ: Կամաւորաբար Հալէպ…

Ո՞ւր են նախարարները

Արծվիկ Մինասյանը՝ վարչապետին Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց կառավարությանը: Նա նշեց, որ պետական կառավարման մարմինների նկատմամբ հանրության վստահության վերականգնումը կախված է կառավարության գործառույթների լիարժեք իրականացումից: Սակայն, պատգամավորի խոսքով, այն, ինչ տեսնում ենք խորհրդարանում, զարմանք է հարուցում, քանի որ նախարարներից շատերը չեն գալիս հանձնաժողովների նիստերին: Արծվիկ Մինասյանը նշեց,…

Քեթրին Լիչը ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ քննարկել է բարեփոխումների գործընթացը

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ դեսպանը ցանկություն է հայտնել հանդիպելու, քանի որ ցանկանում էր լսել ՀՅԴ տեսակետը՝ կապված սահմանադրական և ընտրական բարեփոխումների գործընթացի հետ: «Քննարկում է տեղի ունեցել, տեսակետներ են փոխանակվել բարեփոխումների վերաբերյալ եվրոպական միջազգային փորձի…

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՅԴ նախագիծը

ՀՀ խորհրդարանը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, մեկ՝ դեմ եւ 10՝ ձեռնպահ: Օրինագիծը նախատեսում է հավասար հնարավորություններ տրամադրել հանրաքվեի դրված հարցերին դեմ եւ կողմ քվեարկելու ագիտացիայի համար։ Հաշվի առնելով, որ համաժողովրդական հանրաքվե է հայտարարում…

ՀՅԴ-ն կողմ է տեղական ինքնակառավարման համակարգում շրջանային կառավարման համակարգին

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց տեղական ինքնակառավարման համակարգի մասին, մասնավորապես համայքների խոշորացման մասին: Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ_ն կողմ է երկրում տեղական ուժեղ ինքնակառավարման համակարգի ձևավորմանը, որը պետք է արտահայտվի շրջանային կառավարման եղանակով, ինչը նշանակում է ամբողջությամբ վերանայել Սահմանադրական կարգավորումները տեղական ինքնակառավարման համակարգի ուղղությամբ: «Այն, որ շրջանային կառավարումը կտա և…

«Արտոնյալ» պատերազմներ

Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագուն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարեւորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որեւէ փորձ կատարելու համար։ Ամերիկյան մասնահատուկ ուժերը Սիրիայում հազվադեպ ցամաքային գործողության ընթացքում սպանեցին ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից Աբու Սայաֆին: Աբու Սայաֆը ԻՊ-ի նավթի, գազի, ֆինանսական հարցերի եւ կապի պատասխանատուն էր: Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը փորձել…

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատարի հետ

Ս.թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հանդիպումը Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ: Լենինգրադի մարզի կողմից հանդիպմանը մասնակցում էին Լենինգրադի մարզի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը և Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Ալիմովը : Ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին Ալեքսանդ Դրոզդենկոն նշեց, որ Լենինգրադի մարզը ակտիվ համագործակցում է Արագածոտնի…

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը իր զօրակցութիւնը կը յայտնէ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան (Halkların Demokratik Partisi,HDP)

Պրիւքսել, 18 Մայիս.- Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը Եւրոպայի մէջ բնակող թուրք քաղաքացիներուն կոչ կ’ուղղէ, որ յունիս 7-ին Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններուն՝ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան (Halkların Demokratik Partisi, HDP) օգտին քուէարկեն: Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի այս որոշումը հիմնուած է ընդհանուր բազմաթիւ հարցերու շուրջ HDP-ի հետ հասարակաց արժէքներու եւ մօտեցումներու փոխըմբռնման վրայ: Կը հաւատանք, որ HDP-ն Թուրքիոյ մէջ…

Խօսք՝ Հալէպահայութեան Մասին

Հալէպը ճգնաժամ կ՛ապրի, եւ հալէպահայերը դարձեալ շատերու ուշադրութեան առարկան են: Մամուլի եւ համացանցի մէջ տարաբնոյթ կարծիքներ կը հնչեն այս մասին. այնքան շատ, որ երբեմն կը խուսափինք կարդալ: Կասկած չունիմ, որ շատեր անկեղծ սրտցաւութեամբ եւ մտահոգութեամբ կը մօտենան այս հարցին: Ոմանց նպատակներուն եւ դրդապատճառներուն վերապահութեամբ կը մօտենամ. սակայն… Այս ակնարկիս հիմնական պատճառը հալէպահայ համայնքի ղեկավարութեան հասցէին…