Ամսական արխիւներ. September 2015

Մոսկվան Բաքվից գրավոր երաշխավորագիր է ստանում, որ գնված զենքը չի օգտագործվի Հայաստանի դեմ

«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դեր ունի, քանի որ երկու պետություններն էլ (Հայաստան եւ Ադրբեջան) մեզ խորթ չեն: Սակայն ես հաճախ եմ լսում, որ հակամարտության լուծման բանալիները Մոսկվայում են: Իրականում դրանք Երեւանում եւ Բաքվում են: Կարեւորը, որ կողմերից ոչ ոք իրավիճակը չօգտագործի սահմանում իրավիճակը սրելու համար»,- այս կարծիքը «Коммерсант»-ին փոխանցել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:…

ՀՄԸՄ-ի Պատգամաւորական 11-րդ Ընդհանուր Ժողովի Բացման Հանդիսութիւն

Երկուշաբթի, 7 սեպտեմբեր 2015-ին, կէսօրէ առաջ ժամը 11:00-ին, «Էրեբունի փլազա» պանդոկի «Էրեբունի» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՄԸՄ-ի Պատգամաւորական 11-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական հանդիսութիւնը` ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահի ներկայացուցիչ Աւետիս Պէրպէրեանի, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, մարմնակրթութեան եւ երիտասարդութեան հարցերու նախարար Գաբրիէլ Ղազարեանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի ներկայացուցիչ, Մայր Աթոռ Ս. Էջմիածինի Քրիստոնէական…

Մերձավոր Արևելքի փոքրամասնությունների խնդրով Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց կանցկացվի

Ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության, ինչպես նաև Արևելքում իսլամիստական շարժումների դեմ պայքարում Թուրքիայի կողմից տարվող երկակի խաղը դատապարտող բողոքի ցույցը տեղի կունենա Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, բողոքի ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Ֆրանսիայի ժամանակով 18:30-ին «Արևելքի քրիստոնյաները վտանգի մեջ են» խմբի նախաձեռնությամբ: Բողոքի ցույցը նախատեսված է իրականացնել Ֆրանսիայի…

Պօղոս Սնապեանի Տուն-Թանգարանի Բացում

Բագրատունի. «Տուն-Թանգարան Պիտի Այցելեն Բոլոր Անոնք, Որոնք Կը Հաւատան, Որ Պօղոս Սնապեան Չէ Մահացած Ու Չի Մահանար» Հաւաթեան. «Ասիկա Ապացոյց Է Մեծն Սնապեանին Տարած Բոլոր Յաղթանակներուն, Ձեռք Բերած Յարգանքի Արժանի Վաստակին» Իր կենդանութեան ունեցաւ տեսլականը, սակայն զայն իրականացած տեսնելէ առաջ արդէն անկենդան դարձաւ: Հայութեամբ եւ հայկականութեամբ բաբախուն Այնճարի մէջ շաբաթ, 5 սեպտեմբերի երեկոյեան ժամը 7:00-ին…

Հրաժեշտի փոխարեն

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Արման Ստեփանյանը ՀՅ Դաշնակցության գաղափարի նվիրյալ ու ազնիվ երիտասարդ էր, բոլորիս կողմից սիրված ու հարգված: Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին: Ամուսնացած է, երեք զավակների հայր է: Միշտ…

Ակնարկ. Ներազրպէյճանական «Բաղաձայներ»

Ազրպէյճանի կողմէ թէ՛ Հայաստանի Հանրապետութիւն – Ազրպէյճան պետական սահմանագօտիին եւ թէ՛ Արցախ – Ազրպէյճան շփման գիծին վրայ իրականացուած յարձակողապաշտութիւնը պէտք է փորձել դիտարկել ներկայ պահու թելադրած քաղաքական շրջագիծերուն մէջ` ընդհանուր միտումները կարելիի սահմաններուն մէջ կարենալ ընկալելու համար: Նախքան դէպքերու թէժացումը, Թուրքիոյ վարչապետի պաշտօնակատարը կը յայտարարէր, որ Ազրպէյճանի սահմաններուն պաշտպանութիւնը Թուրքիոյ գերակայ առաջադրանքներէն է: Նման յայտարարութիւն,…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Ռայոնական Ժողով

Պուէնոս Այրէս, 5-6 Սեպտեմբեր 2015 Հ.Յ.Դ. Բիւրոյի հրաւէրով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Ռայոնական Ժողովը գումարուեցաւ 5-6 Սեպտեմբերի շաբաթավերջին, Արժանթինի մայրաքաղաք Պուէնոս Այրէսի մէջ, մասնակցութեամբ Հ.Յ.Դ. Բիւրոյի, Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի, Հայ Դատի Ուաշինկթընի Գրասենեակի, եւ Ամերիկեան ցամաքամասի ու Աւստրալիոյ կազմակերպական հինգ շրջաններու մարմիններէն 22 ներկայացուցիչներու։ Իր չորս նիստերու ընթացքին, Ռայոնական Ժողովը բազմակողմանի…

ֆրանսիայի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում

Արցախում գտնվող Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները, խմբակցության ղեկավար Բրունո Լերուի գլխավորությամբ, այսօր առավոտյան այցելեցին Ստեփանակերտի Հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ԼՂՀ գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին եւ Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հուշարձանին: Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ…

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Արցախում

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է առաջնագիծ ՀՅ Դաշնակցության հրավերով Արցախում են Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները: Այսօր առավոտյան նրանք այցելեցին առաջնագիծ: Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը: Ֆրանսիայի պատվիրակությունը հանդիպում է ունեցել…

Ակնարկ. Գաղթականները Եւրոպա Ուղարկելու Անգարայի Խաղը

Միջինարեւելեան թէ ափրիկեան երկիրներէն դէպի Եւրոպա գաղթականներու անօրինական մուտքը երկար ժամանակէ ի վեր երեւոյթի վերածուած էր: Յատկապէս սուրիացի գաղթականներու նոր եւ յանկարծակի հոսքը համաեւրոպական ճգնաժամի վերածուելու նախադրեալները կը պարզէ: Լուսաբանման մեծ լուսարձակներ բացուած են մարդկային աղէտի սահմանները անցած եւ կեանքի ու մահուան առանցքին վրայ մեծ վտանգներ աչք առնելով ճամբայ ելած գաղթականներու ոդիսականներուն վրայ: Ցնցիչ լուսանկարներ,…