Ամսական արխիւներ. October 2015

Պռոշյանի գյուղապետը շատերին էր խանգարում

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թելերը կորել են, գյուղացիները վաղուց հույս չունեն, որ սպանությունը կբացահայտվի։ «Անցել է երկուսուկես տարի, ոչ մի նորություն չկա։ Եթե լիներ, հիմա բոլորս էլ կիմանայինք»,- «Հրապարակին» ասաց Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսա Մուրադյանը։ Իսկ նախաքննության մարմնից՝ Քննչական կոմիտեից, ընդամենը երկու բառ են ասում․ «Նախաքննությունը շարունակվում է»: Մինչդեռ երկուսուկես տարի առաջ մարդկանց մտքով…

Բագրատունի Հանդիպումներ Կ՛ունենայ Ապահովական Պատասխանատուներու Հետ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի անցնող օրերուն հանդիպումներ ունեցաւ երկրի ապահովական սպասարկութեանց պետերուն հետ, որոնց հետ քննարկումի նիւթ դարձուց Լիբանանի անդորրութեան պահպանման առնչուող հարցեր: Բագրատունի յաջորդաբար տեսակցեցաւ բանակի գաղտնի սպասարկութեան պետ զօր. Էտմոն Ֆատելի, Պետական անվտանգութեան սպասարկութեան պետ զօր. Ժորժ Քարաայի եւ Ընդհանուր ապահովութեան ընդհանուր տնօրէն հազարապետ-զօրավար Ապպաս Իպրահիմի հետ: Վերջին հանդիպումին…

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել թուրքերին՝ ընտրություններում քվեարկել քրդամետ կուսակցության օգտին

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Եվրոպայում ապրող թուրքերին՝ նոյեմբերի 1-ին Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին: Ըստ «Ակօս»-ի՝ ԺԴԿ-ին ներկայացնելով որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարող, էթնիկական, մշակութային և կրոնական տարբերությունները հարգող կազմակերպություն` Հայ Դատի հանձնախումբը հիշեցրել է, որ այդ կուսակցության անդամների թվում կան նաև հայ թեկնածուներ: «ԺԴԿ-ի՝…

Ակնարկ. Երեւանը Կրնայ Կամրջել Եւրոպական Միութիւնն Ու Եւրասիական Տնտեսական Միութիւնը

Եւրոպական խորհրդարանի փոխնախագահին յայտարարութիւնը Հայաստանի Հանրապետութիւն – Եւրոպական Միութիւն նոր պայմանագիր կնքելու հեռանկարին մասին  ուղենշային է, իրադրութիւններու հետագայ ընթացքին մասին որոշ կանխատեսումներ կատարելու ուղղութեամբ: Պարզ է, որ դեկտեմբերին, Եւրոպական Միութիւն կը ստանայ լիազօրութիւն Հայաստանի Հանրապետութեան հետ բանակցութիւններ սկսելու` նոր ձեւաչափով փաստաթուղթ ստորագրելու համար: Վիլնիւսէն ետք Եւրոպական Միութեան Արեւելեան գործընկերութեան շրջանակներուն մէջ տարուող բանակցութիւնները սառեցուած էին:…

Եվրոպական դատարանը խամաճիկների թատրոն չէ

«Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի արդարացման» գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի «սողոմոնյան որոշումը», մեր հարցերին ի պատասխան, մեկնաբանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: -ՄԻԵԴ Վերին պալատի վճիռն իրո՞ք «ամբողջությամբ բավարարում է» հայկական կողմի ակնկալիքները, ինչպես նշված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։ -Հայաստանի գլխավոր դատախազությունն այս վճռին…

Մենք Ձանձրացանք (Իսկ Դո՞ւք…)

Անցնող շաբթուան ընթացքին, Ռուսիա, Սուրիա, Թուրքիա, ՏԱՀԷՇ թոհուբոհին մէջ, տեղէ մը լուր մը սպրդեցաւ, ըստ որուն, Հոկտեմբեր 6ին եւ 7ին, Թուրքիա երկու անգամ խախտած է Հայաստանի Հանրապետութեան օդային սահմանները: Ըստ նոյն լուրին, թրքական զինուորական օդանաւեր երկու անգամ եւ 2էն 4 վայրկեան (րոպէ) տեւողութեամբ խախտած են ՀՀ օդային սահմանը՝ Արմաւիրի շրջանին մէջ: Թուրք կարգավարները դէպքը «բացատրած…

Տեսակէտ. Ժխտողականութեան Քրէականացումը Առաջնային Խնդիր Չէ

Ստորեւ, կու տանք խմբագրին ստորագրութիւնը կրող յօդուածը «Տեսակէտ» տարազին տակ, միաժամանակ ակնկալելով այս նիւթի շուրջ հրապարակյին քննարկում։ «ՄԻԵԴ»-ի նախադէպը կրնայ մեր աշխատանքներուն ճամբայ հարթել կամ ճամբայ նեղցնել։ Հայկական կողմը թէ՜ պաշտօնական Երեւանի եւ թէ հասարակական կազմակերպութիւններու մակարդակներով վճիռի թղթածրարին մէջէն պիտի փորձէր վեր առնել դրական այն բաժինները, այստեղ եւս գլխաւոր դատախազի կողմէ որոշ չափազանցութեամբ յատարարելու…

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հնարավորությունները որոշակի կդառնան հանրաքվեից հետո

(Հատված հարցազրույցից) «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: – Պարոն Սահակյան, ՀՅԴ-ն մտադիր է առանձին իրականացնել սահմանադրական հանրաքվեի «այո»-ի քարոզչությունը: Ինչո՞վ է ՀՅԴ-ի «այո»-ն տարբերվում ձեր «այո»-ից, որի պատճառով նրանք ուզում են իրենց քարոզարշավն առանձին անցկացնել: – Ռազմավարություն է: Ամեն կուսակցություն իր ռազմավարությունն ունի՝ մեկը անհատական, մյուսը՝ խմբակային: Նրանք անընդհատ պայքարել են խորհրդարանական…

Կարող էր ավելի վատ լինել

Կիրո Մանոյանը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին Կարող էր ավելի վատ լինել, եթե չսրբագրվեին Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող այն խնդրահարույց ձևակերպումները, որոնք նախկինում դատարանն արել էր: Բնականաբար, կարող էր ավելի լավ լինել, եթե, օրինակ, դատարանը հաստատեր, որ կատարված հայտարարություններն ատելության կոչեր են. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ…

Յայտարարութիւն՝ ՄԻԵԴ-ի այսօրուան որոշման մասին

Սթրազպուրկ, 15 հոկտեմբեր, 2015.- Այսօր, Մարդկային իրաւանց եւրոպական դատարանը վճիռ կայացուց Փերինչեք ընդդէմ Զուիցերիա հարցին շուրջ, ուր նշեց, թէ թուրք ազգայնական Տողու Փերինչեքի խօսքի ազատութիւնը կաշկանդումի ենթարկուած է, երբ ան Հայկական Ցեղասպանութիւնը ուրացող յայտարարութիւններ կատարած է Զուիցերիոյ մէջ: Յունուար 2015-ին, Եւրոպական դատարանի վերին պալատը հարցը վերանայման եթարկած էր՝ Զուիցերիոյ դիմումին ընթացք տալով: Այդ դատի վճիռը…