Ամսական արխիւներ. November 2015

Ակնարկ. Նախապատերազմական Իրավիճակի Ստեղծման Թրքական Դրդապատճառներ

Ռուսական զինուորական օդանաւի խոցումը Թուրքիոյ կողմէ սուրիական պատերազմին նոր մագլցողականութիւն ապահովող քայլ է եւ իբրեւ այդպիսին այլապէս ալ դժուար մեկնաբանելի: Օր մը առաջ Անգարայի կողմէ կատարուած յայտարարութիւններու տարողութեան բարձրացումը եւ ՄԱԿ-ի ապահովութեան խորհուրդի արտակարգ նիստի պահանջը հիմնուած էին Անգարայի հովանաւորեալ Սուրիոյ թուրքմէններուն հանդէպ Մոսկուայի իրականացուցած զինուորական գործողութիւններու երեւոյթին վրայ: Այսօրուան իրադարձութիւններուն զարգացումը պատերազմը տեղափոխեցին ռուս-թրքական…

Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւններու խորհրդաժողով

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Նոյեմբեր 20-22 2015-ին Հ.Յ.Դ. Ֆրանսայի «Նոր Սերունդ» Երիտասարդական Միութեան կազմակերպութեամբ եւ Հ.Յ.Դ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի համադրումով տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւններու խորհրդաժողով «Հ.Յ.Դ. երիտասարդութիւնը եւ Հայ Դատի վերանորոգ պահանջատիրութեան պայքարը» թեմայով: Փարիզի եւ Արֆոլվիլի մէջ կայացած նիստերուն մասնակցեցան 8 երկիրներէ աւելի քան 70 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին ընթացքին զեկուցումներով հանդէս եկան Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամներ…

Մեր երկրում մենք թշնամիներ չունենք

168.am – ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Պարոն Ռուստամյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս կրկին հանդես եկավ հարցազրույցով, ի՞նչ եք կարծում, իր պարբերաբար ելույթների և, մասնավորապես՝ «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի նպատակը ո՞րն է, ի՞նչ է ուզում: – Դե, նա այդ ոճն է ընդունել՝ պարբերաբար…

Գործող Սահմանադրությամբ` դրսից եկող ճնշումների կրողը միայն մեկն է

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքի բնակիչների հետ: Նա իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ գործող Սահմանադրության վատագույն կողմերից մեկն այն է, որ կառավարումը միակենտրոն է, ամեն ինչ վերահսկվում է ընդամենը մեկ անձի կողմից: Համբարձումյանի խոսքով` որքան էլ մարդիկ դժգոհեն այսօրվա իրականությունից և պահանջեն փոխել այն,…

Իդեալիստ չենք, բայց վստահ ենք, որ հանրաքվեն հնարավոր է անցկացնել հնարավորինս նորմալ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է իրենց «այո»-ի քարոզարշավի ընթացքում արձանագրվածին, դրանից բխող եզրահանգումներին, արդյո՞ք «բոլորը ոչ կամ այո» են և արդյո՞ք կա երաշխիք, որ նոր Սահմանադրությունը կունենա այն ընկալումն ու վստահությունը, որը Դաշնակցությունն այդքան կարևորում է: -Պարո՛ն Վարդանյան, եթե Սահմանադրությունն անցնի, ապա կստացվի, որ Դաշնակցությունը…

ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու համայնքների խոշորացման նախագծին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ` ասելով, որ ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է համայնքների խոշորացմանը` համարելով, որ մի քանի սկզբունքային սխալներ է օրինագիծը պարունակում: Առաջինը` պետք է մոռանալ ու չօգտագործել համայնքների խոշորացում արտահայտությունը,…

Նոր փոփոխություններով` գլխավոր դատախազին, ԿԲ նախագահին ընտրելիս ստիպված են հաշվի նստել ընդդիմության հետ

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով ստեղծված են բոլոր նախադրյալները երկիրը միակուսակցական վտանգից պաշտպանելու համար: Վայքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա բացատրեց, թե ինչպես է հնարավոր դա իրականացնել, ինչ է նշանակում ձևավորել կայուն մեծամասնություն և որն է դրա առավելությունը: Նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումներով կարևորվում է գործուն իշխանություն ձևավորելու մեխանիզմներ ստեղծելը:…

Առաջարկ` քննարկել սահմանամերձ համայնքներում բիզնես ծավալողների համար

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` նշելով, որ այդ հարցը վաղուց հասունացած էր: Պատգամավորի կարծիքով՝ ԱԱՀ-ից, շահութահարկից, եկամտահարկից ազատելու սխեմայի դեպքում միայն իրացումն է ազատվում, ոչ թե ձեռք…

ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցները առաջինը Եվրոպայի համար է ողբերգության վերածվելու

Նոյեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկվելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը: Ինչի՞ հետևանք են հայաստանյան պատվիրակության վերջին շրջանի ձախողումները. այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացաուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հեր: Աղվան Վարդանյանը խորհրդարանական պատվիրակությանը չի մեղադրում և տապալում չի համարում նրա վերջին շրջանի…

Դժգոհ ենք լինելու նաև հաջորդ նախագահից, եթե այս համակարգը մնա

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը հանդիպել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ-ականի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներին «այո» կամ «ոչ» ասելով՝ մենք կանխորոշելու ենք մեր վաղվա օրը: Համբարձումյանը Արենիի ընտրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ դեկտեմբերի 6-ին կուսակցություն չէ, որ ընտրելու ենք, անհատի չէ, որ ընտրելու ենք, ինչ-որ մեկին չէ, որ…