Ամսական արխիւներ. December 2015

Նոր Սահմանադրությամբ` ընդդիմությունն ունենում է լուրջ դերակատարում

Սահմանադրական բարեփոխումները կարևոր են, քանի որ առաջին հերթին փոխվելու է երկրի կառավարման մոդելը, ինչը շատ կարևոր է այս պահին մեզ համար. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի` ՀՅԴ քարոզարշավի ընթացքում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա` աշխարհում երկրների մեծ մասում հենց պառլամենտական համակարգն է գործում` Ճապոնիա, Հոլանդիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, և…

«Այո և ոչ». Եթե սահմանադրությունն անցնի, ապա սկզբում ուժի մեջ կմտնեն միայն մարդու իրավունքներին առնչվող բաժինները

Այսօր «Այո և ոչ» հեռուստանախագծի 19-րդ օրն է. հարավային ուղղությունը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նախագիծը եղանակային վատ պայմանների հետևանքով անցկացվում է փակ տարածքում, որտեղ «ոչ»-ի կողմնակիցներին միացել է եղվարդցիներից մեկը: Քարոզարշավը սկսվեց նրա հարցից. «Եթե բրդեցիք գնաց սահմանադրությունը, երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու»: Հարցին պատասխանեց «այո»-ի կողմնակից, Հայ Յեղափոխական Դաշնակցությու խմբակցության պատգամավոր Արծվիկ…

ՀՅԴ-ն այնքան անփոփոխ չի մնում, որ հնանա ու անպետքանա, բայց նաև այնքան չի փոխվում, որ դառնա հեղհեղուկ

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի ելույթը Նոյեմբերի 28-ին Կիպրոսում կայացած ՀՅԴ 125-ամյակի տոնակատարությանը. «Սիրելի հայրենակիցներ Այս օրերին մեր մեծ ընտանիքը՝ ՀՅ Դաշնակցությունը, 125-րդ անգամ աշխարհի ամենատարբեր կետերում ուր գործում է մեր կառույցը նշում է իր տոնը՝ ԴԱՇՆԱԿԱՑԱԿԱՆԻ տոնը, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ օրը: Մենք՝ դաշնակցականներս, այս օրը համարելով տոնակատարություն, բարձրաձայնում ենք նաև, որ այն լոկ տոնակատարություն…

Եկեք փորձենք դուրս գալ այս փոսից

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունները բացառիկ հնարավորություն են ստեղծում դուրս բերել երկիրը «փոսից»։ -Ոմանք սահմանադրական փոփոխություններին իրենց դեմ լինելը պայմանավորում են այն հանգամանքով, որ դրանք իշխանությունն է նախաձեռնել: Բայց երեւի նրանք չգիտեն (կամ էլ կանխամտածված են դա ասում), որ գործող սահմանադրությամբ, բացի հանրապետության նախագահից եւ ԱԺ-ից, ուրիշ որեւէ սուբյեկտ…