Ամսական արխիւներ. January 2016

Առաջին անգամ Եվրախորհրդարանն արձանագրեց ԼՂ հետ անմիջական համագործակցության անհրաժեշտությունը

Հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ 7 հոգանոց պատվիրակությունը՝ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։ 2 օր տևած բանակցությունների արդյունքում այսօր՝ նիստի ավարտին ընդունվել է եզրափակիչ արձանագրություն։ Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերին մասնակցել է նաև «Եվրոպայի Հայ դատի գրասենյակի» լրատվության և PR պատասխանատուՊետո Դեմիրճյանը, ով Ստրասբուրգում…

«Ազդակ»ի Խմբագրական. Քաղաքական Հետեւողականութիւն

Հայաստանի Հանրապետութեան նախագահի եւ Հայ յեղափոխական դաշնակցութեան միջեւ ընթացող բանակցութիւնները նախնական փուլի մէջ են: Օրակարգը համագործակցիլն է եւ պարզը այն է, որ համագործակցելու սկզբունքային համաձայնութիւն գոյացած է, որուն հիմնական նպատակը Դաշնակցութեան պարագային նոր սահմանադրութիւնը կեանքի կոչելն է: Համագործակցութեան ձեւաչափերը չեն ճշդուած տակաւին: Համագործակցելու եղանակներէն մէկը կրնայ ըլլալ ի վերջոյ համաձայնական կառավարութիւն կազմելը, որուն թուականին շուրջ…

Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել

«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: «Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք:…

ՀՅԴ 125րդ Տարեդարձի Տօնակատարութիւն

ՓԱՍԱՏԻՆԱ.- Անցեալ Կիրակի, 17 Յունուարին, Փասատինայի երեք հազար աթոռ ունեցող «Սիվիք» հանդիսասրահը փոքր եղաւ ՀՅԴ 125րդ տարեդարձին ներկայ ըլլալու փափաքով ձեռնարկի վայր հասած բազմութեան: Դէպի սրահ մուտքը նոյնիսկ քիչ մը ընդվզեցնող կրնար ըլլալ շատերու համար: Տեղին է այստեղ ներողութիւն խնդրել ներս մտնել չկրցող հարիւրաւոր հայորդիներէն: Սրահի տնօրէնութեան եւ քաղաքի հրշէջ ծառայութեան խիստ կարգադրութիւններուն պատճառաւ, կարելի…

Աշխարհում այսօր ներդրման ոլորտների փնտրտուք է

«Ակնհայտ է, որ մի կողմից ռուսական տնտեսության հումքային բազա հանդիսացող նավթի գների անկումը, մյուս կողմից նաև միջազգային պատժամիջոցները ռուսական տնտեսությանը դրել են ծանր վիճակի մեջ: Պատահական չէ, որ ռուսական հզոր համակարգով տնտեսությունը ուղղակիորեն և անուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրների վրա,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց ԱԺ…

Ում համար էր վտանգ ներկայացնում Հրանտ Դինքը

«Ա1+»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Ո՞վ էր Հրանտ Դինքի սպանության պատվիրատուն, ո՞ւմ համար էր վտանգ ներկայացնում նա։ a1plus.am Երկար՝ ամբողջական տարբերակը, նաեւ՝ Ստանբուլի հայ համայնքի, Թուրքիայում զարգացումների եւ այլ նյութերի մասին։

Ծանր, Բայց Միաժամանակ Յուսադրիչ

Խօսքը կը վերաբերի համահայկական իրականութեան, Հայաստան թէ սփիւռք: Պահ մը փորձենք բնութագրել այն խնդիրները, կամ մարտահրաւէրները, որոնք այսօր կանգնած են Հայաստանի դիմաց: Տրուած ըլլալով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը համահայկական հարցերու լուծման համար ստեղծուած ու գործած կուսակցութիւն է, այս հարցերը նոյնինքն Դաշնակցութեան օրակարգին վրայ առաջնահերթ տեղ ունին: Սկսինք արտաքինէն: ԱՌԱՋԻՆ: Արցախի հարցը, միջազգային օրէնքի տրամաբանութեան ծիրէն…

Մարդկային իրաւանց քարտուղարը հանդիպեցաւ Հայ դատի յանձնախումբին հետ

Պուէնոս Այրէս («Արմենիա» թերթ).- Հինգշաբթի, 14 Յունուարին, Արժանթինի Մարդկային Իրաւանց քարտուղար՝ Գլաուտիօ Ավրուխ հանդիպում մը ունեցաւ Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչ՝ Ժանիկ Քէչեանի եւ քարտուղար՝ Էտուարտօ Գոզանլեանի հետ։ Հանդիպման ընթացքին Քէչեան պետական պաշտօնեային փոխանցեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կառոյցի շնորհաւորութիւնները իր նշանակման առիթով, ինչպէս նաեւ ներկայացուց տասնամեակներէ ի վեր Հայ Դատի Յանձնախումբի…

Հուսով ենք` դրական լուրերով կվերադառնան

«ԵԽ ԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառված հակահայկական բանաձևերի ընդունումը խափանելու դեմ լուրջ աշխատանքներ են ծավալվում և ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների, և Հայ Դատի գրասենյակների, և տարբեր երկրներում հայ համայնքների, և անհատների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի…

Ալիեւը Սերժ Սարգսյանի հետ չհանդիպելու համարձակություն չունեցավ

«Մենք պետք չունեինք Ալիեւին սպասելու, որ այդպես ասեր, որովհետեւ դրանից ավելի չի լինի, քանի Ալիեւը կա: Ալիեւը դժգոհ է բանակցությունների ընթացքից, առաջարկված լուծումից: Այնպես չի, որ մենք, որպես Դաշնակցություն, խանդավառված ենք այդ լուծումով, բայց Ալիեւը կտրուկ դեմ է, օրինակ, ինքնորոշման իրավունքի սկզբունքից եւ փորձում է ամեն կերպ ԵԽԽՎ-ի եւ այլ հարթակներ տանելով՝ շրջանցել այդ գործընթացը»,-…