Ամսական արխիւներ. January 2016

Ընդդեմ հակահայկական զեկույցների ստորագրահավաքին կմիանան Հայաստանից

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսված երկու հակահայկական զեկույցները` կխանգարեն ԼՂ հիմնահարցի շուրջ ՀՀ-Ադրբեջան բանակցություններին: Այս կարծիքն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Նման զեկույցները հարվածում են նախ եւ առաջ բանակցություններին, նման որոշումներ եթե շատ լինեն, մեր վիճակը վտանգավոր կդառնա: Ընդհանուր տրամադրությունը ԼՂ հարցում հայերի նկատմամբ դրական է,…

«Մովսես Խորենացի» մեդալ՝ Կիրո Մանոյանին

Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված նախաձեռնությունների կազմակերպման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Հալեպում սով չկա, կա գնաճ և կենցաղային ծանր պայմաններ

Հալեպում սով չէ, առավել ևս մարդիկ շուն ու կատու չեն ուտում, պարզապես ահռելի գնաճ է և ծանր պայմաններ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` անդրադառնալով տեղեկությունը, որ Սիրիայում մարդիկ ստիպված են խոտ, շուն, կատու ուտել՝ ողջ մնալու համար: «Այլ շրջաններում ինչպես է, չեմ կարող ասել, սակայն Հալեպում նման վիճակ չկա,…

Հայաստանում Ֆերմերական կոոպերատիվներին խելամիտ պետաջակցություն է անհրաժեշտ

Պետությունը պիտի ֆերմերային կոոպերատիվներին աջակցության միասնական եւ խելամիտ քաղաքականություն իրականացնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով 2015-ի դեկտեմբերին ընդունված «Ֆերմերական կոոպերատիվների մասին» օրենքը: Օրենքն ընդունվել է ավելի պահպանողական խմբագրմամբ, որտեղ կոոպերատիվը ոչ այնքան սոցտնտեսություն է հիշեցնում, որքան իրավաբանական անձ (ֆերմերները հավաքվում են միասին աճեցնելու, վաճառելու կամ տեխնիկա օգտագործելու համար):…

Ակնարկ. Փոխհատուցելու Վտանգաւոր Խաղը

Փակուող տարուան վերջին օրերուն, Թուրքիոյ քեմալական Հանրապետական ժողովուրդի կուսակցութեան փոխնախագահ Սեզկին Թանրըքուլու Թուրքիոյ խորհրդարանին ներկայացուցած է օրէնքի նախագիծ մը, որով կ՛առաջարկուի Հայոց ցեղասպանութեան ժամանակ սեփական հայրենիքէն բռնի կերպով հեռացած հայերուն ու անոնց մինչեւ 4-րդ սերունդներուն տրամադրել Թուրքիոյ քաղաքացիութիւն: Օրէնքի նախագիծին մէջ մասնաւորաբար կ՛առաջարկուի Թուրքիոյ Հանրապետութեան քաղաքացիութիւն շնորհել Համաշխարհային Ա. պատերազմի սկիզբէն ի վեր Թուրքիոյ Հանրապետութեան…

Ցեղասպանության ճանաչման հարցն արդեն ժամանակավրեպ է

ՀՅԴ անդամ, լիբանանահայ Երվանդ Փամբուկյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արդեն ժամանակավրեպ է։ «Մեզ միայն հոգեպես է մխիթարում, երբ իմանում ենք, որ այս կամ այն երկիրը ճանաչել է Ցեղասպանությունը, եղածն արդեն բավական է։ Կարեւոր է, որ Թուրքիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ճանաչեն Ցեղասպանությունը, քանի որ հենց այս երկրների պետական ակունքներում ունեն փաստաթղթեր Ցեղասպանության մասին,…

Ամերիկեան Քոնկրեսին Մէջ Փակ Քննարկում՝ Արցախի Սահմանին Տիրող Լարուածութեան Մասին

Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովը 6 Յունուարին կազմակերպած էր փակ քննարկում՝ նուիրուած Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի սահմանին տիրող լարուածութեան։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի կայքին համաձայն՝ հանդիպումին մասնակցած են յանձնաժողովի անդամներ, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբի ամերիկացի համանախագահ Ճէյմզ Ուորլիք: Յանձնաժողովի նախագահ Էտ Ռոյս իր խօսքին մէջ կոչ ուղղած է Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք…

Հարավային Ամերիկայում Ցեղասպանության ճանաչման ալիք է սկսվել

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն Արգենտինայի պետական քաղաքականության մաս է, ոչ թե հատվածային պայքար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի եւ Մերձսեւծովյան երկրների հանձնաժողովի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ով ակտիվորեն մասնակցում է Հարավային Ամերիկայում Հայ դատի գրասենյակի գործունեությանը։ «Տարիներ շարունակ մենք պայքարել ենք, եւ այսօր կարող ենք միանշանակ ասել,…