Ամսական արխիւներ. February 2016

ՀՅԴ-ական նախարարները նշանակվեցին

Երեք նախարար, երկու մարզպետ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Լոքյանը նշանակվել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Լեւոն Մկրտչյանը՝ Կրթության եւ գիտության նախարար, Արծվիկ Մինասյանը՝ Էկոնոմիկայի նախարար: yerkir.am ՀՅԴ-ն հրապարակեց իր պաշտոնյաների անունները Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի նստավայրում ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ պաշտոնների…

Մենք պատրաստ ենք ծանր բեռի տակ մտնել

Արդեն հայտնել ենք, որ այսօր նախագահի նստավայրում քաղաքական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՅԴ և ՀՀԿ քաղաքական ուժերի միջև: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են իրենց զգում իշխանության կարգավիճակում: «Լինի իշխանություն, թե իշխանությունից դուրս, ես ինձ նույն ձև եմ զգում՝ նորմալ»,-հայտնեց Ռուստամյանը: Նրա խոսքով, համաձայնագրում ամրագրվել են անցած…

Ժամանակին եւ ճշգրիտ կատարված քայլ

Աղվան Վարդանյանը՝ համաձայնագրի ստորագրումից հետո Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը: «Դաշնակցությունը մշտապես կողմնակից է եղել` պատասխանատվություն ստանձնելուն եւ աշխատանքով ապացուցելու արդյունավետությունը: Համոզված ենք, որ այս համագործակցության շրջանակում իսկապես հնարավոր է, եւ մենք կամք ունենք այնպիսի փոփոխությունների սկիզբ դնելու, որ մեր պարզ քաղաքացիները, հասարակությունը կտեսնեն հույսը, ակնկալիքը, դրական…

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց

Այսօր, փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հայաստանի իշխանության մաս դարձած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրաշքներ չի խոստանում, բայց վստահ…

ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության մասին փաստաթուղթը կստորագրվի այսօր

Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կստորագրվի քաղաքական հուշագիր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ հուշագիրը կստորագրվի առաջիկա ժամերի ընթացքում, և երբ բովանդակությունը հրապարակվի, կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: «Հենց հստակեցվի, ամեն ինչ էլ կխոսենք, մանրամասն ամեն ինչ կասվի, հո թաքուն չի՞ լինելու»,- ասաց նա: Հարցին, թե մարզպետերի հետ…

Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Միչիգանի հանրային դպրոցների կրթական համակարգում

Փետրվարի 23-ին Միչիգանի պալատն ընդունել է օրենք, որով Հայոց ցեղասպանության թեման ներառվել է հանրային դպրոցների կրթական համակարգում: Այդ կարևոր օրենքի ընդունման հարցում մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը: yerkir.am

Ինչ է փնտրում Ալիեւը Թեհրանում

Այսօր պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը: Այցի նախօրէին, իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ այցի ընթացքում նախատեսւում է ստորագրել երկկողմ համագործակցութեան 10 համաձայնագիր: Սակայն, անզէն աչքով անգամ ակնյայտ է, որ Ալիեւի այցն Իրան համագործակցութեան 10 համաձայնագրերից բացի, հետապնդում է չափազանց լուրջ, ռազմավարական նշանակութեան հեռահար նպատակներ, որոնց շրջանակում անշուշտ իր ուրոյն տեղն…

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ քառօրյայում շարունակվում է ՄԻՊ ընտրության հարցի քննարկումը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը համակարգային է դիտարկում ՄԻՊ ընտրության հարցը և ելնում է մի քանի հիմնական հաստատումներից: Նախ, Արծվիկ Մինասյանի խոսքով, սահմանադրական կարգավորումներին համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությունը հանրային բոլոր մակարդակների մարմինների պարտականությունն է, այն չի կարող դիտվել…

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Ներկայացուցիչների պալատում ունի 60, իսկ Սենատում` 20 աջակից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, այս պահին ունի 60 աջակից: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձևում նշվում է, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից…

Կիրօ Մանոյեան Խօսեցաւ Հայ-Թրքական Սառած Յարաբերութիւններուն Եւ Շրջանային Առնչակից Քաղաքական Գործընթացներուն Մասին

Մամլոյ 113-րդ Լսարան «Ազդակ»ի խմբագրատան կազմակերպած մամլոյ լսարաններու ծիրին մէջ երէկ` երկուշաբթի, 22 փետրուար 2016-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Ժիրայր Պուտագեան» մամլոյ ուսումնասիրութեան կեդրոնին մէջ տեղի ունեցաւ մամլոյ 113-րդ լսարանը, որուն նիւթն էր «Հայ-թուրք սառած յարաբերութիւնները եւ առնչուած քաղաքական գործընթացները տարածաշրջանին մէջ», իսկ զեկուցաբերն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու…