Ամսական արխիւներ. May 2016

Առճակատվելու ենք ցանկացած անձի կամ պաշտոնյայի հետ, միայն թե ապահովենք հավասար վերաբերմունք ու պայմաններ

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր սեմինար շվեյցարական «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» GSP արտոնյալ ռեժիմի և հայ-շվեյցարական առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարի նպատակն էր ներկայացնել Շվեյցարիայի կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգը` GSP արտոնյալ ռեժիմը, որպեսզի հայ գործարարները, որոնք արտահանում են կազմակերպում դեպի Շվեյցարիա, տեղեկանան գործող ընթացակարգի, տրամադրվող արտոնությունների մասին: Բացի Շվեյցարիայից, Հայաստանին GSP արտոնյալ ռեժիմ…

ՀՅԴ թանգարանը հրավիրում է

ՀՅԴ պատմության թանգարանը հրավիրում է մասնակցելու «Անկախության ճանապարհով» խորագիրը կրող լուսանկարների բացօթյա ցուցադրություն, որն ուղեկցվելու է երաժշտությամբ, ձայնագրություններով և երաժշտական խմբերի մասնակցությամբ («Դետք» երիտասարդական խումբը, ժ. 20.00-ին եւ «Վան» ազգագրական համույթը, ժ. 22.00-ին)։ Մայիսի 21-ի միջոցառումն անցկացվում է «Թանգարանների գիշեր» միջազգային ծրագրի շրջանակում՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրով։ ՀՅԴ պատմության թանգարանի մուտքը մշտապես ազատ է…

Մեր ժողովուրդը որոշել է՝ մենք անկախ ենք, իսկ վերջին պատերազմը լուրջ ապացույց էր, որ կենսունակ ենք

Սա երկրորդ ժամանակն է, երկրորդ հնարավորությունը, երբ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանը՝ շեշտելով, որ այս հարցում վրիպում թույլ տալ չի կարելի: «Եթե ԼՂ անկախությունը չի ճանաչվել ուղիղ պատերազմի ժամանակ, ապա հարցն անցնում է երկարատև բանակցային գործընթացի»,- նշեց Պետրոսյանը: ԼՂ ԱԳ նախկին նախարարն ասաց, որ…

«Կամուրջ» – Պետո Դեմիրճյան

«Հայ դատ» էջում «Կամուրջ» ծրագրի խմբագիր Մարիամ Հովսեփյանի հեռախոսազրույցը Հայ դատի Եվրոպական գրասենյակի հաղորդակցման և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ:

Քանի Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, դրանք բանակցություններ չեն

Միայն անտեղյակ մարդը չգիտի, թե ԼՂ կարգավորման գործընթացում ինչ փաստաթղթեր են եղել մինչ հիմա, ինչ փուլային կամ փաթեթային կարգավորում է եղել. ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հիշեցնելով առաջին նախագահի հրաժարականը, երբ Ղարաբաղի հարցով նրա առաջարկը չընդունվեց ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրա շրջապատի մի մասի կողմից: Ըստ…

«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գտնվում են Բելգիայի Թագավորությունում, որտեղ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Պաշտոնական փաստաթուղթը, որով Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին, ստորագրել են Հետազոտության, գիտության և նորարարության…

Ստեփանակերտեան Լրջագոյն Պատգամներ

Մայիս 8-ին Երեւանի մէջ տեղի ունեցաւ առաջին նիստը ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու քառօրեայ խորհրդաժողովին, որուն կը մասնակցէին Հայ դատի աւելի քան 25 յանձնախումբերէն ու գրասենեակներէն, ինչպէս նաեւ` ՀՅԴ կուսակցական մարմիններէն շուրջ 65 ներկայացուցիչներ: Հայ դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեան արտասանեց բացման խօսք մը, որուն յաջորդեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ողջոյնի…

Չիլիի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին պատմական բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այս փաստաթղթով Չիլին դառնում է առաջին երկիրը, որը ներկայացուցչական մակարդակով նման որոշում է կայացնում։ Մի խումբ պատգամավորների ներկայացրած չորս կետանոց բանաձեւն անցել է միաձայն։ Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային…

Փոխըմբռնման հուշագիր

ՏԿԶ նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի միջև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է Փոխըմբռնման եռակողմ հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը և «Հայ…

ԼՂՀ խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որով դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Հայտարարությունում ասվում է. – Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, – Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները, – Արձանագրելով հայ և…