Ամսական արխիւներ. May 2016

Եթե չեք ուզում օգնել, մի´ օգնեք, ես իմ գործն անելու եմ

Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր կլինի հավասար պայմաններ ստեղծել, օրինակ` բոլորը կարո՞ղ են շաքարավազ ներկրել, հիշեցրեց Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը` ասելով, որ այն ընթացքի մեջ է, հուշաթերթ պետք է պատրաստվի` մանրամասն նկարագրությամբ, և ցանկացած միջամտություն, որն այդ փաստաթղթից դուրս է լինելու, համարվելու է անօրինական միջամտություն: Ինչ վերաբերում…

Բասկերն իր աջակցությունն են հայտնում արցախցիներին

Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի քաղաքապետարանը Արցախի վերաբերյալ ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել, որ հաստատել է քաղաքապետը. հայտնում է NovostiNK.ru-ն: Հայտարարության մեջ ասվում է. «Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանը 1. այս դժվար պահին Ստեփանակերտին հայտնում է իր աջակցությունը` հաստատելով նրա բնակչության` խաղաղ և նորմալ պայմաններում ապրելու իրավունքը, 2. կողմերին կոչ է անում վերադառնալ այն վիճակին, որ…

Իտալական եւս մի քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 16-ին Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը: Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն…

Քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ուսումնասիրության փուլում է

Արծվիկ Մինասյանը՝ թուրքական ապրանքների ներկրման մասին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին,թե Թուրքիայից ներկրված պոմիդորը որպես տեղական է վաճառում, ինչը վնասում է տեղական արտադրողներին: «Մենք այդ ինֆորմացիաները հիմա հավաքագրում ենք, արդեն նաև պետակա նեկամուտների կոմիտեից ստացել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ներկայումս ուսումնասիրության փուլում է, առաջիկայում կներկայացնենք այն հիմնական ապրանքախմբերը, նաև…

Ադրբեջանը խանդավառ չէ այդ հանդիպմամբ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումից հետո հնչած հայտարարությունները մասամբ էին ականջահաճո: Նա նշեց, որ համանախագահները մի կողմից Հայաստանին փորձեցին տալ այն, ինչը որպես նախապայման դրվել էր Հայաստանի կողմից`առաջիկա բանակցություններին մասնակցելու համար, մյուս…

Կլինեն բոլոր այն հայտնի անունները, որոնց մասին մտածում եք, բայց ես պետք է փաստարկված հիմքեր ունենամ

Արծվիկ Մինասյանը՝ մենաշնորհների մասին Ես մոնոպոլիաների դեմ պայքարի թիվ մեկ ջատագովներից եմ ու զարմանում եմ, որ ավելի բաց ու թափանցիկ իմ աշխատաոճը դարձավ քննադատության առարկա. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներին ուղղված համագործակցության իր կոչին: «Ես բազմիցս եմ դիմել լրագրողներին, ուզո՞ւմ եք համատեղ աշխատենք, աշխատենք, ուզում եք աջակցե՞ք,…

Ակնարկ. Վիեննան Վերահաստատեց 94-ի Համաձայնագիրը

Արցախեան հակամարտութեան վերջին իրադարձութիւններու քննարկման յատկացուած Վիեննայի հանդիպման մասնակիցներու ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ ալ կողմերու նախագահներու եւ նախարարներու եւ ԵԱՀԿ Մինսքի խմբակի միջնորդներու մակարդակով միայն: Մասնակիցներու շարքը չէ փակուած նոյնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչով: Միացեալ Նահանգներու եւ Ռուսիոյ արտաքին գործոց նախարարներն ու Ֆրանսայի եւրոպական հարցերու պետական նախարարը համալրած են…

Հայաստանի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա

Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին, խոսքը 1994-95 թվականների զինադադարի պայմանագրերի մասին է. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում»,- ասաց նա: Մյուս գլխավոր ձեռքբերումը, Ռուստամյանի խոսքով, այն էր, որ, ի վերջո,…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հույս ունի, որ Վիեննայի հանդիպումը կսանձի Ադրբեջանի սրվող ագրեսիան

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունք է համարում միջազգային հանրության հանձնառությունը` սանձելու Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի մեկնաբանության տեքստում` Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ: «Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղում հրադադարի…