Ամսական արխիւներ. October 2016

Ռուբեն Հովսեփյանի կենսագրությունը

Ծնվել է 1939թ. մայիսի 5ին՝ Երևանում, մահացել է 2016թ. հոկտեմբերի 27-ին: Գրող-արձակագիր, կինոդրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ: 1956-ին ավարտել է Հոկտեմբերյան (այժմ Արմավիր) քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1956-1957-ին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում: 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1962-1964 -ին, որպես երկրաբան, աշխատել է Թուրքմենիայի Կարակումի անապատում: 1965-66 -ին եղել է…

«Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ. առավոտյան Գերմանիա եմ մեկնում` բուժվելու հույսով: Երկի՛րն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու»

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Ներկայացնում ենք Հովսեփյանի` 2016-ի ֆեյսբուքյան գրառումները: *** «Երևանի ժամանակով եմ ապրում, որ շուտ անցնեն օրերը»: «Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ… առավոտյան Գերմանիա եմ մեկնում ՝բուժվելու հույսով։ Երկի՛րն ի՞նչ է անելու, ու՛ր է գնալու…»: «Բազմակարծությունն աննախընթաց աճ է արձանագրել Հայաստանում. բոլորը, բոլոր հարցերի վերաբերյալ ,…

Հայ դատը Սպիտակ տանը կազմակերպված Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների խնդիրներով բանավեճի մասնակիցների թվում է

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են նախագահ Օբամայի վարչակազմի պաշտոնատարների կազմակերպած հանդիպմանը ասորական, հայ, սիրիական եւ խալդիական համայնքների առաջնորդների հետ՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների անվտանգության հարցերը քննարկելու համար: Համայնքների ներկայացուցիչները առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են շարունակվող ռազմական հարձակումներից քրիստոնյաների եւ ռիսկի այլ խմբերի պաշտպանության, փախստականներին եւ ներքին տեղահանվածներին աջակցելու հարցերը, ինչպես նաեւ բնակչության առանձնապես խոցելի խմբերին…

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խորհուրդն ակտիվ աշխատում է

Հերթական նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը. Հայաստանի Հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները օրերս քաղաքական համագործակցության շրջանակներում հանդիպում են անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ ստեղծված «4+4+1» ձևաչափի խորհուրդը (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) քննարկել է նոր կառավարության…

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի աջակցի

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել: Այս մասին տեղեկացրին հանձնախմբից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը: «Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պարգեւատրելու է Բակո Սահակյանին Ազատության մրցանակով

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք 10-րդ հանդիսավոր ճաշկերույթին պարգեւատրելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ազատության բարձրագույն մրցանակով: «Նախագահ Սահակյանը ցուցաբերել է շարունակական հանձնառություն Արցախի անկախության պահպանման գործին` ապահովելով հանրապետությունում աննախադեպ զարգացում եւ ստեղծելով հիմքեր խաղաղասեր եւ բաց հասարակության համար, դնելով Արցախը ժողովրդավարությունների միջազգային քարտեզի վրա»-ասել է Ամերիկայի Հայ…

«Հայութիւնը Անբաժան Մէկ Մասնիկն Է Սուրիոյ Ժողովուրդի Խճանկարին»

Հալէպի մէջ տիրող իրավիճակին վերաբերեալ «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէյիսեանի հետ: «ԳԱՆՁԱՍԱՐ».- Հալէպահայ համայնքէն ներս արձանագրուած վերջին նահատակներու գոյժին ազդեցութեան տակ, զանգուածային լրատուամիջոցներ շրջանառութեան մէջ դրին Հալէպի մէջ խուճապի ստեղծման մասին լուրեր: Ձեր դիտանկիւնէն, այս օրերուն ի՞նչ կացութիւն կը տիրէ Հալէպի մէջ: ԺԻՐԱՅՐ ՌԷՅԻՍԵԱՆ.- Սուրիոյ եւ ի մասնաւորի Հալէպի դէպքերու սկզբնական…

Հալէպաբնակ Հայեր Կ՛արտայայտուին

Հայոց ցեղասպանութենէն ետք հայը կայք հաստատելով Սուրիոյ մէջ, վերակազմակերպեց ու ծաղկեցուց իր եկեղեցական եւ համայնքային կեանքը` դառնալով սուրիական խճանկարին անբաժան մէկ մասը: Ան արաբ իր եղբայրներուն հետ երկրի վերելքին նպաստող կարեւոր ներդրում ունեցաւ եւ կը շարունակէ ունենալ: Հակառակ տիրող իրավիճակին, պատերազմական պայմաններուն ու անոր պատճառած վնասներուն` սուրիահայութիւնը ամրօրէն կառչած կը մնայ իր արմատներուն եւ ազգային…

«Արարատը մերն է»

Թուրքիոյ Հան­րա­պետու­թեան նա­խագահ Ռէ­ճէփ Թայ­յիպ Էր­տո­ղան իր ելոյթնե­րէն մէ­կուն, «Ին­ծի հա­մար կը նե­րէք՝ -հայ է-՛ -յոյն է- ըսող­ներ եղան» ըսած էր։ Հի­մա ես ալ իմ կար­գին ամօթ կը զգամ իր անու­նը եւ «հայ ազ­գը» սահ­մա­նու­մը նոյն նա­խադա­սու­թեան մէջ գոր­ծա­ծելէ։ Ու­րեմն ըն­թերցո­ղը թող նե­րէ զիս այս ան­պատշաճ երե­ւոյ­թին հա­մար։ Խոս­տո­վանիմ որ անհրա­ժեշ­տութիւ­նը զիս դրաւ նման ան­յարմա­րու­թեան…

Մահազդ

Հ.Յ. Դաշնակցության Բյուրոն խոր վշտով տեղեկացնում է, որ կարճատեւ հիվանդությունից հետո, Հոկտեմբերի 27-ին, վախճանվեց վաստակաշատ ընկեր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, «Դրոշակ» պաշտօնաթերթի նախկին գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս ընկեր ՌՈՒԲԵՆ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ Հ.Յ. Դաշնակցության մեծ ընտանիքի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ընկ. Ռուբեն Հովսեփյանի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հ.Յ. Դաշնակցության ԲՅՈՒՐՈ 27 հոկտեմբեր, 2016 Ք.Երեւան