Ամսական արխիւներ. October 2016

Եռամիասնության մի ոտը կաղ է..

Հայաստանի եւ Արցախի Հանրապետության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում մեկնարկած լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասին Արցախի լրագրողները տեղյակ չէին եւ չեն մասնակցել: Արցախի լրագրողները մասնակցել են միայն համաժողովի Ստեփանակերտի օրերին: Այն էլ՝ «հրավիրված էին» ոչ թե համաժողովի կազմակերպիչների կամ Արցախի ժուռնալիստների միության նախագահի կողմից, այլ «Արցախպրեսս» անկախ լրատվական գործակալության առանձնահատուկ արտոնություններ վայելող տնօրեն Վահրամ…

Մերձավոր Արևելքում հայության մնալը կարևոր է

Հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնում են զինադադարի ռեժիմն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան գործընթացում ստեղծված իրավիճակին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Բաքու և Երևան կատարած այցերի հնարավոր հետևանքներին: Մանոյանի…

Ջերմուկում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ`մարզի զարգացմանը նվիրված հարցերի քննարկմանը մասնակցելու նպատակով։ Քննակմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Վայոց ձորի մարզի Վայք,…

Սիրիահայերը Հայաստան տեղափոխվելուց և չհարմարվելուց հետո մեկնում են Կանադա

Շուրջ 5 օր է, ինչ Հալեպում դարձյալ ջրի խնդիր է առաջացել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սիրիայում գործող «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ-ի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ արդեն 4 ամիս է, ինչ քաղաքում չկա նաև էլեկտրականություն, սակայն որոշ թաղամասերում բնակիչները գեներատորներ են տեղադրել, որոնց համար մեծ գումարներ են վճարում, որպեսզի օրական 10…

Տեսակէտ. Տողատակի Մատնանշում, Կոչ Եւ Պատգամ

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան բանբեր Մարիա Զախարովա հինգշաբթի, 20 հոկտեմբերին յայտարարած է. «ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ձեւաչափը փոփոխութեան ենթարկելու շուրջ քննարկումներ չկան, սակայն Մոսկուա միայն պիտի ողջունէ, եթէ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի անդամ երկիրները, ներառեալ Թուրքիան, կառուցողական դերակատարութիւն ունենան ղարաբաղեան տագնապի լուծման ջանքերուն մէջ»: Նախքան Զախարովան, Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրով ղարաբաղեան հիմնահարցի լուծման մէջ Թուրքիոյ…

«Վիկիլիքսը» բացահայտել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ. Հարութ Սասունյան

Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության…

«Մարք Վերվիլխեն կը ճերմկցնէ Ատրպէյճանի երեսը»

Ինչո՞ւ է մի քննադատված իշխանություն Վաթերլոյում արվեստի մի գործ հովանավորում Մարկ Վերվիլխենը փորձում է փրկել Ադրբեջանի հեղինակությունը։ Արդարադատության նախկին նախարար և սպիտակ ասպետ՝ Մարկ Վերվիլխենը բելգիական և եվրոպական կառույցներում քարոզչություն է կատարում հօգուտ Ադրբեջանի։ Երկիր, որի իշխանությունը լուրջ քննադատության է ենթարկվում։ De Standaard-ի խմբագիր Ստեյն Քոոլսից (19 հոկտեմբեր, 2016) Փետրվարի կեսերից սկսած Վաթերլոյի գրադարանի կողքին…

Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ընդունված հայտարարությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը: Մալագայի քաղաքային խորհուրդն նաև իր զորակցությունն է հայտնում աշխարհասփյուռ հայությանը, միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական…

Ադրբեջանը Ստեփանակերտին ստիպում է նախահարձակ լինել

Հոկտեմբերի 20-ի դիվերսիոն հարձակումը ԼՂ առաջնագծի դիրքերի վրա և, ենթադրաբար, դրանով սրացման նոր շրջափուլ թևակոխող լարվածությունը դեռ այս տարվա հունիսին թույլ տված դիվանագիտական սայթաքման հետևանքն է: Պաշտոնական Երևանը սխալվեց այն ժամանակ, երբ մայիսին Վիեննեայում երեք հայտնի պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո, առանց դրանց կատարման, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում համաձայնեց, այդ պայմանավորվածություններից բացի, քննարկել նաև բուն կարգավորման գործընթացը,…

Մամլո հաղորդագրություն. ՀՅԴ մարմինների խորհրդաժողով Երեւանում

2016 թվականի հոկտեմբերին 22-23-ին Երեւանում գումարվեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցեցին Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, ինչպես եւ մամլո պատասխանատուները: Խորհրդաժողովի օրակարգում էին Հայաստանում համակարգային բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կառավարության վերջին փոփոխություններին վերաբերող հարցերը: Առանձնահատուկ կարեւորեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը հանրության համար տեսանելի դարձնելու, առաջիկա համապետական ընտրությունները օրինականության ու ժողովրդավարության առումով անխոցելի իրականացնելու անհրաժեշտությունը: Խորհրդաժողովն…