Ամսական արխիւներ. November 2016

ԼՂՀ նախագահն ընդունել է Լևոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը եւ տվյալ բնագավառում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:…

Քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզում պահպանվող տարածքների զարգացման և հարուստ կենսաբազմազանության պահպանության հարցերը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական GITEC կազմակերպության` Հայաստանում միջազգային խմբի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիին, վերջինիս ազգային տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին և Գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցություն ծրագիր-Հայաստան» ծրագրի հիմնական բաղադրիչները: Ծրագրով նախատեսված է 8.25 մլն եվրո դրամաշնորհային գումարի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել «Զանգեզուր»…

«Ազդակ»ի Խմբագրական. Վերագտնել Կորսուած Ժամանակը

31 հոկտեմբերը իբրեւ յիշարժան թուական կ՛արձանագրուի Լիբանանի Հանրապետութեան պատմութեան մէջ: Նախագահական աթոռի շուրջ եռամեայ թափուր վիճակէն ետք, հանրապետութեան նախագահի պաշտօնը կը ստանձնէ բանակի նախկին հրամանատար, նախկին վարչապետ, խորհրդարանի մեծագոյն խմբակցութիւններէն մէկուն ղեկավար զօրավար Միշել Աունը: Արդէն օրինաչափ դարձած էր, որ հանրապետութեան նախագահի պաշտօնին յաւակնէին բանակի նախկին հրամանատարներ, որոնք զինուորական բարձրագոյն պաշտօնէն ուղղակի անցած էին պետութեան…

Արցախի Նախագահը Ընդունեց Երեսփոխան Յակոբ Բագրատունին

Շաբաթավերջին, Արցախ կատարած իր այցելութեան ընթացքին, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդիպում ունեցաւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ: Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումին ընթացքին նախագահ Սահակեան լայնօրէն անդրադարձաւ Արցախի սահմանային վիճակին եւ ազրպէյճանական նկրտումներուն` շեշտելով Արցախի ժողովուրդին ամուր կեցուածքին եւ աննկուն կամքին վրայ: Արցախի նախագահը վեր առաւ Լիբանանի հայութեան եւ ՀՅ…

«Հայոց Պետականութիւնը Միասնութեան Առանցք» ֊ Լրագրողներու Համահայկական 8-րդ Համաժողովի Յայտարարութիւնը

20-24 Հոկտեմբեր 2016-ին Երեւան – Ստեփանակերտ Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիմնադրութեան 25-ամեակին նուիրուած «Հայոց պետականութիւնը միասնութեան առանցք» խորագիրով լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովը տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող մարմինի աջակցութեամբ: Համաժողովը Հանգամանօրէն Քննարկեց Հետեւեալ Խնդիրները. – Համահայկական տեղեկատուական միասնական ցանցի ձեւաւորման կառուցակարգերը եւ լրատուամիջոցներու համագործակցութեան ուղիները` ճգնաժամային…

«Ազդակ»ի Խմբագրական. Վերագտնել Կորսուած Ժամանակը

31 հոկտեմբերը իբրեւ յիշարժան թուական կ՛արձանագրուի Լիբանանի Հանրապետութեան պատմութեան մէջ: Նախագահական աթոռի շուրջ եռամեայ թափուր վիճակէն ետք, հանրապետութեան նախագահի պաշտօնը կը ստանձնէ բանակի նախկին հրամանատար, նախկին վարչապետ, խորհրդարանի մեծագոյն խմբակցութիւններէն մէկուն ղեկավար զօրավար Միշել Աունը: Արդէն օրինաչափ դարձած էր, որ հանրապետութեան նախագահի պաշտօնին յաւակնէին բանակի նախկին հրամանատարներ, որոնք զինուորական բարձրագոյն պաշտօնէն ուղղակի անցած էին պետութեան…

«Հայրենիք»ի խմբագրական. Ջաւախք…Երա՞զ Թէ Մղձաւանջ

Զարմանալի անկանկալ մը չէր, որ քանի մը շաբաթ առաջ, Վրաստանի խորհրդարանական ընտրութիւններուն, Սամցխէ-Ջաւախքի եւ Քվեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդը որոշեց այս ընտրութիւններուն չսատարել որեւէ քաղաքական ուժի: Պատճառը յստակ էր: Արդարեւ 2012-ին, նակախագախ Սահակաշվիլին տապալած եւ երկրին ղեկը ստանձնած «Վրացական երազանք» դաշինքը, հակառակ, նախընտրական օրերուն կատարած իր խոստումներուն, ոչ մէկ շօշափելի յառաջդիմութիւն կրցած է արձանագրել շրջանէն…