Ամսական արխիւներ. January 2017

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամը ընտրվել է ավստրալական նահանգի վարչապետ

ԱՄՆ Հայ Դատի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամ Գլեդիս Բերեջիքլյանը՝ փոխարինելով Մայք Բերդին: Հայ Դատի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 46-ամյա Բերեջիքլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը: Նա դեռ երիտասարդ հասակում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ավստրալիայի հայկական համայնքի կյանքին, եղել է Հայ Մարմնակրթական…

ՀՅԴ-ն Արցախի իշխանությունների հետ ավելի լայն հարցերի շուրջ է համագործակցում

ՀՅԴ-ն մնում է իր սկզբունքներին հավատարիմ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը կառավարման մոդելի ընտրության հարցում անփոփոխ է, կողմնակից են խորհրդարանական կառավարման համակարգին: Հարցին՝ արդյոք ներկայացված նոր Սահմանադրությանը «ոչ» ասելով, դեմ քվեարկելով ՀՅԴ-ն Արցախում ընդդիմություն դաձա՞վ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ոչ:…

Մեզ համար մութ մնաց, թե ինչու Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական մոդելը

Արցախի ՀՅԴ-ի համար մութ է մնացել այն հարցը, թե ինչու իշխանությունները վերջիվերջո ընտրեցին կառավարման նախագահական մոդելը: «Ժամանակի ընթացքում խորհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն այն մոտեցումն ունեին, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել, ինչպես որ Հայաստանում եղավ, բայց հետագայում չգիտեմ՝ ինչի հետեւանք էր դա, որ ընտրեցին նախագահական համակարգը, այս հարցը մեզ համար մութ մնաց: Փաստն այն է,…

Քաղաքականացում՝ Փոխան Հայապահպանումի

Ստիպուած ենք այս հին (բայց օրին լուծուած) վէճին անգամ մը եւս անդրադառնալու, իբրեւ ամբողջական թղթածրար: Սփիւռքը ապրող, կենսունակ եւ յարափոփոխ է՝ իր իրագործումներով եւ ձախողութիւններով: Անիկա ապրող օրկանիզմ մըն է՝ իր առողջ ու «հիւանդ» յատկանիշներով: Նաեւ տրուած ըլլալով, որ Սփիւռքը զերծ չէ համաշխարհային եւ հայաստանեան զոյգ թատերաբեմերու զարգացումներէն, անիկա կ՛ազդուի այդ բոլոր փոփոխութիւններէն, որոնք տեղի…

Կյանքն ազատագրումից հետո. Հալեպի վերաշինությունն արդեն սկսված է

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն ազատագրումից հետո հետզհետե վերադառնում է իր բնականոն կյանքին: Ճիշտ է, այն գրեթե ամբողջովին ավերված էր ու վերացած իր նախկին վիճակից, կան ջրի, հոսանքի հետ կապված դժվարություններ, սակայն Հալեպի վերաշինության ծրագրերն արդեն պատրաստ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի՝ Հալեպից ընտրված պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ քաղաքի վերաշինության համար նախ եւ առաջ…

Քաղաքական մոտեցումները պետք է փոխվեն

Ամերիկահայությունը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ Հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասում…

Սուրիոյ Պատերազմ.- Ասթանա՝ Աւարտին Սի՞զբը, Թէ Չաւարտող Սկիզբ Մը

Յունուար 12-ին Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարութեան խօսնակը յայտարարեց, որ սուրիական տագնապի լուծման նպատակով բանակցութիւններու նոր փուլը տեղի պիտի ունենայ Յունուար 23-ին, Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայի մէջ: Նախաձեռնութիւնը հետեւանք էր Հալէպի ճակատամարտին պետական ուժերու յաղթանակին՝ քաղաքի արեւելեան թաղամասերէն հակապետական ուժերու հեռացումով եւ Դեկտեմբեր 22, 2016-ին յայտարարուած զինադուլով: Բանակցութիւններու փուլը Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմանի նախաձեռնութիւն է: Երեք մրցակից ուժեր, որոնց…

«Հայրենիք»ի խմբագրական. Փայլան…փայլք եւ պատիժ

Յունուար 12-ին, Թուրքիոյ խորհրդարանին մէջ սահմանադրական փոփոխութիւններու վերաբերեալ նախագիծի քննարկումին ընթացքին, ականատես եղանք հրմշտուքի եւ թոհուբոհի զանազան հոսանքներու պատկանող երեսփոխաններու միջեւ ծագած սուր վիճաբանութեան առթիւ: Զարմանալին այն է թէ, հազիւ 24 ժամ ետք, յաջորդ օրն իսկ, այդ միեւնոյն խնդրահարոյց տիպարներուն մեծ մասը, այս անգամ միասնաբար կը բողոքէին ու կը «քարկոծէին» քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անդամ,…

Յեղափոխական Դաշնակցութիւնը Յեղափոխականութեան Աղբիւր

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան անուան մէջ, յեղափոխական բառը ունեցած է եւ միշտ ալ պիտի ունենայ բազմերես իմաստ ու պիտի ընկալուի իբրեւ մնայուն պատգամ, որովհետեւ ինչպէս արդարատենչ ու պահանջատէր այլ ժողովուրդներու համանման կուսակցութիւններն ու կազմակերպութիւնները, Դաշնակցութիւնն ալ հայութեան կեանքին մէջ յեղաշրջում յառաջ բեaրաւ ուժական, գաղափարական, ընկերային, մշակութային, քաղաքական, քարոզչական եւ, մէկ խօսքով, հաւաքականութեան կեանքի բոլոր ոլորտներուն…

Հրանդ Տինք հայու և անոր քաղաքական որոշ հայացքներու մասին

ՀՀ Սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ, այսօր Երևանում կայացած «Հրանտ Դինք. 10 տարի անց» կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեանի խօսքը։ ՀՀ Սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ, այսօր Երևանում կայացած «Հրանտ Դինք. 10 տարի անց» կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեանի խօսքը։ Հրանդը իսկական թրքահայ էր, աւելի ճիշտ, ինչպէս ինք պիտի նախընտրեր ըսել՝ թուրքիացի հայ…