
ՀՅԴ մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր, հուլիս 2-ին ժամը 19-ին ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև կազմակերպում է մոմավառություն նվիրված Հրաչ Մուրադյանի հիշատակին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությանը, նշեց, որ, բնականաբար, հնարավոր չէ մսխել բյուջեի 70 տոկոսը, դա աբսուրդի ժանրից է: Ըստ նրա` ՎՊ նախագահը, ԱԺ-ում խոսելով գնումների եւ շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին…
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավնադական ճեպազրույցում անդրադարձել է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից հետո իրրա հերթ չտվող ՀՀԿ-ականներին քննադատական ելույթներին եւ հատկապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատություններին: Այն, որ իշխանությունը քննադատում է ինքն իրեն, ըստ Ռուստամյանի, նոր չի նկատվում: ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է, որ իշխանությունների համար ամեն ինչ իրենն է թվում, հիմա էլ…

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը…

Հայաստանի Ազգային ժողովը ձայների 66 «կողմ», 36 «դեմ» հարաբերակցությամբ ընդունել է 2012թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Ընդդիմադիր «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունները, ինչպես եւ ԲՀԿ խմբակցությունը, դեմ են քվեարկել, ինչպես որ նախապես հայտարարել էին: Մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Խորհրդարանը նաեւ հաստատել է Վաչե Գաբրիելյանին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի լիազորություններ տրամադրելու որոշումը: ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել…

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարց ուղղեց՝ կապված նրա ներկայացրած 2012-ի հաշվետվության հետ: Նրա խոսքերով՝ «Հովիկ Աբրահամյանը մատը դրեց զարկերակի վրա, որի մասին մենք բոլորս ուզում էինք խոսել: Շատ լավ է, որ ԱԺ նախագահն ինքն է մտահոգություն հայտնում: Մենք մի աշխատաոճ ենք որդեգրել, որ բացարձակապես անհայտ է, թե հետո…

ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում` Պռոշյանում լարված մթնոլորտը լիցքաթափելու համար: «Ապրիլի 2-ին դավադրաբար սպանվեց Պռոշյանի գյուղապետ, իրոք ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Հետո պղծեցին Ազատամարտիկների հուշարձանը, գյուղի կենտրոնում հայհոյանքներ գրեցին զոհվածի հասցեին: Ընթանում է նախաքննություն: Ե’վ հանրությունը, և’ մենք համբերատար սպասում ենք իրավապահ մարմինների բացահայտմանը: Սակայն…

Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

«Սա ծրագիր չէ, լավագույն դեպքում հռչակագիր է՝ մշուշոտ եւ անհեռանկարային կետերով: Թիրախային չէ եւ տարեկան կտրվածքով ցուցանիշներ չի ծրագրավորված, ինչը դարձնում է անվերահսկելի»,- խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, նույն անվերահսկելիության արդյունքն է այն, որ կառավարությունը պատասխանատվություն չի կրել նախորդ ծրագրի չիրականցման համար: «Եթե խոսում ենք պատասխաատու,…