
«Ղարաբաղյան հակամարտությունում, բացի միջնորդական առաքելությունից, Ֆրանսիան այլ նախաձեռնություններով է հանդես գալու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը` անդրադառնալով Ֆրանսիայի երեք խորհրդարանականների տարածած հայտարարությանն ու հարցին, թե Ֆրանսիան պատրա՞ստ է գնալ խորհրդարանականների առաջարկությունների ճանապարհով: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատորներ Սոֆի Ժուասենն ու Միշել Ամիելը Բուր…














