ԶԼՄ-ներում

Հրաչ Մուրադյանի սպանության մեղադրյալի վարկածը չի փոխվել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված, ապա անցած տարվա դեկտեմբերին ազատ արձակված Արայիկ Պետրոսյանը շարունակում է մնալ մեղադրյալ, չնայած նրա վերաբերյալ նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարում: Այս մասին NEWS.am-ին ասաց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը: «Արայիկ Պետրոսյանին ազատելու որոշման մեջ դատախազը սեւով սպիտակի վրա գրել էր, որ սպանության գործում Արայիկ Պետրոսյանի մասնակցությունն ապացուցված…

«Միջազգային Ընտանիքը Իրաւարար Չէ, Սակայն Որոշակի Պատասխանատուութիւն Ստանձնած Է Եւ Պէտք Է Դէպքերուն Ճիշդ Գնահատականը Տայ» «Վանայ Ձայն»-ին Ըսաւ Կիրօ Մանոյեան

«Վանայ ձայն» ձայնասփիւռի կայանը հայ-ազրպէյճանական սահմանագիծին վրայ արձանագրուած վերջին զարգացումներուն հարցով հարցազրոյց մը ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ: Պատասխանելով այն հարցումին, որ ներկայ իրավիճակը որքանո՛վ կարելի է նախապատերազմական կացութիւն մը նկատել, Մանոյեան ըսաւ, որ ճիշդ է, թէ լարուածութիւնը անցեալին համեմատած բաւական բարձր մակարդակի է, սակայն դժուար է…

Հրանտ Մարգարյան. «Սահմանային, այսպես ասած՝ խուլիգանությանը միշտ պետք է պատասխան տրվի»

“Ադրբեջանն իր տկարությունից ելնելով է լարվածություն ստեղծում, որպեսզի ազդի բանակցային գործընթացի վրա եւ իր համար բարենպաստ մթնոլորտ ստեղծի”,- այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։ Իսկ հայտարարությունը նա արել է Բյուրականում՝ հանդիպելով Հայ մարմնակրթակական ընդհանուր միության նախաձեռնությամբ աշխարհի 18 երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին։ “Հայրենիքին աջակցելու հարցում դերակատար պետք է լինի յուրաքանչյուր…

Կարծիքներ հայ գործարարի ձերբակալության վերաբերյալ

Պաշտոնական Ստեփանակերտի ներկայացմամբ, Մոսկվայում ռուսական հատուկ ծառայությունների կողմից մեծահարուստ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, ով մեծ ավանդ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսության զարգացման, բանակաշինության գործում, «Ադրբեջանի համար տոն է»: «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով հուլիսի 15-ին ռուսաստանյան Անվտանգության դաշնության ծառայության՝ ФСБ-ի, կողմից Հայրապետյանի ձերբակալությանը, այսպիսի համոզմունք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Այն, որ Ադրբեջանի համար դա…

Քեսաբին տրամադրված օժանդակությունները բաժանվում են բնակիչներին

Քեսաբում կյանքն աստիճանաբար բարելավվում է, ենթակառուցվածքներն ավելի լավ են գործում, սակայն դեռ անցնելու բավական երկար ճանապարհ կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ Քեսաբին տրամադրված օժանդակություններն հերթականությամբ բաժանվում են բնակիչներին: Նրա խոսքով` արդեն 2 դրամական օժանդակություններ բաժանվել են քեսաբցիներին, բացի այդ, Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունը տարբեր տեսակի մթերքներ է բաժանել…

Վիճակը, այո՛, վտանգավոր է

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի Twitter-ում արած հայտարարությանը, թե ԼՂՀ ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում, Tert.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Էդպես է, ու էդտեղ շատ կասկածի տեղ չկա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է զինադադարը: Ու, այո, համաձայն եմ, որ էս…

Դավութօղլուն խեղաթյուրել է պատմությունը

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտնի հոդվածին, որում վերջինս նշել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև նոր և ավելի հաստատուն դարաշրջան կհաստատվի, եթե մտավորականներն ու քաղաքական գործիչները գործեն երկու կողմերի հոգեբանական արգելքները հաղթահարելու և «արդարացի հիշողություն» կառուցելու համար, ասաց, թե «այն հիմնավորումները, որ…

Ալիեւը վտանգավոր է դառնում աշխարհի համար

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը նշեց, որ Իլհամ Ալիևի ելույթը պարզապես հեռու է առողջ բանականությունից: Հիշեցնենք, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը կրկին հակահայկական հայտարարություններով է հանդես եկել: Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ…

Իսպանական Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը հունիսի 23-ին վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի եվրոպական ընկերներ (EuFoA) կազմակերպության լրատվական բաժինը: Հռչակագրի ընդունումը կազմակերպության կողմից Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպված ուսուցողական այցելությունների արգասիքն է: Խորհրդարանի ընդունած հռչակագրում նշվում է, որ «համաձայն 1987 թվականի հունիսին Եվրոպայի խորհրդարանի ընդունած բանաձևի,…

Օրենքի նպատակը մեկն է, ակնկալվող արդյունքը՝ այլ

«Այստեղ խոսվեց ամեն ինչից, բացի թեմայից: Արտագաղթի կասեցման ծրագիր ներկայացվեց: Իշխանությունները կարծես գտել են արտագաղթը կասեցնելու կոնկրետ ձեւը»,- այսօր ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին օրենքի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, ակնհայտ է, որ օրենքի նպատակը մի բան է, բայց ակնկալվող արդյունքը՝ այլ բան: Եթե նպատակը ստվերի դեմ պայքարն է, ճիշտ…