
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին է հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: Ռուսերեն տպագրված «Мандилион» դետեկտիվը հոկտեմբերի 11-ին «Զանգակ» հրատարակչությունում կայացած շնորհանդեսից հետո այլևս հասանելի է ընթերցողներին: Առաջին գնորդները` հեղինակի ընկերներն ու գործընկերներն էին, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հնարավարություն ունեցան գիրքը ստանալ հեղինակի մակագրությամբ: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը…














