ԶԼՄ-ներում

ՀԱՊԿ-ը պետք է Ադրբեջանին ուղղված առնվազն զսպող հայտարարություն աներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, Տավուշի կողմից հայկական սահմանի նկատմամբ Ադրբեջանի զինուժի հարձակումներն ի՞նչ են նշանակում: Այս անգամ ինչո՞ւ այդ երկիրը նման քայլի գնաց: – Նախ պետք է ցավակցել զոհվածների, խաղաղ բնակիչների հարազատներին: Սա, իսկապես, բացառիկ դեպք է, երբ խաղաղ բնակիչների շրջանում երեք զոհ…

Մերձավոր Արևելքի փոքրամասնությունների խնդրով Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց կանցկացվի

Ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության, ինչպես նաև Արևելքում իսլամիստական շարժումների դեմ պայքարում Թուրքիայի կողմից տարվող երկակի խաղը դատապարտող բողոքի ցույցը տեղի կունենա Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, բողոքի ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Ֆրանսիայի ժամանակով 18:30-ին «Արևելքի քրիստոնյաները վտանգի մեջ են» խմբի նախաձեռնությամբ: Բողոքի ցույցը նախատեսված է իրականացնել Ֆրանսիայի…

Երկիրը պետք է մաքրել այս կարգի աղբից

Արդեն հայտնի է, որ ՀԷՑ-ում անկախ աուդիտ անցկացնելու մտադրություն կա: Այդ մասին պարզ է դառնում նախագահականի տարածած հաղորդագրությունից: Բաղրամյան պողոտայում պատասխանելով «Ազատության» լրագրողի այն հարցին, որ ՀՅԴ-ն այդ մասին դեռ վաղուց էր խոսում եւ արդյոք հիմա կարելի՞ է ասել, որ ինչ-որ չափով բավարարվում է Դաշնակցության պահանջը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ խոսքը միայն…

Ժամ առաջ ազատ արձակել բերման ենթարկվածներին

Աղվան Վարդանյանը դատապարտում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին և դրան հաջորդած իրադարձություններին: «Շարունակական գործողությունները Ազատության հրապարակում, լրագրողների հանդեպ բռնությունները դատապարտելի են, և մենք բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր բերման ենթարկվածները ժամ առաջ ազատ արձակվեն, և մեր իշխանությունները հաշվի…

Եվրոպայի խորհուրդը դառնում է Միլի Մեջլիս

Ոչինչ չի փոխվելու «Ուզում եք վաղն իսկ փոխեք մեր պատվիրակությունը, տարեք այդ քննադատողների համար ամենից ընդունելի անձանց, վստահ եմ` ոչինչ չի փոխվելու, այդ պայմաններում նրանք որեւէ բան չեն կարողանա անել: Այդ կերպ մտածողներին կասեմ` գնացեք Միլի Մեջլիս ու կանխեք, որ հակահայկական փաստաթուղթ չընդունվի: Կան օբյեկտիվ պատճառներ,…Արմեն Ռուստամյան Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար…

Սահմանադրական բարեփոխումների հարցում չեզոքությունը կարող է մինուս լինել քաղաքական ուժերի համար

Սահմանադրական բարեփոխումների հարցի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկումներ չեղան ԱԺ-ում: Ավելին` սահմանադրական բարեփոխումների հարցը փորձում է ավելի շատ ստվերում թողնել ընդդիմության մի մասը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: – Պրն Մինասյան, ընդդիմությունը կարծես թե փորձում է Սահմանադրական բարեփոխումների հարցը թողնել ստվերում: Լուրջ քննարկումներ կարծես թե չեն…

Բոլոր նրանք, ովքեր վնաս են պատճառել ՀԷՑ-ին, պետք է դիտվեն հանցագործներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: -Պարոն Մինասյան, ձեր առաջարկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտը հետ ուղարկելու, առնվազն վեց ամիս սակագինը չթանկացնելու և համակարգն անկախ փորձաքննության ենթարկելու մասին, մերժվեց: Ինչո՞ւ եք կարևորում այս քայլերը: Էլեկտրաէներգիայի սակագնի անգամ մեկ դրամ թանկացումը բերելու է մեր տնտեսության վրա խիստ բացասական ազդեցության:…

ԵԽԽՎ-ն փորձում է ԼՂՀ հարցով նոր ձևաչափ ստեղծել Մինսկի խմբի շրջանակներից դուրս, ինչն անընդունելի է

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչպես է եղել, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունվել է «խայտառակ փաստաթուղթ», որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում և դառնալու է բանաձև: Նշենք, որ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթղթում գրված է. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը». հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն…

ՀՅԴ-ն առաջարկում է մեծացնել ԱԺ գազի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը

ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է մեծացնել ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունավետությունը: Խմբակցությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկում է հանձնարարել գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա քննարկումներ սկսել պատկան մարմինների հետ: ՀՅԴ-ն շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լայնածավալ աշխատանքը վերածել գործադրվող քաղաքականության՝…

Հանրաքվեն կորոշի հասարակությունը կոնսոլիդացված է, թե ոչ

Աղվան Վարդանյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վերջնական եզրահանգումից, ըստ որի՝ առաջարկվում է անցում խորհրդարանական համակարգին, նկատեց, թե այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հակադիր երկու նախագիծ չի կարող լինել: Իսկ ներքին և արտաքին անվտանգության հետ կապված մտահոգությունների մասով…