ԶԼՄ-ներում

ՍԴ վերջնական որոշումից շատ բան է կախված

Հունվարի 25-ին ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը` «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ անդրադարձան ՍԴ-ի կողմից «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի որոշ դրույթների կասեցմանը: Նշված ուժերը դիմել էին ՍԴ ու պահանջել, որ օրենքը ճանաչվի հակասահմանադրական: «Հայկական ժամանակը» զրուցել է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: -Պարոն Մինասյան, եթե մարտի 28-ին ՍԴ-ի հերթական նիստին օրենքը…

ՀՅԴ-ն ՍԴ-ի կենսաթոշակների հարցով որոշման մասին հայտարարությամբ հանդես կգա

Առաջիկայում ՀՅԴ-ն հանդես կգա կուտակային կենսաթոշակների մասին Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշման վերաբերյալ գրավոր հայտաարությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի աշխատանքի նախկին նախարար, խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Առաջիկայում մենք հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ ամբողջությամբ կարտահայտենք մեր տեսակետն այդ հարցի վերաբերյալ: Մինչ այդ կգերադասեմ զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից», – հայտարարել է Վարդանյանը: Հիշեցնենք,…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Կոնգրեսին կոչ է անում կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջախոհության կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին` հորդորելով կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը խստորեն դատապարտել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նա բարձր է գնահատել հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքը, ով իր…

«Հնարավոր է, բայց ոչ». Տիգրան Սարգսյանին իմպիչմենտ չեն հայտարարի

Հունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական հասարակություն – քաղաքական ուժեր համատեղ հանրահավաքը շարունակական կլինի՞, թե՞ միավորումը եւ միասնական պայքարը կավարտվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի՝ հունվարի 18-ի բազմամարդ հանրահավաքը վկայությունն էր, որ հասարակությունը այլեւս չի պատրաստվում հանդուրժել ներկա…

Հունվարի 18-ին հանրահավաք-երթ` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

«Հինգ բալանոց սանդղակով գնահատելիս` կառավարության գործունեությունը 2-ի է արժանի»,-բացասական գնահատական տալով կառավարության գործունեությանը` մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` հաշվի առնելով, որ կառավարությունը իր նախորդ ծրագրերից և ոչ մեկը ամբողջապես չի կատարել, բացառությամբ առանձին դրվագների, որոնք մասնակի դրական արդյուքներ են արձանագրել, ընդհանուր գնահատականներով` սա ձախողված կառավարություն է, և այս…

Իր երկիրն ու պետությունը սիրող որևէ մարդ չի կարող առաջնորդվել որքան վատ, այնքան լավ տրամաբանությամբ

-Պարոն Ռուստամյան, ամանորյա տոներից հետո ամենաշատ քննարկվող ներքաղաքական թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն է, որտեղ նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի` տարեվերջյան ասուլիսում հնչեցրած պատասխանը` հանրապետությունում շինարարության տեմպերի անկման մասին: Արդարացի՞ էր նրա քննադատությունը Ձեր կարծիքով: – Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ասաց այն, ինչի մասին մենք խոսել էինք Ազգային ժողովում, երբ հարցապնդման միջոցով…

ԼՂՀ-ն պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում 2013թ. ընթացքում ըստ էության ոչինչ տեղի չունեցավ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Միակ փոփոխությունը, որը կարող էր տեղի ունենալ, կապված էր եվրոպական ասոցացման գործընթացների հետ, սակայն սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո դա էլ տեղի չունեցավ: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն իր ռազմական քաղաքականությունից նահանջելու…

2013թ. Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման բացասական շարժ է գրանցվել

Հայաստանում 2013թ. սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկան կարելի է բացասական գնահատել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի՝ տարվա ընթացքում ոչ միայն չեն ապահովվել իշխանությունների նշած ցուցանիշները, այլեւ հետընթաց է գրանցվել ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ բնակչության կենսամակարդակի առումով: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու հարցին՝ Մինասյանը նշել է, որ ներկայումս շատ դժվար…

Մանդատ վայր դնելը ոչ մի դրական արդյունք չի տա

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ –Սերժ Սարգսյանն իր «ինքնաասուլիսի» ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը 2013-2017 թթ., տարվա արդյունքներով, եթե չապահովի 7% տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա։ Տարին մի քանի օրից ավարտվում է, 7% տնտեսական աճ չկա, բայց կառավարությունն իր տեղում է։ –Կառավարությունը վաղո՛ւց պետք է հրաժարական տար։ Մենք կառավարության անվստահության…

Ինչպես է աշխատել Կառավարությունը 2013-ին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ուրբաթ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արված մի քանի հայտարարությունների մասին Tert.am-ի հետ իր կարծիքն է կիսել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը: ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետի ելույթը մանրամասնություններով չի լսել, բայց ուշադիր է եղել կուտակային կենսաթոշակների հետ կապված խնդրին և «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի հարցերին…