ԶԼՄ-ներում

Այս գործընթացում պետք է քաղաքական կամք դրսեւորել

Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցը շարունակում է մնալ Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը: Քաղաքական ուժերը շարունակում են քննարկել այդ որոշման դրական եւ բացասական կողմերը… Այդուհանդերձ վերջնականապես պարզ չէ, որ կուսակցություններն են կողմ կամ դեմ Մաքսային Միությանն անդամակցությանը: Այդ քաղաքական ուժերից է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը…. Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: armeniatv.am

Ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի կնքվելու

Ըստ պայմանավորվածության` արտգործնախարարը ներկայացրեց պրոցեսների ընթացքը և հասցրեց մոտ հինգ պատգամավորների հարցերին պատասխանել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց և նախարարն ասում էր, որ ինքը պատրաստ է ըստ անհրաժեշտության հանդիպել պատգամավորների հետ և բոլոր հարցերին պատասխանել,-երեկ Ազգային ժողովում Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած փակ հանդիպման մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին, թե…

Սա պատկերն է, մնացածը ենթադրություններ են

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի համար տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Աղվան Վարդանյանը: «Ինձ համար գոնե ավելի տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան, և այս ամբողջը տեղի ունենար դատարանում՝ բոլոր փաստարկների ներկայացմամբ: Բայց…

Ռազմական և էներգետիկ խնդիրներով ամբողջությամբ կախված ենք Ռուսաստանից, լինել-չլինելու հարց էր

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Մաքսային միությանը միանալու որոշմանը, դրա հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքներին, պատճառներին, ինչպես նաև խոսել այն մասին, թե ինչ դիրքորոշում կունենա ՀՅԴ-ն Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու դեպքում: – Պարոն Ռուստամյան, ԱԺ–ում ներկայացված քաղաքական ուժերը մի տեսակ խուսափում են հարցին հստակ պատասխան տալ, թե…

Սահմանադրությունում ցանկացած փոփոխություն կարող են ձևակերպել իբր թե ընդունվել է. իրավապաշտպանը դեմ է, ՀՅԴ պատգամավորը՝ կողմ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հավանական է համարում այն, որ սահմանադրական բարեփոխումների անվան տակ Սերժ Սարգսյանը նպատակ ունի կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական և արհեստականորեն երկարաձգել իր պաշտոնավարումը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, այսօր նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու ոչ ժամանակն էր, ոչ էլ իմաստ ուներ դրան գնալու։ «Երկրի առաջ այնքան կարևոր հարցեր կան ծառացած, որ դրա…

Օլիգարխիային դուրս հանել Եվրոպա եւ Ռուսաստան

Ես դեռևս չեմ կարող հասկանալ ընդվզման հիմնական պատճառը: Եթե ըդվզումը օլիգարխիայի դեմ է, ապա մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները. օլիգարխիան Հայաստանում նման է մի գազանի, որին փորձում ենք անկյուն ուղարկել և գազանի դեմ պայքարել, մինչդեռ կա շատ ավելի արդյունավետ և միջազգային պրոցես, հարկավոր է գազանին անկյունից հանել և հեռացնել այդ տարածքից,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց…

ՀՅԴ-ն մշակել է արտագաղթի կասեցման ծրագիր. «Մենք ապրելու ենք մեր երկրում»

Հայ Յեղափոխական Դաշնակցության հանձնախումբը մշակել է արտագաղթի կասեցման ծրագիր, որը կոչվում է՝ «Մենք ապրելու ենք մեր երկրում»: Այն ունի 11 կոնկրետ ուղղություն և ներառում է շուրջ 95 կոնկրետ գործողություն, ինչպես նաև կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլեր: Ծրագրում կան խիստ ուրույն լուծումներ: Մասնավորապես, արտագաղթի կասեցման համատեքստում առաջարկվում է վերանայել իրականացվող կադրային քաղաքականությունը։ Օրինակ՝ առաջարկվում է պաշտոններից…

ՀՅԴ-ն 3 նախագահների հետ էլ համագործակցել է թե՛ ռազմաճակատում և թե՛ արտաքին ճակատում

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը անդրադարձել է ՀՅԴ-ականների դիվանագիտական աշխատանքներ ստանձնելուն, քաղաքական դաշտից այդ իրողության մեկնաբանություններին, ԱԺ 4 խմբակցությունների միասնական նախաձեռնության «տապալմանը», Հայ-թուրքական արձանագրություններին։ -«Չորրորդ իշխանությունը» գրել էր, որ ԱԺ 4 խմբակցությունների հետ նախկինում պայմանավորվածություն կար, որ ԱԺ աշնանային նստաշրջանը սկսելու եք միասնական քաղաքական նախաձեռնություններով, որոնք իրենց քաղաքական հնչեղությամբ…

Նման կարծիքներ հայտնողները Դաշնակցությանը ծանոթ չեն

Ես ծիծաղում եմ նման կարծիքների վրա, նման կարծիքներ հայտնողները Դաշնակցությանը ծանոթ չեն,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով մեզ հետ զրույցում Ժառանգության անդամ Անահիտ Բախշյանի հայտնած այն կարծիքին, որ դեսպանի պաշտոնը վերցնելու դեպքում ՀՅԴ-ն այլևս ընդդիմություն չի համարվի: Դաշնակցությունը համազգային կուսակցություն է, պետականության հզորացման համար կանգնած կուսակցություն է, ցանկացած քայլ, որը կարող…

Ի՞նչ կապ ունի Աղվան Վարդանյանը Կոմիտաս 5-ի հետ

ՀՀ ԱԺ ՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն արձագանքել է Asekose.am-ի թողարկած տեղեկատվությանը առ այն, որ իբր Կոմիտաս 5-ի իրական սեփականատերը ինքն է և իր կուսակից, արցախյան ազատամարտին առաջին իսկ օրից անդամագրված ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը «Չեչեն Արո» Աղվան Վարդանյանի պատասխանը` ստորև. Թացը չորի հետ չի վառվի Այսօր քաղաքում չէի: Քիչ առաջ վերադարձա ու…