ԶԼՄ-ներում

Հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել

Տարբեր հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել. նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբացության պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն իրականում բանակային հանդիպումներ չի ունենում, միայն քարոզարշավի ֆոն է ստեղծում: «Նրանք մարդկանց հետ չեն հանդիպում, քարոզարշավ չեն անում. պարբերաբար բերում են պետական հիմնարկների աշխատողներին, ուսուցիչներին և վերջ: Իրականում…

ՀՅԴ-ն առաջարկում է բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների արտոնություններն ընդլայնել

«Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովում ներկայում քննարկվող նախագծերի փաթեթի նպատակն է ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային Ժողովի ապրիլի 29-ի նիստի ժամանակ…

Ընդդիմության համար գլխավորը Երեւանի ավագանու ընտրություններում առավել շատ ձայներ հավաքելն է

Այս անգամ ընդդիմությունը կկարողանա ընտրատեղամասերում պաշտպանել ընտրողների ձայները: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: «Չնայած որ արտաքին ֆոնն ու արտաքին երեւույթները նորմալ են, սակայն, ինչպես եւ մեր երկրում ցանկացած ընտրության ժամանակ, կառավարող կուսակցությունը քարոզարշավ չի իրականացնում, այլ ամբողջությամբ զբաղված է վարչական եւ պետական ռեսուրսների…

ՀՅԴ-ն բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել, որոնց մասին ահազանգում է միայն փաստերով

Գյուղ չկա, որ շան լակոտներ չլինեն. նշեց Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում՝ անդրադառնալով Գյումիում նախկին քաղաքապետի եղբորորդիների վարքագծին, ինչպես նաև ՀԱԿ անդամի և Ilur.am-ի լրագրողի նկատմամբ ՀՀԿ-ականների կատարած բռնություններին: Օրենքը շրջանցողներ մեջ, ըստ նրա, շատ են նաև «հարգելի պաշտոնյաների, հարգված մարդկանց զավակներ»: Աղվան Վարդանյանի խոսքով՝ նման ոչ-օրինական…

ՀՅԴ-ն պատրաստվում է ներդնել բյուջեի կառավարման թափանցիկ, վերահսկվող համակարգ

Երևանի ավագանին իր լիազորությունները չի կատարել, և դրա արդյունքում Երևանի բյուջեն զգալի վնասներ է կրել. նշեց ՀՅԴ գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրի շրջանակում: «Հողերի աճուրդները կատարվել են փակ ընթացակարգով: Փակ աճուրդներով հողերը վաճառվել, մեջ-մեջ են արվել,- ասաց նա:- Երևանը վատ է կառավարվել. նշենք թվեր. ըստ վիճակագրական տվյալների՝ Երևանի կենցաղային…

Ընտրություններով անվստահություն հայտնեք իշխանությանը և «այո»՝ Դաշնակցությանը

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ քարոզչական խումբն այսօր հանդիպում էր կազմակերպել Շենգավիթի վարչական շրջանում՝ Խարբերդի ընտրողների հետ: ՀՅԴ անդամները առաջին անգամ չէ, որ այստեղ են, նախորդ տարիներին ունեցած հանդիպումներում բնակիչների հայտնած բազմաթիվ դժգոհություններ կուսակցության ներկայացուցիչները բարձրացրել են Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առջեւ՝ որոշակի լուծումներ արձանագրելով: Սակայն այդ լուծումներն ավելի փոքր են եղել, քան…

ՀՅԴ-ն անելու է հնարավոր ամեն ինչ որ այս երկրում միակուսակցական համակարգը կոտրվի

«Հայաստանում քաղաքացիները փոփոխություններ են ցանկանում, բոլորը գիտակցում են, որ այսպես շարունակվել չի կարող»,- այսօր, Ապրիլի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ եւ հավելեց, որ առանց այդ փոփոխության մեր քաղաքացիներն այս երկրում ապագա չեն տեսնում: «Մեր երկրում նախագահը չի փոխվել, վարչապետը չի փոխվել, կառավարությունը չի փոխվելու, Հանրապետական կուսակցության…

Տիգրան Սարգսյանի թիմը պատրաստ չէ հիմնարար բարեփոխումների

Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերնշանակումը քաղաքական մեծամասնության որոշելիքն է, սակայն ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի թիմը պատրաստ չէ հիմնարար բարեփոխումների: Tert.am –ի հետ զրույցում, անդրադառնալով նոր կառավարության ղեկավարի նշանակմանը, նա նշեց, որ ՀՅԴ–ն արտահայտել է իր վերաբերմունքը նախորդ երկու կառավարությունների նկատմամբ։ «Եվ, բնականաբար, որևէ այլ վերաբերմունք չէր կարելի…