ԶԼՄ-ներում

ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին

«Քաղաքացիները չպետք է մտածեն, որ քանի որ ընտրություններով շատ հարց չի կարող լուծվել, պետք է մերժեն և չմասնակցեն ընտրություններին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս մասնակցել ընտրություններին, թեկուզև իրենց վճռական ոչն ասելու բոլոր թեկնածուներին: «Մենք մտածում ենք, որ ընտրություններին անպայման պետք է մասնակցեն քաղաքացիները, այդ թվում…

Ինչու ընդդիմությունը չմիավորվեց. Արմեն Ռուստամյանի փաստարկները

«ԱԺ ընտրություններում պարզ դարձավ, որ իրական զանգվածն այնքան է պակասել, որ ազդեցություն չունի ընտրական գործընթացի վրա, իսկ ոչ իրական զանգվածը՝ վարչական ռեսուրսների և այլնի տեսքով, ավելացել է: Եվ մասնակցել նախագահական ընտրությանը մի քանի տոկոս ավելացնելու համար, իմաստ չունի: Եթե պայքարի ընթացքում մեկ հոգի է հաղթում, ու դա դու չես, ուրեմն քո տոկոսները ոչ ոքի չեն…

ՀՅԴ-ն շարունակելու է մնալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Պրն Վարդանյան ինչպիսին կբնորոշեիք ստեղծված նախընտրական իրավիճակը: -Իրավիճակի գնահատականը մենք տվել ենք դեռ դեկտեմբերի երկրորդ կեսին, նույն իրավիճակն է, որեւէ բան չի փոխվել: Իրականում Հայաստանում ընտրությունները դադարել են իշխանության ձեւավորման, փոփոխության միջոց լինելուց եւ այս ընտրությունների ընթացքը կանխորոշված է: Այն, որ ազդեցիկ քաղաքական ուժերը ի վերջո…

Ո՞ր թեկնածուի օգտին կկողմնորոշվի ՀՅԴ-ն

Ի վերջո` ի՞նչ ասել է քաղաքական ուժի համար չմասնակցել նախագահական ընտրություններին: Այն էլ երկարամյա քաղաքականապես ակտիվ կենսագրություն ունեցող ուժի համար: Panorama.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: -Պարոն Մինասյան, ՀՅԴ-ն բոյկոտելո՞ւ է նախագահական ընտրությունները: -Ոչ, որովհետև բոյկոտ նշանակում է անտարբեր լինել ընտրությունների նկատմամբ: Իսկ մենք, հակառակը, կոչ ենք անում, որ մեր քաղաքացիները ակտիվ…

Նախագահական ընտրություններին իշխանությունը ժողովրդի մոտ հավատը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի

Որքան էլ թերահավատորեն վերաբերվենք առաջիկա ընտրություններին, պետք է մի բան արձանագրել, որ իշխանությունն իսկապես բացառիկ հնարավորություն ունի, առանց լուրջ խնդիրներ առաջացնելու, ձևավորել համազգային արդյունավետ հաջողությունների մթնոլորտ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ հաջողությունների մթնոլորտ ձևավորելու իշխանության քայլերից մեկը կլինի այս ընտրությունների միջոցով ժողովրդի մոտ հավատը վերականգնելը, ապա արդեն…

Մեզանում միայն տնտեսությունը չէ ստվերային

«Ցավոք, ընտրությունները դադարել են իշխանություն ձևավորելու պատճառ լինել: Ցավոք, նաև մեր մեղքն է, կուսակցությունների, այդ թվում` Դաշնակցության, որ մենք մայիսի 6-ի ընտրություններից մինչև հիմա չկարողացանք հասարակության մեջ ամրացնել այդ հույսը` ընտրությունների միջոցով բան փոխել: Կարծում եմ, որ հասարակությունը տեղյակ է, գիտի, որ մենք ամեն ինչ արեցինք, որ այս ընտրությունները լինեն քաղաքական, քաղաքական դիրքորոշումների, գաղափարների պայքար:…

2012թ. ձեռքբերումներ չեմ տեսնում Աղվան Վարդանյանն ամփոփում է անցնող տարին

ՀՅԴ ԱԺ խմաբկցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ամփոփել է 2012-ը: Նա ասում է, որ անցնող տարում ձեռքբերումներ՝ պետության, հասարակության մասշտաբով, չի տեսնում: -2012-ը Ձեզ համար՝ որպես քաղաքական գործչի, ի՞նչ ձեռքբերումների և ի՞նչ բացթողումերի տարի էր: -Ձեռքբերումների մասին չեմ կարող շատ բան ասել, որովհետև իրականում, քաղաքական առումով, մեզ համար 2012-ը անհաջող տարի էր: Անհաջող…

Եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել ընտրություններին, թեկնածու կառաջադրի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: – Պարոն Ռուստամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դաշնակցություն կուսակցությունը նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հարց է քննարկում և դա հայտարարելու է Գերագույն ժողովում: – Գերագույն ժողովը կորոշի այս իրավիճակում ընդհանրապես մասնակցել-չմասնակցելու հարցը: Եվ եթե մասնակցենք, պարզ է, որ պետք է որոշվի թեկնածու առաջադրել: – Այսինքն` եթե որոշվի,…

Ստիպված պետք է լինեն խոստովանել, որ Դաշնակցության մեկ հանդիպումը ՀՀ նախագահի հետ այնքան վճռորոշ է եղել

Վերջին օրերին բուռն քննարկվում էր ՀՅԴ ներկայացուցիչների՝ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է կայացել այդ հանդիպումը: Ինչպես հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, այդպես էլ իր նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ ղեկավարների հետ: Այս առնչությամբ…