
Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու վերաբերյալ որոշումը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար անակնկալ չի եղել` հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները: Այս մասին Աղվան Վարդանյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում: Դիտարկմանը, թե Ծառուկյանի նման որոշումից կարո՞ղ ենք փաստել, որ միասնական դաշտ չի ստեղծվի, Վարդանյանը պատասխանեց, որ միասնական դաշտի ձեւավորումը, առնվազն այն մասով, որ նախաձեռնել է…














