ԶԼՄ-ներում

Այսօր ամենամոդայիկ բառը «դաշինք»-ն է դարձել, բայց ՀՅԴ-ն մոդայիկ չէ, ՀՅԴ-ն մոդան թելադրողն է

ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ համապատասխան ժամկետներում կներկայացնեն այն: Պատգամավորն ասաց, որ համամասնական ցուցակի եռյակը շատ չի տարբերվի իրենց նախորդ ցուցակներից: Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն այսօր «մոդա թելադրող» քաղաքական ուժ է, ոչ թե մոդայիկ, ինչպիսին են այն ուժերը, ովքեր փորձում են…

Ազատամարտիկների պահեստային գումարտակը վարժանքներից հետո պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի

ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հարցերով հանձնախմբի կոչին արձագանքել է 650 քաղաքացի, ձևավորվել է պահեստային գումարտակ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը՝ հավելելով, որ գումարտակը հետագայում մարտի դաշտում գործելու է Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված։ «Ապրիլյան դասերը մեզ ստիպեցին, որպեսզի սպառնալից ժամանակահատվածում ձևավորենք գումարտակ, որպեսզի պատրաստ լինենք…

Նախարարությունում նախատեսվում է մեկ նոր կենտրոն բացել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում 2017-ին կրճատումներ չեն լինի, ավելին ՝ նախատեսվում է մեկ նոր կենտրոն բացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Նախարարությունում, բացի մեկ տեղակալից, այլ կրճատումներ չեն եղել և չեն լինելու: Նույնիսկ կարծում եմ, որ մենք կարիք ունենք մեկ-երկու նոր կառույցների ստեղծման: Նման…

Ամուլսարի շահագործման բոլոր գործընթացներն իրականացվել են փորձաքննություների հիման վրա

Բնապահպանության նախարարությունը 2016-ին կատարել է կառավարության գործունության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները։ Այս մասին լրագրողների հետ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Նախարարը հավելելեց, որ բնապահպանության նախարարության համար 2016 թվականի գերակա ուղղությունները եղել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը: «2016-ին Սևանա լճում բաց է թողնվել…

Հայաստանի 5 քաղաքներում մեկնարկում են զբոսաշրջության զարգացմանը միտված խոշորածավալ ծրագրեր

Տարածքների համաչափ զարգացման սկզբունքից ելնելով՝ Հայաստանի 9 քաղաքներում մեկնարկում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին 5-ում սկիզբն արդեն տրվել է: Ջերմուկում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարների վերաբերյալ խորհրդակցությունից հետ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Խոսքը շուրջ 50 միլիոն դոլարի վարկային ծրագրի մասին է,…

Ընտրությունների գնալու ենք առանձին, մեր ցանկով

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ , Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ Ազգային ժողովի Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական համակարգի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ կուսակցությունների գրեթե 99 տոկոսը մեկ անձի շուրջ ստեղծված և մեկ անձի կարծիքով արտահայտվող կուսակցություններ են։ «Այդպիսին է Հանրապետականը (ՀՀԿ) և այդպիսին է եղել միշտ,…

«Դաշնակցությունը հավակնում է ունենալ մեծամասնություն ապագա խորհրդարանում». Բագրատ Եսայան

Տեղական ինքնակառավարման մարմիինների ընտրությունները երբեք չափանիշ չեն համապետական ընտրություններին մասնակցելու համար, այնտեղ ուրիշ խնդիրներ են դրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ հավաքած ձայների քանակին: Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ նախընտրական շտաբն արդեն ձևավորվել է ու շտաբի ղեկավար է նշանակվել Աղվան Վարդանյանը: «Որևէ կուսակցություն խորհրդարանական…

Բագրատ Եսայանը` վրացական «սեւ ցուցակում»

Վրաստանի իշխանությունները որեւէ պատճառաբանություն չեն ներկայացնում ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանի մուտքը հարեւան Վրաստան արգելված է: Դա պարոն Եսայանի համար անակնկալ է եղել: «Առավոտի» հետ զրույցում Բագրատ Եսայանը պատմեց, որ այս տարվա ապրիլ ամսին ինքը սովորականի նման փորձել է մուտք գործել Վրաստանի Հանրապետություն, սակայն արդեն սահմանին սահմանապահները նրան տեղեկացրել են, որ իր անվան…

Այն, ինչ վերցվել է բնությունից, պետք է վերադարձվի բնությանը

Ոլորտում անելիքների, ծրագրերի, նպատակների ու առկա խնդիրների մասին «Անկախը» զրուցել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ: – Քանի որ կարծիքներ էին արտահայտվում, թե բնապահպանությունն այնքան էլ Ձեր ոլորտը չէ, հետաքրքիր է` որո՞նք եք համարում այստեղ Ձեր հիմնական անելիքները, ինչպե՞ս եք պատկերացնում այս ոլորտը, ի՞նչ խնդիրներ եք տեսնում և ի՞նչ առաջարկություններ ունեք: – Նախևառաջ ընկալման փոփոխության…

Վարձերի զեղչման հարցում խնդիր կա

Ի՞նչ փաստաթղթով պետք է ֆիքսվի, որ տղաները մասնակցել են ապրիլյան պատերազմին Քանի՞ ուսանող է մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, քանի՞ երիտասարդ պատերազմից հետո դարձել է ուսանող: Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նախարարությունն ապրիլյան իրադարձություններից հետո հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի մասնակիցների համար ուսման վարձի…