
Նոյեմբերի 7-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդունեց Հայաստան կատարած այցի շրջանակներում Շիրակի մարզ այցելած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին Շիրակի մարզպետը նշեց, որ կարևորում է Եվրամիության իրականացրած ծրագրերը Շիրակի մարզում. «Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը նշանակալից մասնակցություն կունենա գործառնական ծրագրերի իրականացման առումով։ Շիրակի…















